ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ երկրները և Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |razm.info|

ՀԱՊԿ երկրները և Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |razm.info|

ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․«Փոխգործակցություն–2019»,«Անքակտելի եղբայրություն–2019»,«Որոնում–2019»,«Մարտական եղբայրություն–2019»,«Ամպրոպ–2019»,«Էշելոն–2019»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային բանակային խաղերի մասին»․ ըստ այդմ՝ Հայաստանում նույնպես նախատեսված է անցկացնել մրցույթի որևէ հատված-դրվագ։ Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։  razm.info
12:57 - 15 մարտի, 2019
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը. Վալերի Գերասիմով |news.am|

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը. Վալերի Գերասիմով |news.am|

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Երախտապարտ եմ ձեզ Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում ցուցաբերած օգնության համար: Հայաստանն առաջիններից էր, որ արձագանքեց մեր կոչին եւ ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրնմերի լուծմանը», –– ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանն ասել է Գերասիմովը: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը նշել է, որ Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն է եւ գլխավոր գործընկերը:Ընդ որում համագործակցությունն իրականացվում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախեւառաջ ՀԱՊԿ շրջանակում: news.am
10:46 - 14 մարտի, 2019
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001