Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
 |armtimes.com|
10:43 - 20 սեպտեմբերի, 2022

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։

Այս մասին  հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարաժամկետ բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Կողմերը հիշատակել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ  Ադրբեջանի կողմից տեղափոխվեցին Հայաստան։ Հայկական կողմն իր հերթին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ։

Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել