Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի իրադրությունը եւ պայմանավորվել են 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին:
Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի՝ Բիշքեկում կայացած նիստից հետո հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Մենք քննարկեցինք բազմաթիվ կարեւոր հարցեր, այդ թվում՝ ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունը Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների ու սպառնալիքների հաշվառմամբ»,-ասել Է նա:
Սեմերիկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 11 փաստաթուղթ, այդ թվում՝ 2019 թվականի երկրորդ կիսամյակում-2020 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ կազմակերպության երկրների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանի նախագիծը, ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության իրագործման վերաբերյալ պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագիծը եւ ՀԱՊԿ-ի երկրների առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման ժամկետների ու վայրերի մասին փաստաթուղթը, որոնք մոտ ժամանակներս տեղի են ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածքում:
comment.count (0)