Լոնդոնը ոգևորված է հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերով
 |1lurer.am|
20:43 - 08 դեկտեմբերի, 2023

Լոնդոնը ոգևորված է հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերով |1lurer.am|

1lurer.am: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու հանրապետությունների ղեկավարների ջանքերը ողջունել է նաև Մեծ Բրիտանիան: Այդ երկրի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։

Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել