ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում: «Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը: «Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում Է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին: Սպասվում Է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել Էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:20 - 26 մայիսի, 2021
Պետք է անհապաղ ջանքեր ձեռնարկել՝ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Բաբաջանյան |1lurer.am|

Պետք է անհապաղ ջանքեր ձեռնարկել՝ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դա այլընտրանք չունեցող քայլ է: «Ակնհայտորեն թիրախը Հայաստանի արտահերթ ընտրություններն են, Հայաստանում քաոս ստեղծելն է, և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ ստանալն է Հայաստանից: Սա հաստատապես միայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշումը չէ: Ակնհայտորեն տեսնում ենք շահագրգիռ այլ երկրներ ևս այս ուղղությամբ»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ երեկ Շորժայի ուղղությամբ գրոհը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը, և հստակ առարկայական խոսակցություն սկսվեց Հյուսիս-հարավ մայրուղու նախագծի կառուցման, համատեղ ծրագրերի մասին: Ասաց՝ այդ ամենը տեղի է ունենում նաև գլոբալ իրողությունների համատեքստում, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ շատ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվում պատժամիջոցների չեղարկման շուրջ:
11:34 - 26 մայիսի, 2021
«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. «2021-ի մայիսի 12-ից՝ խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի հիմնարար սկզբունքները` ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք և հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Հնդկաստանինև այլ երկրների դատապարտող հայտարարությունների՝ դուրս չեն գալիս: Այս ընթացքում բախումների ժամանակ եղել են վիրավորներ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը»։
09:43 - 26 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կուսակցության անունից հայտարարություն է տարածել, ըստ որի, ԼՀԿ-ն հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար` Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 25.05.2021թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն»։
20:15 - 25 մայիսի, 2021
Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է ցուցաբերում տեղահանված արցախցիներին

Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է ցուցաբերում տեղահանված արցախցիներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունը։ ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում: Ըստ ՊՀԾ-ի՝ դրամական օգնությունը կօգնի տեղահանվածներին գնել տարատեսակ սնունդ, որպեսզի նրանք ունենան հավասարակշռված սննդակարգ: Աջակցությունը համահունչ է ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ձեռնարկված ազգային ջանքերին, որոնք միտված են աջակցելու այն մարդկանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում:  «Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ»,- ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»:  ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:
14:59 - 18 մայիսի, 2021
Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»: Արսեն Թորոսյանը  ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է   նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված  ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են  բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն  շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական  գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:   Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում:  
14:14 - 18 մայիսի, 2021
Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Երեկ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղարին, արտգործ եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ հնարավոր զարգացումներից խուսափելու համար։  ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության եւ հնարավոր զարգացումների մասին Infocom-ը զրուցել է 1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։  Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը երեկ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ինչը հիմք է հանդիսանում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները արձագանքեն իրենց լիազոր ներկայացուցիչների մակարդակով։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով, ինչը, քաղաքագետի մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունները իրար պետք է աջակցեն ու առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական աջակցություն տան․  «Հայաստանը ճիշտ արեց, որ դիմեց։ Այո՛, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, պետություններից շատերի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է դիմել, որ պատասխան ստանանք, որ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը չշահարկեն։ Այսօր լուրջ սպառնալիքի առջեւ է հենց բուն Հայաստանը, ու կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը կարձագանքի՞, թե՞ ոչ։ Հիմա սպասենք ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ ասաց, որ իրենք հետեւում են իրադարձություններին»,- ասաց Գրիգորյանը։  Խոսելով այն կարծիքների մասին, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին դիմեր ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով, Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, ճիշտ է դիմել 2-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածով պետությունները պարտավոր են իրար աջակցել սպառնալիքի դեպքում, խոսքն առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական աջակցության մասին է։ Չորրորդ հոդվածի համաձայն՝ այն երկիրը, որը հարձակվել է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ՀԱՊԿ-ը դիտում է որպես թշնամի ու նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն։ Գրիգորյանի խոսքով՝ պետությունները չէին օգտագործի չորրորդ հոդվածը, այդ պատճառով այս փուլում ճիշտ որոշում է 2-րդ հոդվածով դիմելը։ «Չեմ հավատում, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը «մեր խաթր» կպատերազմեն Ադրբեջանի դեմ, ակնհայտ է, որ չորրորդ հոդվածով դիմելը պետք է ավելի ուշ թողնել, բայց ակնհայտ է նաեւ, որ դա չի իրականանա, քանի որ մեր շահերը այդ երկրների շահերի հետ չեն համընկնում, միգուցե 20 տարի առաջ համընկնում էին, բայց հիմա բոլորս գիտենք, որ Բելառուսը եւ կենտրոնասիական երեք երկրները նույնիսկ ողջունեցին Ադրբեջանի հաջողությունները այս պատերազմում։ Ուրեմն՝ չորրորդ հոդվածով դիմելը նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն, ինչն այս փուլում անիմաստ էր»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես Բելառուսը ագրեսիվ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Բելառուսը հանդես եկավ մեր դեմ ուղղված հայտարարություններով, չբավարարվեց նեյտրալ հայտարարություններով՝ հանդես գալով պրոադրբեջանական եւ մեզ դատապարտող հայտարարությամբ։ Իսկ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ըստ վերլուծաբանի, ավելի զուսպ են, բայց իրենք էլ չեն պաշտպանի մեզ, քանի որ լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։ Մեր զրուցակիցը ՀԱՊԿ-ից առանձնապես ոչինչ չի ակնկալում․ նրա խոսքով՝ շատ տրամաբանակն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, քանի որ 90-ական թվականներին ոչ մի այլ կազմակերպություն չկար, որ կապահովեր մեր անվտանգությունը․ «1990 թվականին մեր շահերը Բելառուսի, Ղազախստանի շահերին բավական մոտ էին, այսպիսի տարաձայնություններ չկային, նույնիսկ մինչեւ 1997-1998 թվականը Ադրբեջանը եւ Վրաստանն էին ՀԱՊԿ անդամ։ Այն ժամանակ շատ տրամաբանակն էր մեր՝ այդ կազմակերպությունում լինելը, բայց հիմա պարզ չէ, որովհետեւ այդ կազմակերպությունը չի պաշտպանում մեր անվտանգությունը, չի էլ պլանավորում պաշտպանել։ Այստեղ մեր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Այո՛, Ռուսաստանն էլ իրեն բարդ է պահում, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքը մի փոքր այլ է, մյուս երկրները մեզ հետ համընկնող շահեր չունեն, դա պարզ երեւում է։ Երբ ասում եմ՝ ոչ մի համընկնող շահ, նկատի ունեմ՝ անվտանգային, ռազմական, ռազմակտեխնիկական առումով»։  Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը երեկ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Մակրոնն իր խոսքում նշել էր. «Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»: Այս հատվածը, սակայն, ներառված չէր հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Թե ինչու մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Ֆրանսիայի նախագահի հայտարարության այդ հատվածը եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, Ստեփան Գրիգորյանը մեկնաբանեց․ «Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կփորձի աջակցել։ Եթե հիմա դիմենք Ֆրանսիային, կասկած չունեմ, որ ինչ-որ ձեւ կգտնի մեզ աջակցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը քայլերով է առաջ գնում․ դիմում է ՀԱՊԿ-ին, հետո կդիմեն Ռուսաստանին։ Երեկ մենք դիմեցինք նաեւ ԵԱՀԿ երկրներին, մեր դեսպանը ԵԱՀԿ շրջանակներում հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ իս՝ կառավարությունը ուզում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով, որ, միգուցե, մեր կառավարությունը համարում է, որ այս փուլում դիմելը վաղ է, եւ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հասնելը՝ պետք է օգտագործել մյուս ինստիտուտներին դիմելու հնարավորությունը։  Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը բարեկամ երկրներ շատ ունի, որոնք կաջակցեն մեզ, ուստի Ադրբեջանին դժվար կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեքիաթներ պատմել, այդ հեքիաթները կարող են այստեղ՝ մեր տարածաշրաջնում պատմել․ «Այստեղ պարզ է, որ պրոբլեմատիկ կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է վետոյի իրավունքն օգտագործել, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստը չկայանա։ Ես կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներում հարցը չլուծվի, մեր կառավարությունը հանդես կգա ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հայտարարությամբ։ Ուղղակի պետք է բոլոր գործիքներն օգտագործել, ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն էլ պետք է ստիպել Ռուսաստանին, որ Ադրբեջանին կարգի բերի։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, այդ դեպքում պետք է դիմել ՄԱԿ ԱԽ-ին»,- ասաց Գրիգորյանը։  Եւ վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում առկա իրավիճակը լուծվի միայն դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով,  եւ ոչ ռազմական ճանապարհով։ Ասպրամ Փարսադանյան
17:40 - 14 մայիսի, 2021
Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ ՀՀ ինքնիշխան տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ կապերը պահելու իր պատրաստակամությունը։ Այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հետաքրքրականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հեռախոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել, եւ բացակայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խնդրին լուծում գտնելու հնարավորությանն առնչվող հատվածը․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսկ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը․ «Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։ Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ այս դրվագի բացակայությունը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում։  Infocom-ի հարցին, թե ինչու չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց այսպես․ «Ես մեր տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ, բավարարվեք տարածված հաղորդագրությամբ»։ Ճշտող հարցին, թե որեւէ այլ մեկնաբանությո՞ւն էլ չունեն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ թե ինչու է հատուկ շեշտվել, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Խաչատրյանն ասաց, որ դա ընդունված պրակտիկա է եւ դրանում որեւէ խնդիր չկա։ Հարցը, թե որ դեպքում է նշվում եւ որ դեպքում չի նշվում՝ որ կողմն է նախաձեռնողը, Խաչատրյանը դարձյալ չմեկնաբանեց՝ կրկնելով, որ հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի․ «Իրականությունն այդպես է․ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը»։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական զորքի՝ Սյունիքի տարածքում հայտնվելուց միայն 24 կամ ավելի ժամ հետո զանգահարել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ինչպես թույլ է տալիս ենթադրել պաշտոնական լրահոսը, տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ չի հաստատել․ Խաչատրյանը մեկնաբանեց, որ վարչապետի ունեցած հեռախոսազրույցներից ոչ բոլորն են հրապարակման ենթակա։ Մեր ճշտող հարցին, թե մինչ այս հեռախոսազրույցը այլ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է Պուտինի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Վերջինս տեղեկություն չունի նաեւ՝ վարչապետը տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ։  Նարեկ Մարտիրոսյան
15:07 - 14 մայիսի, 2021
ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|

ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութն իր աշխատակիցներին պատվաստելու համար, բայց սպասում է, որ դեղամիջոցը ստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը: Այս մասին ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախևառաջ, ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերն արդեն ստացել են ռուսական պատվաստանյութը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում: Եվ մենք կցանկանայինք այն ինքներս օգտագործել, բայց սպասում ենք ԱՀԿ հաստատմանը, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում առաջարկել էր կազմակերպության աշխատակիցներին անվճար տրամադրել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ: ՄԱԿ-ը հաղորդել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է ՌԴ նախագահի առաջարկը և այդ հարցի առնչությամբ կապի մեջ է ԱՀԿ-ի հետ:  
11:09 - 11 մայիսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Արեւելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով եւ Իսրայելի իշխանություններին կոչ Է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ: «(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն Է հայտնում օկուպացված Արեւելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաեւ տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի եւ Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ Է անում դադարցնելու շենքերի քադնումը եւ բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել Է Դյուժարիկը: Գուտերիշը նաեւ հավաստել Է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին եւ Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք Է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության եւ սադրանքի ցանկացած ակտերի դեմ: Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ Է անում պահպանելու եւ հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել Է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների եւ իսրայելացի ոստիկանների միջեւ ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:32 - 10 մայիսի, 2021
Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավարի տեղակալ Նաննա Ակաուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը, հայտնում են մարզպետարանից:   Մարզում ծրագրեր են իրականացվում դպրոցամերձ տարածքներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ, որը երեխաներին կապահովի ոչ միայն թարմ ու բազմազան սննդով, այլև կբերի լրացուցիչ եկամուտներ դպրոցի այլ կարիքները հոգալու համար։ Անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում ցորենի արժեշղթայի զարգացման, ինչպես նաև հատիկաընդեղենի մշակության արժեշղթայի զարգացման ծրագրերին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊՀԾ-ի հետ համագործակցության այլ հնարավորություններ։  
12:34 - 07 մայիսի, 2021