«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05 հունիսի, 2021
ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|

ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|

hetq.am: Ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը արտաքին անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս: «Այդ խնդրի լուծման համար մենք մի քանի գործիք պետք է կիրառենք, առաջինը` մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը` բանակի բարեփոխումները` Հայաստանում ստեղծելով պրոֆեսիոնալ բանակ: Նաև մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է, որքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն»,-ասաց Փաշինյանը: Վերջինս ընդգծեց` պրոֆեսիոնալ բանակ ասելով նկատի չունի պայմանագրային ծառայությունը, որտեղ զինծառայողը 15 օր մարտական ծառայություն է իրականացնում, մյուս 15 օրը երթուղային տաքսի վարում, այլ ծառայություն, որտեղ զինծառայողը ամիսը 30 օր, շաբաթը 7 օր և օրը 24 ժամ զինվոր է և մտածում է միայն մարտական պատրաստվածությունը բարձրացնելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` որքան էլ դժվար լինի, այդ փոփոխություններն իրականացնելու են: Փաշինյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթին: «Ուզում եմ արձանագրենք հետևյալը` ՀՀ կառավարությունը միջազգային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։Շարունակությունը՝ hetq.am-ում:
19:16 - 05 հունիսի, 2021
Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են իրականացվել. Փաշինյան |armenpress.am||

Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են իրականացվել. Փաշինյան |armenpress.am||

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում Հայաստանը «դրախտ» է բիզնեսի համար: Այս մասին նա ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ։ Փաշինյանը, անդրադառնալով վերջին 3 տարիներին իրենց ծավալած գործունեությանը, շեշտեց, որ պատերազմը փոխել է ամեն ինչի կոնտեքստը: Այնուամենայնիվ նա խոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման ոլորտում իրենց իրականացրած քայլերի մասին: «2018-ին, իմ կարծիքով, մենք կայացրինք մեր ամենակարևոր և ամենաարագ որոշումներից մեկը: Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտային հարկի և շահութահարկի համակարգը, եռաստիճան եկամտային հարկի դրույքաչափը համահարթեցրինք: Շահութահարկը իջեցրինք, դարձրեցինք 18 տոկոս: Այսօր այդ որոշումն իր էֆեկտիվությունն արդեն ցույց է տվել: 2018-ի համեմատ՝ ապրիլին ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ: Այսինքն՝ այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատատեղերի՝ Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել: Ընդ որում, պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերին դա բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ էր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո տեմպն ընկել է, բայց հիմա նորից վերականգնվում է: Նա նշեց՝ իրենց հաշվարկը՝ այդ որոշումով գործատուների՝ աշխատատեղերը, աշխատավարձերի չափերը թաքցնելու խթանը վերացնելու իմաստով, ճշգրիտ իրականացել է: Փաշինյանը հավելեց, որ այսօր եկամտային հարկի ցածր տոկոսով ավելի մեծ հարկեր են հավաքում՝ միայն եկամտային հարկի մասով, քան հավաքվում էր նախկինում ավելի բարձր դրույքաչափերով: Մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձն աճել է: «Հատկապես հարկային ոլորտում մենք իսկապես վերջին 3 տարվա ընթացքում հեղափոխական նշանակության փոփոխություններ ենք արել: 2018-ի դրությամբ կառավարությունը բիզնեսին ունեցել է շուրջ 270 մլրդ-ի պարտք, 3 տարվա ընթացքում այդ պարտքը մենք հասցրել ենք զրոյական վիճակի»,-ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը դրախտ է բիզնեսի համար՝ ստեղծված համակարգի իմաստով՝ հավելելով, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա: Հարկային ոլորտի հաջորդ բարեփոխումը նշեց գույքահարկի նոր համակարգի ներդրումը: «Կան բառակապակցություններ, որոնք շատ մեծ հաճույքով, վստահությամբ կօգտագործեի, եթե չլիներ պատերազմը, կորուստները, եթե մտքով ամեն րոպե չլինեինք սահմանին, անվտանգային հարցերը ամեն վայրկյան մեր մտքում չլինեին»,-ասաց նա:
18:29 - 05 հունիսի, 2021
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանի Իրանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանի Իրանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեղեկության մասին, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ: «2021 թվականի հունիսի 3-ին համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին: Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն: Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը: Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»,-ասված է հաղորդագրությունում:
14:58 - 04 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամբողջությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամբողջությամբ

Այսօր ավարտվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների գրանցման ժամկետը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը․ 1.Փաշինյան Նիկոլ Վովայի 2.Միրզոյան Արարատ Սամվելի 3. Մակունց Լիլիթ Կամոյի 4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի 5. Սուքիասյան Խաչիկ Ալբերտի 6.Նազարյան Լենա  7. Սիմոնյան Ալեն Ռոբերտի 8.Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 9. Դավոյան Արփինե Հրահատ 10. Թորոսյան Արսեն  11. Հարությունյան Արայիկ 12. Բաղդասարյան Նազելի  13. Ռուբինյան Ռուբեն Կարապետի 14.Արսենյան Գուրգեն 15. Ավանեսյան Անահիտ  16. Մելքոնյան Գագիկ 17. Արշակյան Հակոբ 18. Տիգրանյան Հերիքնազ  19. Կոնջորյան Հայկ  20. Փամբուխչյան Արմեն  21.Ջուլհակյան Արուսյակ  22. Աղաջանյան Էդուարդ  23. Քոչարյան Անդրանիկ  24. Կարապետյան Մարիա  25. Թունյան Բաբկեն  26. Թորոսյան Շիրակ  27.Վարդանյան Ծովինար  28. Հովակիմյան Վահագն Միսակի 29. Պապոյան Գևորգ  30. Գրիգորյան Հռիփսիմե 31. Խաչատրյան Վիգեն  32.Վարդանյան Վլադիմիր 33.Գասպարյան Դիանա  34. Սանոսյան Գնել 35. Մաթևոսյան Համբարձում  36. Ղազարյան Սոնա  37. Խաչատրյան Արամ  38. Հարությունյան Հովհաննես  39. Բաթոյան Զարուհի 40.Գրիգորյան Արարատ  41. Գևորգյան Դավիթ 42. Ստեփանյան Լիլիթ  43. Համբարձումյան Կարեն  44.Գաբրիելյան Վիլեն  45. Գալստյան Մերի  46. Գաբրիելյան Սիսակ  47. Խաչատրյան Արմեն  48.Գասպարյան Տաթևիկ  49. Հակոբյան Վաղարշակ  50.Սարգսյան Հայկ  51. Մանավազյան Արուսյակ Լևոնի 52. Բագրատյան Սերգեյ  53. Մկրտչյան Նարեկ  54. Ղազարյան  Թագուհի  55. Հակոբյան Հրաչյա  56. Ասատրյան Մաթևոս  57.Բադալյան Լուսինե  58. Ղալումյան Վահե  59. Թևոնյան Սեդրակ  60. Պողոսյան Քրիստինե  61.Մովսիսյան Սերգեյ  62. Եղոյան Արման  63. Ղազարյան Ալխաս  64. Սարգսյան Տրդատ  65.Մկրտչյան Արեն  66. Ղազարյան Մարինա Կամոյի 67. Զեյնալյան Նարեկ  68. Մանուկյան Արթուր  69. Բեղլոյան Անուշ 70. Աղազարյան Հովիկ  71. Բաբայան Նարեկ Սամվելի 72. Պալյան Էմմա  73. Ասլանյան Հակոբ  74. Սիմիդյան Հակոբ  75. Մինասյան Լիլի  76. Գրիգորյան Նարեկ 77. Ալեքսանյան Վահագն  78. Հակոբյան Հասմիկ Արմենի 79.Ղահրամանյան Նարեկ  80.Դանիելյան Դավիթ Հրանտի 81.Պողոսյան Մարիամ Աշոտի 82.Դավթյան Արթուր  83.Խանդանյան Սարգիս 84.Հունանյան Հռիփսիմե Տարիելի 85. Ծիրունյան Հայկ  86. Թումասյան Միքայել Էդուարդի 87. Կիրակոսյան Լիլիթ Իշխանի 88. Հակոբյան Էդգար Ռուբիկի 89.Մկրտչյան Ռազմիկ Սամվելի 90.Եղիազարյան Գայանե Արտյոմի 91.Սարուխանյան Կարեն 92. Առուշանյան Դավիթ Վոլոդյայի 93. Քլոյան Անուշ Սարգիսի 94. Պարսիլյան Տիգրան Սերյոժայի 95.Կարապետյան Դավիթ Գուրգենի 96.Ղազարյան Արմենուհի Նշանի 97.Մնացականյան Աշոտ Վաղարշակի  98. Ավետիսյան  Ալեքսանդր  99. Ազարյան Ջուլիետա Հովսեփի 100. Օրդուխանյան Արշակ Գևորգի 101.Մեհրաբյան Արտյոմ Ղուկասի 102. Այվազյան Էսթեր Գագիկի 103. Օհանյան Վանիկ Ղուկասի  104. Զարոյան Վահան Հայկի 105. Ակմակչյան Լուսինե Սամվելի 106. Ստեփանյան Հայկ Վարուժանի 107. Պետրոսյան Արսեն Հովհաննեսի 108. Քարամյան Արմինե Մանուկի 109.Զախարյան Դավիթ Վարդանի 110. Գրիգորյան Կարեն  111. Գրբոյան Սիրան Վազգենի 112. Մկրտչյան Հայկ 113. Գուլյան Հարություն Հովսեփի 114. Հարությունյան Մարիամ Արտաշի 115. Սմբատյան Արման Արմենի 116. Պողոսյան Ներսես Միքայելի 117. Հարությունյան Քնարիկ Համլետի 118. Նազարյան Արսեն Գարեգինի 119. Բաբայան Գևորգ Հայկի 120. Սուքիասյան Մելինե Գագիկի 121. Շահինյան Հայկ Միխայիլի 122. Խաչատրյան Վահրամ Աշոտի 123. Սինորյան Նատալյա Արամի 124. Բոշյան Արման Արամի 125. Լևոնյան Լևոն Գագիկի 126. Սահակյան Աննա Սուրիկի 127. Աբրահամյան Ասքանազ  128. Մկրտումյան Սասուն Ալբերտի 129. Իսկանդարյան Նարինե Սարդարի 130. Հակոբյան Արտակ Ավետիքի 131. Դավուդյան Տիգրան  132. Գևորգյան Նունե Կազբեկի 133. Հովհաննիսյան Սուրեն Մկրտիչի 134. Պետրոսյան Տիգրան Խաչատուրի 135. Ստեփանյան Նարինե Հովհաննեսի 136. Մկրտչյան Վահագն Սեյրանի 137. Ենգիբարյան Գագիկ Բեջանի 138. Համբարյան Կարինե Վոլոդյայի 139. Ազիզյան Նարեկ Ալեքսանի 140. Սարգսյան Սերոբ Սմբատի 141. Մելքոնյան Նելլի Ռազմիկի 142. Աֆանդյան Ռոբերտ Միքայելի 143. Ենգիբարյան Վիկտոր 144. Բեգլարյան Հայկանուշ Խորենի 145. Սարգսյան Կարեն Վահանի 146. Դումանյան Վահրամ  147. Համբարյան Ալլա Ֆիրդուսու 148. Կարապետյան Լիլիթ Գագիկի 149. Ենգոյան Սարգիս  150. Ակունց Դիանա Սամվելի 151. Գևորգյան Հայկ Հերբերտի 152. Սարգսյան Գարիկ Մնացականի 153. Երեմյան Ռուզաննա Գրիգորի 154. Մխչյան Կարապետ  155. Անտոնյան Լիլիթ  156. Քերոբյան Վահան 157. Հայրապետյան Մխիթար  
19:19 - 31 մայիսի, 2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|

2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|

1lurer.am: 2018-ից մինչև 2019-ի ավարտը 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Այդ մասին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «2020-ին կորոնավիրուսի հետևանքով գնաճ ունեցանք, և աշխատավարձերի բարձրացումը հիմա գուցե ոչ բոլորն են զգում»,- հավելեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա, ինչը, ըստ նրա, բացարձակ ռեկորդ է: «Այսինքն՝ ՀՀ-ի պատմության մեջ այսքան գրանված աշխատատեղ չենք ունեցել, որքան հիմա: Այդ աշխատատեղերի մի մասը դուրս է եկել ստվերից, մի մասն ուղղակի ստեղծվել է: Ի՞նչ արեցինք, որ այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան: 2018-ին ընդունեցինք միասնական եկամտահարկ ունենալու որոշում, սահմանվեց 23 տոկոս, և ամեն տարի այն որոշակի չափով պետք է իջնի, և 2023-ին եկամտահարկը պետք է լինի 20 տոկոս համահարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Միաժամանակ, շահութահարկը իջեցրեցինք՝ դարձնելով 18 տոկոս: Քանի որ եկամտահարկը աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ բարձրանում էր, գործատուն խուսափում էր աշխատավարձը բարձրացնելուց, որովհետև դրա հետևանքով ավելի շատ հարկային բեռ էր գոյանալու, և երկրորդ՝ աշխատավարձը բարձրացնելիս դա ձևակերպում էին որպես շահույթ և ծրարով տալիս աշխատողին, իսկ դա աշխատողի իրավունքների ոտնահարում էր, քանի որ աշխատավարձի գրանցման չափը հետագայում ազդում է կենսաթոշակի վրա, վարկ վերցնելիս չէր կարողանում բանկին տալ իրական աշխատավարձի մասին տեղեկանք: Այս փոփոխությունն արագ տվեց իր արդյունքը: Հիմա մենք ցածր եկամտահարկով ավելի շատ հարկ ենք հավաքում՝ շուրջ 4 մլրդ դրամով ավելի շատ, և դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ տնտեսական քաղաքականություն ենք վարել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա նշեց, որ վերջին 3 տարում կառուցել են հսկայական թվով ճանապարհներ, ժողովրդագրության ոլորտում կոնկրետ ծրագրեր են իրականացվել, որոնք, ըստ նրա, լինելու են շարունակական: «Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարման չափը կրկնապատկել և վեցապատկել ենք, երեխա ունեցող ընտանիքների համար գործարկել ենք հիփոթեքային վարկի ապահովման ծրագիր: Եթե երեխա ունեցող ընտանիքն ուզում է հիփոթեքով վարկ վերցնի, պետությունն աջակցում է հիփոթեքի կանխավճարը վճարելու առումով, վճարվում է գումարի 90 տոկոսը: Երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու պարագայում պետությունը նաև միանվագ վճարում է այդ հիփոթեքային վարկի մայր գումարից՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարարն առանձնացրեց մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողների նպաստի չափի բարձրացումը: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերը, այդպես է նաև գյուղական համայնքներում, եթե նախկինում ստանում էին մինչև 18 հազար դրամ, հիմա՝ 53 հազար դրամ: Նրա խոսքով՝ նպաստ են ստանում նաև չաշխատող ծնողները՝ 25 հազար դրամի չափով: Փաշինյանն ասաց, որ կրթության ոլորտում էական փոփոխություններ են ձեռնարկվել, մասնավորապես՝ 5 առարկայի ուսուցիչներին հնարավորություն է տրվում ներկայանալու կամավոր ատեստավորման, ինչի արդյունքում բարձր միավորներ հավաքած ուսուցիչները 30-50 տոկոսով ավելի բարձր կստանան արդեն 2021-ի նոյեմբերից, և այդ գործընթացը կլինի շարունակական: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրականացվում է մանկապարտեզների զանգվածային կառուցման ծրագիր, և մինչև 2023 թվականը, ըստ նրա, չի լինի մանկապարտեզի տարիքի երեխա, որը չհաճախի նախակրթարան: Ըստ Փաշինյանի՝ առողջապահության ոլորտում նույնպես էական բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես՝ սրտի ստենտավորումը, որոշակի պայմաններով, արվում է պետության հաշվին: Նա նշեց, որ պետպատվերով իրականացվում է ինսուլտի ստենտավորման ծրագիր, պետպատվերի շրջանակում է իրականացվում նաև զինծառայողների ծնողների բուժսպասարկումը: Փաշինյանն ասաց, որ անվճար է նաև 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժսպասարկումը: Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ 2019-ին դպրոցների և մարզադպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որն ավելի շատ է վերջին 7 տարիների ձեռքբերումներից: Փաշինյանն ասաց, որ իրենց Կառավարությունը վերացրել է մենաշնորհը: «Այսօր ՀՀ որևէ գործարար չի կարող ասել, որ իրեն թույլ չեն տվել ապրանք ներկրել ՀՀ, և հենց մենաշնորհների վերացմամբ է պայմանավորված պարենային ապրանքների գնանկումը»,- ընդգծեց նա:
17:06 - 29 մայիսի, 2021
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար |armenpress.am|

Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի արդյունաբերականացումը խորապես և էապես կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ:  Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ավանում համակիրների հետ կայացած հանդիպմանն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման հեռանկարներին: «Այդ առումով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները բավականին տարօրինակ են: Ինչու՞ են տարօրինակ, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը, որտեղ կա կետ՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, իսկ հունվարի 19-ի մոսկովյան հայտարարության մեջ, որը հրապարակված է, մենք ըստ էության, մեկնաբանել ենք թե ո՞նց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ընդգծելով, որ  այդ հայտարարություններում միջանցք բառն ընդհանրապես գոյություն չունի: «Խոսքը կոմունիկացիաների բացման մասին է: Այս թեմայի շուրջ վերջերս բոլորովին ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը, և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Նրանք, միջանցք ասելով, ուղղակի նկատի են ունենում բաց ճանապարհները: Բաց ճանապարհների հետ կապված՝ մենք որևէ խնդիր չունենք, և հետևաբար ես կրկին ուզում եմ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես և ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի,  տարածքի փոխանակման հետ կապված՝ նկատի ունեմ Մեղրիի թեման, որը շատ է քննարկվում»,-ասաց Փաշինյանը: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը կարևորեց կոմունիկացիաների բացումը՝ Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ: «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ստանա երկաթուղային գործող կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, իսկ Ռուսաստանից արդեն, կարող ենք երկաթուղային փոխադրումներ իրականացնել բոլոր ուղղություններով ՝ դեպի Չինաստան, Եվրոպա»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կոմունիկացիաների բացմամբ հնարավորություն կընձեռվի պղնձաձուլարան ստեղծել և արտահանել ձուլակտորները: «Հայաստանի ունեցած ամենածավալուն բնական պաշարի գները ռեկորդներ են սահմանում և հիմա արդեն պղնձի 1 տոննան հատեց 900 դոլարի սահմանը: Եվ որևէ մեկը կասկած չունի, որ այդ գները չեն իջնելու:Հետևաբար, եթե մենք ունենանք պղնձաձուլարան կնշանակի, որ առաջին՝մենք ոչ թե հանքաքար կվաճառենք, այլ պղինձ կարտադրենք, որը անգամներով ավելի թանկ է քան հանքաքարը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը պետք է լինի նաև ոչ միայն ձուլակտորի արտադրությունը, այլ նաև համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկ վայելող վերջնական արտադրանքի ստացումը տեղում:
15:35 - 29 մայիսի, 2021
Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան. Փաշինյան |1lurer.am|

Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ տեղի ունեցավ Ավան վարչական շրջանում: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից վախենալ պետք չէ: «Մարդիկ ասում են՝ պետք չէ, որ սահմանը ֆիքսենք: Դա նույնն է, որ միջնադարում ասեին՝ պետք չէ ամրոցի շուրջը պարիսպ կառուցել: Պետական սահմանը 21-րդ դարում պարիսպ է: Երբ մենք այս բանաձևը գործարկենք և նաև վերսկսենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, սա կնշանակի, որ մենք մեկնարկում ենք այն տեսլականի գործարկումը, որի մասին խոսել ենք: Իսկ դա Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, որ հայ ժողովուրդը խաղաղ զարգացման հնարավորություն ունենա իր հայրենիքում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ տնտեսության ու Հայաստանի արդյունաբերականացման տեսլականին՝ նշելով, որ այն, իր ընկալմամբ, կապված է կոմունիկացիաների բացման հետ: «Կոմունիկացիաների բացման թեմայով մեզ շատ են ուզում վախեցնել, ինչ-որ «միջանցքների» մասին են խոսում և այլն: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները այդ թեմայով բավականին տարօրինակ են, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կա կետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Եվ հունվարի 11-ի մոսկովյան հայտարարության մեջ մենք, ըստ էության, մեկնաբանել ենք, թե ոնց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը: Դուք կտեսնենք, որ այդ փաստաթղթում «միջանցք» գոյություն չունի, խոսքը կոմունիկացիաների բացման մասին է, բայց այս թեմայի շուրջ վերջերս ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան - Հայաստան - Վրաստան: Նրանք «միջանցք» ասելով նկատի են ունենում ուղղակի բաց ճանապարհները, որի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք: Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան, Մեղրիի մասին են շատ խոսում: Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին: Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են արտահայտվել: Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի, որտեղ խոսել է Մեղրիի ռազմավարական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Ստամբուլյան խարտիան, որով Հայաստանը, ըստ էության, կողմ է քվեարկել այն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տարօրինակ է, որ Մեղրիի թեման փորձում են իշխանությունների հետ կապել այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրենք են լրջորեն քննարկել Մեղրիի փոխանակման թեման: «Հետևաբար, Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ մեզ համար չափազանց կարևոր է կոմունիկացիաների բացումը, որպեսզի ՀՀ-ն ստանա երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի հետ, սա նշանակում է՝ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, այնտեղից կարող ենք բոլոր ուղղություններով փոխադրումներ իրականացնել՝ Չինաստան, Եվրոպա և բոլոր ուղղություններով: Երկաթուղային կապով տնտեսությունը բոլորովին ուրիշ տնտեսություն է»,- հավելեց Փաշինյանը:
14:29 - 29 մայիսի, 2021
Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանըառաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չի լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»,–ասաց նա։ Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։  
14:10 - 26 մայիսի, 2021