Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
 |1lurer.am|
16:16 - 16 օգոստոսի, 2022

Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետևանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ բարեկամներին այս վշտալի պահին: Մեր մտքերն ու աղոթքները այդ ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել