ԱՀ նախագահը բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի նկատողություն է տվել փակ տարածքում դիմակ չդնելու համար
22:12 - 18 օգոստոսի, 2020

ԱՀ նախագահը բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի նկատողություն է տվել փակ տարածքում դիմակ չդնելու համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ»,- հայտնել է Արցախի նախագահը:

Նա նաև տեղեկացրել է, որ օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու են բոլորը, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել