Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի վարչապետը շեշտել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի վարչապետը շեշտել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Կողմերը նշել են, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Ընդգծվել է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վրաստան կատարած այցի առանձնահատուկ նշանակությունը։  Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը շեշտել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։
17:18 - 14 նոյեմբերի, 2022
Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

 |armenpress.am|

Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:
16:48 - 24 հոկտեմբերի, 2022
Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին
 |tert.am|

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, գրում է minval.az-ը:«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- ասել է Ալիևը:
15:48 - 24 հոկտեմբերի, 2022
Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
 |armtimes.com|

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս մասին  հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: «Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարաժամկետ բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Կողմերը հիշատակել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ  Ադրբեջանի կողմից տեղափոխվեցին Հայաստան։ Հայկական կողմն իր հերթին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ։ Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
10:43 - 20 սեպտեմբերի, 2022
Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի
 |tert.am|

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», - ասել է Ղարիբաշվիլին։ Նա նշեցլ է, որ Վրաստանը նախկինում հանդես է եկել որպես միջնորդ, երբ Ադրբեջանը 15 հայ ռազմագերիների ազատ արձակեց՝ Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Վարչապետն ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:  
11:36 - 15 սեպտեմբերի, 2022
Ղարիբաշվիլին ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները
 |azatutyun.am|

Ղարիբաշվիլին ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների և Ժնևի միջազգային քննարկումների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի «հուսալի և նվիրված դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս»։ Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության կարևորությանը՝ պաշտոնյաները հիշեցրել են իրենց միջնորդությամբ 2021 թվականի հունիսին ձեռքբերված պայմանվորվածությունը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ, Հայաստանն էլ Բաքվին փոխանցեց Աղդամի շրջանի ականների քարտեզը։ Սա Ռիքերի նախատեսված կանոնավոր այցերից առաջինն է տարածաշրջան։ Նա Երևան ժամանեց  սեպտեմբերի 8-ին, հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռիքերը Թբիլիսիից հետո կմեկնի Բաքու: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակեց օգոստոսի վերջին: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։
15:44 - 12 սեպտեմբերի, 2022
Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
16:33 - 19 օգոստոսի, 2022
Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
 |1lurer.am|

Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետևանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ բարեկամներին այս վշտալի պահին: Մեր մտքերն ու աղոթքները այդ ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
16:16 - 16 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով: Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար: Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին: Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների: Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝ Նիկոլ Փաշինյան»։
10:17 - 17 հուլիսի, 2022