Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել

Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել` այդ տարածքում ամերիկյան և բրիտանական ռազմական հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Կարծում եմ՝ այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է հութիներին անվանել ահաբեկչական խմբավորում: Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կպատասխանի հութիներին, եթե նրանք շարունակեն նույն  վրդովեցուցիչ վարքագիծը դրսևորել:  Հիշեցնենք,, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերվանից հարվածներ են հասցնում Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:
22:21 - 13 հունվարի, 2024
ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

panorama.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին «չլարել իրավիճակը» Կարմիր ծովում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին: Եվրոնյուզի հաղորդմամբ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ դա առաջին հերթին վերաբերում է հութիներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց հարձակումները։ Միևնույն ժամանակ մերձավորարևելյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքի ուժային միջամտությունը չի կանգնեցնի հութիներին, այլ նրանց համոզիչ հիմք կտա շարունակելու իրենց ուժեղ հակաարևմտյան գաղափարախոսությանը: Մերձավոր Արևելքի հարցերով Chatam House-ի աշխատակցի խոսքով հութիները ոչ միայն «մահ Ամերիկային» դրոշներ են բարձրացնում հանուն կարգախոսների, այլևնրանք անկեղծորեն հավատում են դրան։  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
15:23 - 13 հունվարի, 2024
Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Արևմուտքին հորդորել է զերծ մնալ Մերձավոր Արևելքում էսկալացիայից, այլապես ամբողջ տարածաշրջանը կարող է աղետի բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 12-ին Ռուսաստանը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարվածների հետ: «Մերձավոր Արևելքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրենց գործողություններով ոչնչացնում են ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջնորդության` Եմենի ներսում կարգավորման հասնելու բազմամյա ջանքերի արդյունքները»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ նիստում։ Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ անխոհեմ և անհեռատես քայլերն ապակայունացնում են անվտանգային իրավիճակը և խաթարում են համատարածաշրջանային իրադրության ուրվագծվող կարգավորումը։ «Եթե էսկալացիան շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը կարող է բախվել աղետի, որի համեմատ մինչ այդ տեղի ունեցածը «ծաղիկներ» կթվան: Մարդկանց կորցրած կյանքերն ու կործանված ճակատագրերն անհաշիվ կլինեն»,- ասել է դիվանագետը։ Նեբենզյան հայտարարել է, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և նրան աջակցողների վրա, որոնք հանուն իրենց շահադիտական աշխարհաքաղաքական շահերի ոչ միայն համառորեն խանգարում են միջազգային հանրությանը Գազայի հատվածում հրադադար պահանջելու հարցում, այլև իրենք հերթական անգամ ագրեսոր են դարձել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
13:00 - 13 հունվարի, 2024
Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով
 |armeniasputnik.am|

Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով։ «Եմենում տեղի ունեցած իրադարձությունների և թռիչքների անվտանգության ռիսկերով պայմանավորված` Ռոսավիացիան արգելել է այդ պետության օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (ներառյալ տարանցիկ)», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտարարել էին, որ չեն օգտագործում Եմենի օդային տարածքը։ Հիշեցնենք` այս գիշեր ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենում հուսիթների դեմ։ Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պարտաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։
16:46 - 12 հունվարի, 2024
Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին |armeniasputnik.am|

Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եմենի ուղղությամբ ԱՄՆ - ի հարվածները միջազգային իրավունքի լիակատար անտեսում են և նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հուսիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները: «Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները անգլոսաքսերի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման հերթական օրինակն են՝ հանուն տարածաշրջանում իրադրության սրման, սեփական կործանարար նպատակների համար»,-նշել է ռուս դիվանագետը իր Telegram-ալիքում: Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Եմենում Կարմիր ծովի ափերի մեծ մասը, նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և մյուս երկրներին կոչ էր արել այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ի պատասխան հուսիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողություն կսկսեն։ Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել էր, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա:
12:31 - 12 հունվարի, 2024
Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին
 |shantnews.am|

Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին |shantnews.am|

shantnews.am: Կարմիր և Արաբական ծովերը փակ կմնան Իսրայելի հետ կապված նավերի համար այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և չվերացնի իր շրջափակումը, ասել է Հյուսիսային և կենտրոնական Եմենում իշխող շիա Անսար Ալլահ շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը:։ «Այս թշնամական և չմտածված գործողությունների միջոցով Վաշինգտոնը և Լոնդոնը փորձում են շեղել ուշադրությունը ցեղասպանության շարունակվող հանցագործություններից: Մենք կշարունակենք պաշտպանել մեր սկզբունքային դիրքորոշումը մեզ համար առանցքային հարցի՝ Պաղեստինի վերաբերյալ, և ո՛չ Ամերիկան, ո՛չ Մեծ Բրիտանիան չեն կարողանա մեզ հետ պահել Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելուց՝ լինի դա Կարմիր, Արաբական ծովում, թե Սիոնիստական ​​տարածքում: Կարմիր և Արաբական ծովերը փակ կմնան իսրայելական թշնամու կամ նրա հետ առնչվող նավերի համար, քանի դեռ չի դադարել Ամերիկայի կողմից աջակցվող Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ»,- գրել է ալ-Ասադը X սոցիալական ցանցի միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սահմանել է X ժամը, սակայն «մեր ղեկավարությունը կորոշի ռազմական գործողությունների թատրոնը, ներգրավման կանոնները և ռազմական գործողությունների ուղղությունները»։ «Մեր զինված ուժերը լավ պատրաստված են, և ագրեսորները կզղջան Եմենի ժողովրդի դեմ իրենց ագրեսիայի համար»,- հավելել է շարժման առաջնորդներից մեկը։ Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, Հոդեյդաում, Թաիզում և Սաադայում։ Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը գործընկերների հետ համակարգելով հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին։ Հութիները հայտարարել են, որ պատասխան հարվածներ են հասցնում ամերիկյան և բրիտանական ռազմակայաններին և կայանքներին, ինչպես նաև պնդում են, որ հրթիռային հարձակման արդյունքում իրենց հաջողվել է խորտակել ամերիկյան ռազմանավը Կարմիր ծովում:
10:35 - 12 հունվարի, 2024
Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները
 |tert.am|

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը խստորեն դատապարտում է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը, հայտնում է Nournews-ը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կողմից Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացված ռազմական հարձակումները: Մենք դա համարում ենք Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում», - ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Հութիները խոստացել են անպատասխան չթողնել։ 
10:12 - 12 հունվարի, 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից  |tert.am|

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով: Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։ Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին: Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին: Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել: Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները: Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:37 - 12 հունվարի, 2024
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մեղսակցության համար, գրում է Mehr-ը։ Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի: «Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»:
20:18 - 10 դեկտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը: Մտքեր են փոխանակվել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
09:47 - 08 դեկտեմբերի, 2023
Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
 |tert.am|

Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։ Նա այս մասին գրել է The Sun-ում հրապարակված հոդվածում։ «Դժվար է հիշել ոչ վաղ անցյալում նման վտանգի և անորոշության ժամանակ», - գրել է Քեմերոնը թերթի կիրակնօրյա համարի սյունակում: Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը: «Կրեմլի պատերազմ հրահրողը (Պուտինը), ավելի ագրեսիվ Չինաստանը, իսլամիստական ծայրահեղականությունը թունավորում են երիտասարդ մտքերը, և այս բաները չեն անհետանա մեկ գիշերում»,- գրել է ԱԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։ «Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա», - ասել է Քեմերոնը:
10:58 - 04 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։ «Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում:  Սպիտակ տունը հնարավոր է համարել, որ այդ դաշինքը հետագայում կարող է ընդլայնվել Եվրոպայում և Ասիայում՝ ԱՄՆ գործընկերների հաշվին:
14:25 - 02 դեկտեմբերի, 2023