«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում: Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»: Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»: Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:
12:21 - 01 ապրիլի, 2021
Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Եղիազարյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով: Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր): Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով: Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսևորմանը»,– ասվում է գրառման մեջ։ 
15:10 - 26 մարտի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունները կրկին ռազմական դրությունը վերացնելու մասին առաջարկություն են ներկայացրել |1lurer.am|

Ընդդիմադիր խմբակցությունները կրկին ռազմական դրությունը վերացնելու մասին առաջարկություն են ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը: Հարցով հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ընդդիմադիր խմբակցությունները երրորդ անգամ են ներկայացնում նման առաջարկ:  «Հիմա այլ իրողություններ են Հայաստանում: Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակում է երկրում ժողովրդավարությունը, որովհետև ՏԻՄ-եր կան, որ այնտեղ ընտրություններ չկան: Անգամ համայնք կա, որտեղ ավագանի չկա: Քանի որ կա պայմանավորվածություն, երկրում լարվածությունը գնալով թուլանում և թուլացել է, մենք հիմա առաջարկում ենք ռազմական դրությունը հանել և լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը»,- նշեց Մարուքյանը:
12:53 - 23 մարտի, 2021
ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը |tert.am|

ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում: «Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց նա:
11:36 - 23 մարտի, 2021
Մարուքյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգիրքը փոփոխելուց |hetq.am|

Մարուքյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգիրքը փոփոխելուց |hetq.am|

hetq.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր են, որպեսզի եղած ճգնաժամից դուրս գանք, սակայն պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պնդելով, որ խաղի ընթացքում կանոնները չի կարելի փոխել, պետք չէ հում Ընտրական օրենսգիրք ընդունել: «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները, էդ օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոնների ներքո պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոն ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել»,-ասաց Մարուքյանը: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելը: Ըստ Մարուքյանի` համամասնական ընտրակարգի համաձայն` կուսակցապետերը կամ կուսակցության խորհուրդները պատգամավորներ են նշանակելու, նրանք են որոշելու, թե ովքեր են իրենց ցուցակներում անցողիկ տեղ զբաղեցնելու: «Հետևաբար ժողովուրդը լիդերի համար ընտրելու է կուսակցության, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում: Այս խորհրդարանում ունենք այդ փորձը, երբ հանրությանն անհայտ մարդիկ դարձել են պատգամավորներ»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանի համոզմամբ` քաղաքական ուժերի էլիտաները ձևավորված են երևանաբնակ մարդկանցից, հետևաբար փոփոխված ԸՕ-ի ընտրությունների արդյունքներով լինելու է խորհրդարան, որտեղ մեծամասնությունը լինելու է երևանաբնակ: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մարուքյանի խոսքով` ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների` ապրիլի կեսին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու, որից հետո խորհրդարանը լուծարվելու է:
15:30 - 22 մարտի, 2021
Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում  քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին: «Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:
14:14 - 22 մարտի, 2021
Այս լուծումը շատ դժվար է բերվել. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին |1lurer.am|

Այս լուծումը շատ դժվար է բերվել. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Ընտրական օրենսգրքի նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել, «Լուսավոր Հայաստանն» ամենակառուցողական ձևով մասնակցել է այդ աշխատանքներին, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է բաց ցուցակ ռեյտինգային ամբողջ հանրապետությունում, սակայն չի ընդունվել այդ տարբերակը՝ չնայած շնորհակալ ենք, որ այդ տարբերակն է ուղարկված Վենետիկի հանձնաժողով: Այս պահին մենք ունենք իրողություն՝ խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր, և այդ օրը հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել է ըստ էության սպասվող ընտրությունների աշխատանքը՝ հայտարարել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Լուրեր»-ի թղթակցի՝ գործող ԸՕ-ով արտահերթ ընտրությունների գնալու մասին հարցին: Մարուքյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշման հասել են դժվարությամբ: «Մենք բերել ենք լուծում, լուծումն արտահերթ ընտրություններն են: Այս լուծումը շատ դժվար է բերվել: Հիմա փորձել այս լուծումն ապականել և տարատեսակ մեկնաբանություններով այն դելեգիտիմացնել, շատ ավելի վատ բան է, քան ընդհանրապես լուծում չլիներ: Կա լուծում, եկեք այս լուծման ուղղությամբ աշխատենք: Ասում են՝ կկեղծեն, եկեք պահենք՝ չկեղծեն»,- նշեց նա: Մարուքյանի կարծիքով՝ եթե ընտրակաշառք բաժանվի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նրանց ձերբակալելու, կալանավորելու, դատապարտելու համար: «Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի: Բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը: Ընդդիմությունն էլ այդ ամբողք գործընթացը հսկելու, հասարակությանը տեղեկացնելու լիազորություններ ունի»,- ասաց նա:
14:42 - 19 մարտի, 2021
Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|

Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ հայտարարեց, թե այդպես ոչ թե ապահովում ենք դատարանների փոփոխությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն: «Դատավորները անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից, և Բարձրագույն դատական խորհրդից ևս դատավորներն անկախ պիտի լինեն: ԲԴԽ լծակներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե միջամտեն դատավարության իրականացմանը, այլ հակառակը՝ դատավորների անկախությունը երաշխավորեն: Ինչո՞ւ. ուզում եք անգամ դատավորների՞ն վերահսկել ԲԴԽ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում՝ դատավարության մեջ փոփոխություն մտցնել և սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե բեկանվում է ակտը, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, մինչդեռ նույն դատավարական օրենսգիրքը արգելում է նման գործընթաց սկսելը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք:
12:58 - 19 մարտի, 2021
Փորձ է արվում մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Անի Սամսոնյան |tert.am|

