Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը: Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։
09:24 - 27 օգոստոսի, 2020
Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարությանը

Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: ԱՀ ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու: Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները: Նախագահը հանձնարարել է կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը: «Մարտունին զարգացման մեծ ներուժ ունի, և տեսանելի ապագայում պետական և բարեգործական զգալի միջոցներ են ուղղվելու յուրատիպ քաղաքային համայնք ունենալու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք»,- նշել է Հարությունյանը:
18:30 - 23 օգոստոսի, 2020
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին, քննարկվել են մի շարք հարցեր

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին, քննարկվել են մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին:Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծելով Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր: Արմեն Ռուստամյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հետևողական է լինելու ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչման գործում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
17:37 - 21 օգոստոսի, 2020
Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Օրերս Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երկարաժամկետ կտրվածքով ավերածություններ են գործում»․ «Արցախում առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատիայի էլ ավելի մեծացումն այն դարձնում է Արցախի զարգացումը խոչընդոտող հրեշ»,- շեշտել էր Խանումյանը՝ հայտարարելով, որ պետական աշխատատեղերի ավելացման գործընթացները խոչընդոտում են մասնավոր սեկտորում մրցակցությանը։ Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Խանումյանն նկատեց՝ Արցախում առանց այդ էլ պետական բյուրոկրատիան բավականին ուռճացված է․ նոր իշխանության ձեւովորումից հետո Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության կոալիցիա կազմելով՝ պետական ապարատում լրացուցիչ տեղեր են ավելացել․  «Մասնավորապես, նշանակվելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Սամվել Բաբայանը որոշել է Խորհուրդը բավականին մեծացնել, իր խոսքով՝ մոտ 110 հաստիք պետք է ավելանա, մինչ այդ ԱԽ քարտուղարը առանձին աշխատակազմ, գրասենյակ չուներ եւ միայն ԱԽ քարտուղարի պաշտոնն էր, հիմա, փաստացի, խոսքը 110 հաստիքի ավելացման մասին է»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ Արցախում բնակչությունը բավականին քիչ է, եւ կա նաեւ կադրային խնդիր, հետեւաբար, ըստ արցախցի գործչի, ունակ կադրերին դեպի բյուրոկրատիա տեղափոխելն այլ ոլորտներում լուրջ խնդիրների է հանգեցնելու, հատկապես մասնավոր սեկտրում։ Խանումյանի խոսքով՝ նաեւ նոր պետական մարմիններ են ստեղծվել, նախարարություններում ավելանում է պետական պաշտոնյաների թիվը, պետական այլ մարմիններում, այսպես ասած, նախկինում աշխատանքի տեղավորվածները չեն ազատվում աշխատանքից, այլ գալիս են նորերը, ընդլայնվում են շրջանային վարչակազմերը․ «Նվազագույնը 350-400 հոգի ավելանալու են կամ արդեն ավելացել են այս ընթացքում՝ Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալուց ի վեր, ինչը հսկայական բեռ է ենթադրում։ «Ազգային վերածնունդ» կուսակությունը, եւ անձամբ ես, անցած 5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս քննարկել ենք բյուրոկրատիայի ուռճացումը, հանրային ծախսերի ավելացումը, հանրային ծառայություններին ուղղվող ծախսերի ավելացումը։ Կոչ ենք անում կրճատել դրանք, այդ գումարները ուղղել տնտեսության իրական հատված, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հիվանդությունը շարունակում է մեծանալ, եւ նոր շահառուներ են հայտվել դա սպասարկելու առումով»,- ասաց մեր զրուցակիցը՝ տվյալ դեպքում ակնարկելով Սամվել Բաբայանին եւ նրա «Միասնական հայրենիք» կուսակցությանը, որոնք, Խանումյանի խոսքով, իրենց արագորեն տեղավորվում են պետական ապարատում։ Վերջինիս պնդմամբ՝ այս գործընթացները տեղի են ունենում Արցախի պետական եկամուտների կրճատման ֆոնին, դեֆիցիտի մեծացման, Հայաստանից միջպետական վարկի ավելացման պայմաններում։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք դեմ չեն դեֆիցիտի ավելացմանը, սակայն կարծում են, որ այդ գումարները պետք է ուղղվեն ոչ թե սոցիալական ծրագրերի կամ անօգուտ, անարդյունավետ բյուոկրատիայի ուռճացմանը, այլ ենթակառուցվածքների կառուցմանը։ «Ցավոք սրտի, նախորդ 10-15 տարիների ընթացքում Արցախում պետական բյուջեի հաշվին շատ քիչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել։ Այն, ինչ մենք լսում ենք պաշտոնատար անձանցից՝ ենթակառուցվածքային ծրագրերի մասին, կամ գոյություն ունի կառավարության ծրագրերում կամ նախագահի ծրագրում, այդ ենթակառուցվածքային ծրագրերը, իհարկե, զգալիորեն ավելին են, քան նախկինում եղածները, բայց նաեւ զգալիորեն քիչ են, քան կարող էին լինել։ Առնվազն կրկնակի ճանապարհներ կարող էին կառուցել՝ նույնիսկ ներկայիս բյուջեի եւ հնարավորությունների սահմաններում։ Ավերածություններ ասելով՝ հենց դա նկատի ունեինք, որ մի քանի քաղաքական դեմքեր կարող, ունակ մարդկանց իրենց վարչական ռեսուրսը դարձնելու նպատակով բարձր աշխատավարձերով սիրաշահելով՝ փակում են պետական կաբինետներում՝ նրանց զերծ պահելով ազգային հարստություն ստեղծելուց»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը նպատակ ունեն ընտրազանգվածի եւ կուսակցական կառույցների համար վճարումներ անել պետական բյուջեի հաշվին։ Մեր զրուցակցի կարծիքով՝ սա բավականին տարածված ձեւ է դարձել Արցախում, եւ, ըստ նրա՝ դրա կարիքը հատկապես Սամվել Բաբայանի կուսակցությունն ունի որովհետեւ վերջինս եւ կուսակցությունը ձայներ ստացել են հիմնականում ընդդիմադիր հռետորաբանությամբ, իսկ հետագայում այդ քվեները, Խանումյանի խոսքով, վաճառել են պաշտոնների դիմաց․ «Այժմ ստիպված են իրենց ընտրազանգվածը հավաքել վարչական ռեսուրսի հաշվին։ Բնականաբար, այդ ամենի համար վճարում են հարկ վճարողները, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, քանի որ գումարների մի զգալի մասը գալիս է Երեւանից՝ միջպետական վարկի ձեւով։ Իսկ մասնավոր հատվածը լուրջ խնդիրներ ունի, քանի որ պետական համակարգում արհեստականորեն բարձր աշխատավարձեր սահմանելով՝ խնդիր է ստեղծվում աշխատուժի շուկայի առումով, նամանավանդ՝ Արցախում կադրային լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ մասնավոր հատվածում, եւ այսպիսի քաղաքականությունը զգալիորեն խոչընդոտում է նաեւ այդտեղ կադրերի ներգրավման գործընթացին»։ Իսկ խնդրի լուծումը, ըստ Խանումյանի, այն է, որ ՀՀ կառավարությունը միջպետական վարկի ավելացումը պայմանավորի բյուրոկրատիայի կրճատմամբ, այսինքն՝ որքան Արցախում կկրճատվի բյուրոկրատիան, այդքան կավելանա միջպետական վարկի գումարը, եւ այդքան էլ շատ գումար Երեւանից կգա Ստեփանակերտ։ Արցախցի գործիչը կողմ է նաեւ ծրագրային բյուջետավորմանը, որ գումար տրամադրվի կոնկրետ ծրագրերի համար․ «Այլ ոչ թե ուղղակի ինչ-որ գումար տրվի Ստեփանակերտում իշխանության եկած մի երկու հոգու, որոնք իրենց մերձավոր շրջապատը, կամ կուսակցական շրջապատը տեղավորեն ինչ-որ տաքուկ սենյակներում՝ թեյ ու սուրճ խմելու եւ ոչինչ չանելու համար, ինչը երկարաժամկետ եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու տնտեսության համար»,- հավելեց Խանումյանը։ Ինչ վերաբերում է Արցախի կառավարության՝ տանիքների շինարարության ծրագրին՝ մեր զրուցակցի կարծիքով՝ դա նույնպես արվում է միայն մարդկանց հրապուրելու համար։ Խանումյանի համոզմամբ՝ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում, երբ գրեթե բացակայում է քաղաքացիական բարձր գիտակցությունը, բնակիչների մոտ առաջին պլան են մղվում կարճաժամկետ շահերը։ Խանումյանը տեղեկացրել էր, որ այժմ Արցախի պետական բյուջեի փոփոխություններով՝ առկա 968 մլն դրամին մոտ 500 միլիոն դրամ է ավելացվում՝ տանիքների վերանորոգման ծրագրով բնակիչներին շինանյութ տրամադրելու համար: «Ընտրությունների ժամանակ դա շատ հաճախ որպես ընտրակաշառք էր օգտագործվում։ Հիմա այդ ծրագրի արժեքը ավելացրել են, այսինքն՝ շատ մարդու են տանիքի շինանյութ տրամադրում՝ նույնպես այդ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Պոպուլիստական քայլերով փորձում են շահել ընտրազանգվածի համակրանքը։ Կարծում եմ, որ այս գումարների ավելացումը կարող է կապված լինել նախընտրական շրջանում տված խոստումների, եւ հիմա դրանց կատարման անհրաժեշտության հետ»։ Մեր հարցին՝ ի՞նչ առաջնային եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան Արցախում, որոնց կառավարությունը չի անդրադառնում, Խանումյանը շեշտեց հատկապես ճանապարհաշինական աշխատանքների եւ վերաբնակեցման հարցերը․ «Պետք է տարեկան առնվազն 200 կիլոմետր նորմալ ասֆալտապատ ճանապարհ կառուցել եւ սկսել նոր ծրագրեր, հատկապես՝ թերբնակեցված շրջաններում բնակավայրերի կառուցման ծրագրեր իրականացնել։ Վստահեցնում եմ, որ այդ բնակավայրերը շատ արագ բնակչություն կունենան»,- եզրափակեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ասպրամ Փարսադանյան
12:05 - 21 օգոստոսի, 2020
Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին

Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով:  Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուն զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը:  Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի:  Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք:
17:20 - 20 օգոստոսի, 2020
ԱՀ կառավարությունը սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրի բնակելի տներ կառուցող երիտասարդ ընտանիքներին

ԱՀ կառավարությունը սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրի բնակելի տներ կառուցող երիտասարդ ընտանիքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»:
14:24 - 20 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արայիկ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։Երկրի ղեկավարը նշել է, որ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի: Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն:Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:
12:05 - 20 օգոստոսի, 2020
Արցախի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին. տեղի է ունեցել պարետատան նիստ

Արցախի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին. տեղի է ունեցել պարետատան նիստ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:  Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների շփման շրջանակները ճշտելու ուղղությամբ։  Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման հարցին՝ պարետը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: Ժ. Միրզոյանի խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում կրթօջախներն անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով ապահովելու ուղղությամբ։  Նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործընթացը և բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում 11 քաղաքացի։  ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի. կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։  Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին ուժեղացնել համավարակի դեմ պայքարը, խստացնել վերահսկողությունը և շարունակել միջոցներ ձեռնարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։ Անդրադառնալով կառավարության որոշ անդամների կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերին՝ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ երեկ խիստ նկատողություն է հայտարարել մի շարք գերատեսչությունների ղեկավարների: Նա անհասկանալի և անընդունելի է համարել նաև այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում իշխանություններից պահանջում էին հետաձգել ընտրությունները համավարակի ռիսկերի հետ կապված կամ ցուցադրաբար դիմակներ էին բաժանում քաղաքացիներին: Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում դժվար է լինելու հաջողության հասնել՝ տույժեր կիրառելով միայն պետական համակարգի աշխատողների հանդեպ: «Հանրակրթական դպրոցների, բուհերի վերաբացման պայմաններում արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բոլորի միասնական ջանքերի գործադրումը: Համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել և դրա համար պետք է շարունակել խստորեն պահպանել բոլոր սահմանված կանոնները»,- նշել է երկրի ղեկավարը:
16:41 - 19 օգոստոսի, 2020
ԱՀ նախագահը բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի նկատողություն է տվել փակ տարածքում դիմակ չդնելու համար

ԱՀ նախագահը բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի նկատողություն է տվել փակ տարածքում դիմակ չդնելու համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ»,- հայտնել է Արցախի նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու են բոլորը, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի:
22:12 - 18 օգոստոսի, 2020
Արցախի նախագահի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը. Վահրամ Պողոսյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների և այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ: Հ. Գ. Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»,- մեկնաբանել է խոսնակը։
17:52 - 18 օգոստոսի, 2020
Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը. ԱՀ նախագահը հանդիպել է թատրոնի աշխատակիցների հետ

Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը. ԱՀ նախագահը հանդիպել է թատրոնի աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամներին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը նշել է, որ, նախընտրական փուլում տված իր խոստման համաձայն, գալիք տարվա ընթացքում կմեկնարկեն պետական դրամատիկական թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերակառուցման արդյունքում շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի, այն ապահովված կլինի ժամանակակից և հարմարավետ պայմաններով։  Ողջունելով Հանրապետության նախագահի որոշումը՝ թատրոնի աշխատակիցները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես աշխատավարձերի, սեփական եկամուտները ներքին կարիքների համար օգտագործելու, տրանսպորտային միջոց ունենալու, ինչպես նաև թատերական ստուդիայի վերաբացման վերաբերյալ հարցերը: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներն անպայման լուծումներ են ստանալու, և հանրապետությունում թատերական կյանքի աշխուժացման համար ստեղծվելու են բոլոր բարենպաստ պայմանները: Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ պետք է վերականգնվեն լավագույն ավանդույթները, և, բացի մայրաքաղաքից, թատրոնը պարբերաբար ներկայացումներով պետք է հանդես գա նաև շրջկենտրոններում ու գյուղական համայքներում:  Նախագահ Հարությունյանը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին կարճ ժամանակահատվածում ավարտել պետական դրամատիկական թատրոնի շենքի նախագծի մշակման աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
15:40 - 18 օգոստոսի, 2020
Արցախի նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Արցախի նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Հերհերում ավարտվում, իսկ հարևան համայնքներում մեկնարկում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները. Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով  իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհի՝ ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է նոր թափ հաղորդել ներհամայնքային ճանապարհների սալապատմանը: Նա այցելել է նաև գյուղի դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հետաքրքրվել է խնդիրներով և նախանշել դրանց լուծման ուղիները: Ծովատեղ և Քերթ համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները: Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս: Թոշակառու սպաների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական այլ խմբերի, ինչպես նաև հիփոթեքային վարկով ձեռք բերելու համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, սակայն՝ հաշվի առնելով ենթաշրջանում առկա բնակարանային մեծ պահանջարկը, նախագահի հանձնարարությամբ թաղամասի հարևանությամբ կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք: Դրանց համար նախատեսված ապաստարանները կծառայեն որպես մարզադահլիճներ, իսկ համայնքի դպրոցի համար կառուցվող մարզադահլիճը, որն ապահովված կլինի բոլոր պայմաններով, շահագործման կհանձնվի առաջիկայում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա - Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը հետևել է նաև Ստեփանակերտ - Կարմիր շուկա մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Երկրի ղեկավարը ծանոթացել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով օրերս շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին: Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
15:06 - 17 օգոստոսի, 2020