Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են: Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը: Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական իքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։ Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրնելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ: Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող: Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:
11:16 - 24 ապրիլի, 2023
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։  Երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն,  ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և  Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։ Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում: Ծրագիրը, թիվս այլոց, ներառում է. • Համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում • Հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն • Համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին • Մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին • ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում • Կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, ինչպես նաև սեմինարների իրականացում • Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում: Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը` նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը` տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում:
14:22 - 30 մարտի, 2023
ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
13:45 - 09 մարտի, 2023
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի

 |armenpress.am|

Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 57-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տասը մարդ դեռ անհետ կորած է: Գնացքների բախումը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել ամբողջ Հունաստանում: Երկաթգծային աշխատողները մարտի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացրել՝ կառավարությանը մեղադրելով երկաթուղիներն անտեսելու մեջ: Աթենքում և Սալոնիկում երկու օր շարունակ ավելի քան 2000 ցուցարար ակցիա է անցկացրել՝ բողոքելով կառավարության և երկաթուղին սպասարկող ընկերության դեմ, որոնք, նրանց պնդմամբ, «ոչինչ չեն արել՝ բարելավելու Հունաստանի երկաթուղիների վիճակը»: Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է վթարի վայրից ոչ հեռու գտնվող Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով մարդասպանության հոդվածով: Վթարից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «պատասխանատվություն կստանձնի 21-րդ դարին չհամապատասխանող երկաթգծային համակարգը նորոգելու գործում իշխանությունների երկարատև ձախողումների համար»:
12:56 - 03 մարտի, 2023
Հունաստանում գնացքների բախումների զոհերի թիվը հասել է 43-ի
 |armenpress.am|

Հունաստանում գնացքների բախումների զոհերի թիվը հասել է 43-ի |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում փրկարարները երեկ մինչև ուշ գիշեր փորձել են երկու գնացքների բախման վայրում գտնել ողջ մնացածների: Ողբերգական բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը: Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության՝ 57 մարդ դեռ մնում է հիվանդանոցում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 15 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղևորատար և բեռնատար գնացքների բախումն անվանել է «սարսափելի երկաթուղային վթար, որն իր նախադեպը չի ունեցել երկրում»: Նա նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով: Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա: Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին: Ողբերգությունից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «անհնար է շարունակել այնպես, կարծես, ոչինչ չի պատահել»: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
10:21 - 02 մարտի, 2023
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո
 |1lurer.am|

Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո |1lurer.am|

1lurer.am: v>Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին Լարիսա քաղաքի մերձակայքում մարդատար գնացքի վթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, հայտնում է ERT հեռուստաալիքը։    «Ես հենց նոր եմ վերադարձել երկաթուղային ողբերգության վայրից, ցավն անասելի է»,- ասել է Կարամանլիսը տարածած հայտարարության մեջ։    «Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում։ Այս 3,5 տարին բոլոր ջանքերը գործադրել ենք իրավիճակը բարելավելու համար, ցավոք սրտի, այս ջանքերը բավարար չէին նման աղետը  կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»:   «Երբ այդքան ողբերգական բան է տեղի ունենում, անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա տեղի չի ունեցել»,- ասել է նախարարը: «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակին, որոնք անարդարացի են հեռացել մեզանից և պատասխանատվություն կրել Հունաստանի պետական և քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Սրտիս խորքից ևս մեկ անգամ իմ ցավն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- եզրափակել է նախարարը:   Չորեքշաբթի առավոտյան  առնվազն 40 մարդ է զոհվել Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող հունական Էվանգելիզմոս բնակավայրի տարածքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Մարդատար գնացքում եղել է մոտ 350 ուղևոր։  Հիվանդանոցներում գտնվում է 66 մարդ, նրանցից 6-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Մյուսները չեն տուժել։
19:40 - 01 մարտի, 2023
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել |1lurer.am|

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա սուգ է հայտարարել երկաթուղային վթարի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի բնակավայրում: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, կեսգիշերին մոտ՝ չպարզված հանգամանքներում, Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Էվանգելիզմոս կայարանում: Վերջին տվյալներով՝ 36 մարդ մահացել է, 66-ը հոսպիտալացվել են, նրանցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 հրշեջ, տեղում են 17 հրշեջ մեքենա և չորս կռունկ։ Հերթապահում է շտապօգնության 30 մեքենա։ Հունաստանի կառավարության մամուլի քարտուղարն ասել է, որ իրավասու մարմիններն արդեն հետաքննություն են սկսել վթարի պատճառը պարզելու համար:
13:35 - 01 մարտի, 2023
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 24-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվել է եռալեզու (ռուսերեն, հունարեն և անգլերեն) «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով բացառիկ վիրտուալ ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, արխիվային նյութերի հիման վրա կազմված վիրտուալ ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988 թ. փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Վիրտուալ ցուցահանդեսը գործելու է մինչև ս.թ. մարտի 21-ը։
17:21 - 27 փետրվարի, 2023
Հունաստանի արտգործնախարարը ցավակցել է իր թուրք գործընկերոջը
 |1lurer.am|

Հունաստանի արտգործնախարարը ցավակցել է իր թուրք գործընկերոջը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայիում տեղի ունեցած ողբերգության զոհերի համար ցավակցել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է. «Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ես կապվեցի իմ գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և իմ ցավակցությունները փոխանցեցի սգացող ընտանիքներին։ Պատրաստակամություն հայտնեցի նաև անհապաղ օգնություն ցուցաբերել փրկարարական աշխատանքներին ու վնասի վերացմանը»: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
17:01 - 06 փետրվարի, 2023
Հունաստանում ՀՀ դեսպանը հունական հեռուստաընկերությանում բարձրաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

Հունաստանում ՀՀ դեսպանը հունական հեռուստաընկերությանում բարձրաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խիստ անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելը՝ այնտեղ իրավիճակի գնահատական տալու համար: Այս մասին դեսպանն ասել է Սալոնիկի հանրային TV100 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ներկայացնում է ստորև: -Շատ ուրախ եմ կրկին հյուրընկալելու Հունաստաում ՀՀ դեսպան պարոն Մկրտչյանին։ Շնորհակալություն, պարոն դեսպան, մեզ հետ այստեղ լինելու համար: -Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար: -Պարոն դեսպան, մոտավորապես մեկ ամիս առաջ մի խումբ ադրբեջանցիներ փակեցին Լաչինիի միջանցքը՝ միակ գործող ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և ընհանրապես՝ ամբողջ աշխարհի հետ։ Այս ակտիվիստներին ավելի ուշ միացան ադրբեջանցի զինվորականները։ Որո՞նք են վերջին զարգացումները, և ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը։ -Իրավացի եք, արդեն 36 օր է, ինչ Լաչինի միջանցքը, Լաչինի ճանապարհը փակել են այդ մարդիկ, ովքեր իրենց «էկոակտիվիստ» են անվանում, բայց իրականում ոչ ոք, այդ թվում՝ իրենք, չեն հավատում իրենց էկոակտիվիստներ լինելուն։ Այսպիսով, ըստ էության, 120 000 հայեր պատանդ են պահվում այս շրջափակման մեջ, որն իրականում վերածվում է հումանիտար աղետի: Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ամեն օր տեղափոխվում էր մոտ 400 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որն այս պահին դադարել է։ Կարող են անցնել միայն և բացառապես ռուս խաղաղապահների բեռնատարներն ու մեքենաները կամ Միջազգային Կարմիր խաչը, ինչն, իհարկե, այսպես կոչված ակտիվիստները տեսանկարահանում են և ասում, թե իբր ճանապարհը փակված չէ։ Բայց ճանապարհը փակ է, կա շրջափակում, և բոլորը, միջազգային հանրությունը դա ընդունել է որպես այդպիսին: Իհարկե, այս իրավիճակի մասին բարձր հայտարարություններ են հնչել արևմուտքից, բնականաբար արևմտյան երկրների մեծ մասն արձագանքել է, և իրավիճակը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, բայց մինչ այժմ, դա, ցավոք, իրականում օգուտ չի տվել: Ադրբեջանը մինչ օրս անտեսում է այդ բոլոր կոչերը, և երկու օր առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ այդ գործունեությունը շարունակվելու է՝ նաև անուղղակիորեն ընդունելով, որ այս ամբողջ շոուն կազմակերպում է Ադրբեջանի կառավարությունը։ Պարզապես իրավիճակի ողբերգությունն ու պարադոքսն այնպիսին է, որ էկոակտիվիզմի անվան տակ, որն ինքնին դրական երևույթ է, կազմակերպվում է պաշարում, որի նպատակը էթնիկ զտումն է: Ուստի լավ բանի անվան տակ սարսափելի արարք է կատարվում հենց հիմա, ինչը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի, ինչպես մենք ասում ենք, ամբողջական էթնիկ զտման, որն իհարկե անընդունելի է։ Իսկ այսօր վերջին զարգացումների մասին Ձեր հարցի վերաբերյալ ասեմ, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շտապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Դատարանի կողմից դեկտեմբերին Լաչինի միջանցքի վերաբերալ կիրառած միջանկյալ միջոցի կատարումը Ադրբեջանի կողմից, որն իհարկե շատ կարևոր է։ Այսօր՝ ընդամենը մի քանի ժամ առաջ, ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ-ում էր, որտեղ ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում, և նրա կարևոր կետերից մեկն այն էր, որ ժամանակն է գործելու հենց հիմա, քանի որ իրավիճակը իսկապես ծանրանում է ամեն օր և սա անընդունելի է, մենք չենք կարող կողքի կանգնել ու թողնել, որ ժողովուրդը սովամահ լինի։ -Կարո՞ղ եք ասել, որ սա ամենավատ կետն է, որ երբևէ եղել են հայ-ադրբեջանական հարաբերությունները: -Ավելի վատ կետեր են եղել ցավոք սրտի նախկինում տեղի ունեցած պատերազմները, որոնք արդյունք էին Ադրբեջանի նման գործելաոճի: Բայց սա, իհարկե, հանգեցնում է հարաբերությունների ևս մեկ ցածր մակարդակի, և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի վերջին արձագանքն իրականում այն էր, որ սա բավականին հետ է մղում խաղաղ գործընթացը, մեծ հարված է բանակցություններին և կառուցողական երկխոսությանը։ Թեև պետք է ասեմ, որ բանակցությունների այլ ուղղություններով էլ առաջընթաց չկա, և ընդամենը մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, Ադրբեջանը հարձակվեց բուն ՀՀ տարածքի վրա և օկուպացրեց Հայաստանի հարավային տարածքի 150 հեկտարը, որն իհարկե ևս մեկ ահռելի խնդիր է մեր հարաբերություններում։ -Ի՞նչ է պետք անել հիմա, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ավելի լավ հարաբերություններ հաստատեն, նկատի ունեմ իրատեսական հիմքի վրա։ -Ի հավելումն այն արձագանքներին, որ մենք ունեցել ենք տարբեր կառավարություններից, այդ թվում նաև Հունաստանի կառավարությունից, որը կոչ է արել անվերապահորեն բացել ճանապարհը և աշխարհի այլ կառավարություններ և կազմակերպություններ, բացի այս ամենից, մենք պետք է հասկանանք՝ որո՞նք են հետագա քայլերը։ Այսպիսով, Հայաստանը դիմել է, և շատ անհրաժեշտ է ունենալ ՄԱԿ-ի կամ միջազգային դիտորդական առաքելություն Լաչինում և Ղարաբաղում՝ այնտեղ իրավիճակի գնահատական տալու համար: Ադրբեջանը մինչ այժմ դիմադրում է այս հարցում նման գործունեությանը և միջազգային ներգրավվածությանը։ Բայց մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է բացատրի Ադրբեջանին, որ այս պահվածքը չի հանդուրժվելու։ Նման վարքագծի համար Ադրբեջանը չպետք է պարգևատրվի և պատժի որոշակի մեխանիզմներ պետք է սահմանվեն, քանի որ 2020 թվականի պատերազմի ժամանակ, պատերազմից հետո և 2022 թվականի սեպտեմբերյան վերջին էսկալացիայի ժամանակ մի շարք ռազմական հանցագործություններ են կատարվել, և բառացիորեն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Իսկ այս կարգի արարքներին համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցրել է ներկա իրավիճակի, որը նույնպես կարող է վերածվել աղետի, քանի դեռ Ադրբեջանը չհասկանա, որ պատասխանատվության է ենթարկվելու, որ նման դեպքերում կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Այսպիսով, Հայաստանը խնդրել է ավելի շատ միջազգային ներգրավվածություն՝ ԵՄ-ից առաքելություններ ուղարկելով Հայաստանի հարավ, ԵԱՀԿ առաքելություն Հարավային Հայաստան և միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղում՝ Լաչին: Ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Ղարաբաղում և հարակից տարածքներում, բայց մինչ այժմ վերջին երկու հարցերում՝ միջազգային մոնիտորինգային առաքելության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, հաջողություն չենք ունեցել, քանի որ, ցավոք, բախվել ենք Ադրբեջանի դիմադրությանը: -Պարոն դեսպան, շատ շնորհակալ եմ այս քննարկման համար։ -Շատ շնորհակալություն։
17:56 - 21 հունվարի, 2023
Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր
 |armenpress.am|

Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ Հունաստանը կարող է Ռուսաստանի փոխարեն  բնական գազ մատակարարել Ուկրաինային։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալեքսանդրապոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հունաստանի վարչապետն, ընդգծելով, որ այս նավահանգստային քաղաքը կարող է դառնալ էներգետիկ խոշոր հանգույց։ «Հունաստանը դառնում է բնական գազի մատակարարման դարպաս, որը ծածկում է ոչ միայն մեր, այլ նաև՝ Բալկանների և, ինչու ոչ, Արևելյան Եվրոպայի կարիքները: Եվ ինչո՞ւ ոչ՝ Ուկրաինայի» - ասել է Միցոտակիսը, ում կարծիքով ինչ-որ պահի ռազմական հակամարտությունը կավարտվի, և Ուկրաինան բնական գազի մատակարարման կարիք կունենա։ «Դժվար է պատկերացնել, որ այն կստանա Ռուսաստանից, բայց ինչ-որ մեկը պետք է մատակարարի այն»,- հավելել է նա։ Միցոտակիսն ավելի վաղ ասել էր, որ Հունաստանը կարող է օգնել Եվրոպային անկախանալ ռուսական բնական գազից: Երկրի կառավարությունը նախատեսում է ավելացնել ռուսական գազատարի փոխարեն հեղուկ գազի (LNG) գնումները և կառուցում է ենթակառուցվածքներ հեղուկ գազ (LNG) ստանալու համար։
15:47 - 14 հունվարի, 2023