Փորձ է արվում մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ ողջամիտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են, որ երկրում այս իրավիճակը հանգուցալուծվի, այլ ոչ թե իրավիճակը ծառայեցնեն իրենց շահերին, պետք է պատրաստակամ լինեն ընդունելու այդպիսի հրավերներ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում և որքանով է դա իրատեսական: Նրա խոսքով, իրենց խմբակցությունը բազմիցս ներկայացրել է օրակարգը, որն արտահերթ ընտրություններն են: «Դա նաև հանրապետության նախագահի օրակարգն է, դա արդեն նաև բանակի օրակարգն է: Սա դարձել է հանրապետության թիվ մեկ օրակարգը: Քաղաքական կամքն է խանգարում, որպեսզի գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նախ՝ իշխանության քաղաքական կամքը, քանի որ մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին և անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջ գա»,- ասաց նա։ Անի Սամսոնյանն ասաց, որ իրենք առաջ են եկել, անգամ ասել են, թե որ դեպքում կարող են դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, ապա մենք կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետն արդեն հրաժարական տված կլիներ: «Բայց մենք տեսնում ենք, որ այդ քայլը չի արվում և փորձ է արվում ընդամենը մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների»,- ասաց Սամսոնյանը: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
14:29 - 11 մարտի, 2021
Հուշագիր այլևս չի լինելու. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

Հուշագիր այլևս չի լինելու. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները, և հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը:  Անդրադառնալով ԼՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկին՝ Մարուքյանը նշեց, որ այն թողնվել է անպատասխան և արդեն ժամանակավրեպ է: Նրա խոսքով՝ հուշագիր այլևս չի լինելու, իսկ նոր հնարավոր առաջարկի վերաբերյալ կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն: «Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:     Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ քննարկում չի եղել, բայց որևէ խոչընդոտ չկա ապագայում որևէ ուժի հետ կոնսուլտացիաներ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:  Հարցին՝ եթե վարչապետը հրաժարական տա, «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի՞ վարչապետի թեկնածու, խմբակցության ղեկավարն ասաց, որ դա կորոշի կուսակցության կառավարման խորհուրդը:  Դեմիրճյան փողոցում հնչող ելույթների մասին Մարուքյանն ասաց, որ որոշ նախկին պատգամավորներ հատել են կարմիր գիծը: Նա հորդորեց դադարեցնել նման վարքագիծը: «Ոչ ոք չի խերվել մեզ հետ կամուրջներն այրելու գործում, թող ամեն մեկն իր չափը ճանաչի: Անձնական ամեն վիրավորանք անպատասխան չի մնա, դրանք հետևանքներ կունենան»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:
15:26 - 10 մարտի, 2021
Այցելել ենք Տավուշի մարզի մի շարք համայնքներ. այս պահին ամեն բան հանգիստ է․ Աննա Կոստանյան

Այցելել ենք Տավուշի մարզի մի շարք համայնքներ. այս պահին ամեն բան հանգիստ է․ Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան, Ազատամուտ համայնքներ։ Զրուցել ենք տեղի բնակչության, նաև Կիրանցի համայնքապետի հետ։ Ազատամուտում ևս հանդիպել ենք բնակիչներին։ Այս պահին ամեն բան հանգիստ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ լուրեր են տարածվում և ինչի համար։ Սահմանում ապրող բնակիչն ու դիրքում կանգնած զինվորն անտրտունջ պահում են իրենց հողը։   Սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը` ըստ Գուգլի քարտեզում արված նշումների, անհանգստացրել են թե' մեզ, թե' բնակիչներին, և եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան` ինչու՞ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։ Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ (եթե այդպիսիք կան) իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում։ Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրե'ք այն մարդկանց, մի' թողեք կրքեր բորբոքվեն, տեղեկություններն էլ հազար ու մի զեղումներով խուճապ տարածեն առօրյա հոգսով, պատերազմից դեռևս ուշքի չեկած քաղաքացու մոտ»։
18:30 - 08 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ: Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
15:46 - 04 մարտի, 2021
Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին |1lurer.am|

Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Այդ մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:  Նրա խոսքով՝ սպասվում է նաև վարչապետի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, և նաև նրանց կողմից դիրքորոշում արտահայտելուց հետո կրկին կլինեն բանակցություններ: Մարուքյանը նշեց, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:  «Այն, որ մենք պետք է խոսենք, պետք է ճանապարհներ գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք համաձայնություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:  Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք չբերվեց, Մարուքյանն ասաց, որ վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, մինչդեռ իրենք կապում են, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև այդ հարցը: Նշենք՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր թողնել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում, ցրել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը վստահեցրեց, որ ինքը և վարչապետն ունեն կամք շարունակելու բանակցությունները, երբ ԲՀԿ-ի կամքն էլ կերևա, նորից կբանակցեն: «Հույս ունեմ՝ բանակցությունների երկրորդ փուլում ինչ-որ ճանապարհ կգտնենք, ես պատրաստ եմ, կամքը կա, հուսով եմ նաև, որ իմ ներկայացրած խնդիրների շուրջ վարչապետը նույնպես կմտածի»,- եզրափակեց Մարուքյանը: 
14:24 - 04 մարտի, 2021
Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։ «Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։ Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։  «Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։ Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։ «Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։  Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։ «Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:49 - 04 մարտի, 2021