Բակո Սահակյան

Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահն է։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ Արդեն 1999-2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար։ 2001-2007 թթ եղել է Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարարի պաշտոնում։ 

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան |aysor.am|

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան |aysor.am|

aysor.am: Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը՝ բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում։ Ուզում եմ կրկին վերահահստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ։ Այստեղ լուրջ առաջընթացի գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով», - ասաց ԱՀ նախագահը։ Բակո Սահակյանը միաժամանակ նշեց, որ իրենց համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերություններ պահպանելն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ։ ԱՀ նախագահը հատուկ ընդգծեց Հյաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը։
07:43 - 11 հոկտեմբերի, 2019
Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերի եւ Ջուդի Չուի հետ

Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերի եւ Ջուդի Չուի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին եւ Ջուդի Չուին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:
09:40 - 09 հոկտեմբերի, 2019
Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զարգացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:  
06:43 - 21 սեպտեմբերի, 2019
Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն, հնարավոր է տեսակետները չհամընկնեն. Բակո Սահակյան |armtimes.com|

Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն, հնարավոր է տեսակետները չհամընկնեն. Բակո Սահակյան |armtimes.com|

armtimes.com: «Մենք շահգրգռված ենք, որ Արցախում կազմակերպվող ընտրություններին մանակցեն հնարավորինս տարբեր միջազգային կառուցներ, Հայաստանի հասարակական հատվածի ներկայացուցիչները, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ու արտախորհրդարանական ուժերը, մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ ցանկացած կազմակերպություն, որը կցանկանա հետեւել Արցախում ընթացող ընտրություններին, դրա լիարժեք հնարավորությունն ունենա»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մեկնաբանելով հայաստանյան դիտորդական առաքելությունների եւ կազմակերպությունների կողմից Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու հանգամանքը: «Շատ ուրախ եմ, որ ինչպես միշտ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակադրակով եւ համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբր դիտորդ մասնակցել ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան խորը արմատներ ունեն եւ ժողովրդի համար արժեք են ներկայացնում»,-ասաց Բակո Սահակյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ կան անհամաձայնություններ եւ կառավարման համակարգերի ներդաշնակեցման անհրաժեշտություն, Բակո Սահակյանը նշեց, որ անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն: «Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»,-ասաց նա:
16:33 - 08 սեպտեմբերի, 2019
1991-ի սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա երազանքը․ Բակո Սահակյան

1991-ի սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա երազանքը․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում ն Արցախի նախագահի աշխատակազմից:Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ:1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ»:Նշվում է, որ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար:«Թանկագի՛ն հայրենակիցներ,Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության»,-ասվում է ուղերձում:Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այդ առթիվ Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:
07:35 - 02 սեպտեմբերի, 2019
Արցախի բռնած ուղին անշրջելի է. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Վերածննդի հրապարակում |armenpress.am|

Արցախի բռնած ուղին անշրջելի է. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Վերածննդի հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Ես ներկա եմ եղել փորձերին, համոզվել եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ կազմակերպիչներ մեզ պարգևելու են հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, հիշարժան պահեր: Այդ ներկայացում բաղկացած է նաև բեմականացված հատվածից, որտեղ նկարագրվում է, թե ովքեր են հայերը, ինչու համար են եկել այս աշխարհ և ինչ առաքելությամբ: Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք մեծագույն հարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագույն արժեքը մարդն է ու մարդասիրությունը»,-ասաց Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցմամբ, այդ աշխարհընկալմամբ, տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպվելու ազգային արժանապատվության ոտնահարմանը: «Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ու այդ ժամանակվանից սկսած Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես մտածելակերպ, կենսակերպ: Այդ նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիվ ծրագրեր: Այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է: Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝ ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար:Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար ՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,-ասաց Բակո Սահակյանը:
16:12 - 05 օգոստոսի, 2019
Ստեփանակերտի բնակիչը հացադուլ է հայտարարել․ հարցեր ունի տալու Բակո Սահակյանին |epress.am|

Ստեփանակերտի բնակիչը հացադուլ է հայտարարել․ հարցեր ունի տալու Բակո Սահակյանին |epress.am|

epress.am։ Ստեփանակերտի բնակիչ 35-ամյա Կարեն Գրիգորյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում, որի ընթացքում ակնկալում է պատասխաններ ստանալ իրեն հուզող մի շարք հարցերին։ Գրիգորյանը հայտարարել է, որ հացադուլով իր բողոքն է արտահայտում երկրում ծանոթով կամ բարեկամով գործի տեղավորելու «ավանդույթի», մարդկանց հաշմանդամության կարգավիճակից զրկելու պրակտիկայի, զոհված ազատամարտիկների և փախստականների ընտանիքների համար պետական բնակապահովման, նաև՝ հիպոտեկային, ծրագրերի անհասանելիության դեմ։ Բոլոր նշված խնդիրները Գրիգորյանը ձևակերպել է հարցի տեսքով և կարծում է, որ Բակո Սահակյանը կարող է իրեն պատասխանել՝ ինչու է այդպես ստացվել և արդյոք որևէ բան կփոխվի։Իշխանություններին ուղղված հարցերից է նաև անհետ կորածների խնդիրը․ ո՞վ է զբաղվում անհայտ կորած ազատամարտիկների հարցերով և ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ։ Գրիգորյանն ասում է, որ բոլոր իր պահանջները՝ հարցերի տեսքով, բխում են իր անձնական փորձից, իր ընտանիքի, հարազատների կյանքից։ Գործազրկության հարցը, որ մարդիկ անընդհատ աշխատանք են փնտրում և չեն կարողանում գտնել։ Հաշմանդամության հարցը, ինչպես է պետությունը կրճատում թոշակները և զրկում կարգավիճակից նույնիսկ նրանց, ովքեր լուրջ առողջական խնդիրներ ունեն և նյութական աջակցության կարիք։ Բնակապահովման հարցը, որ զոհված կամ վիրավոր ազատամարդիկների ընտանիքները, փախստականները անընդհատ դիմում են համապատասխան մարմիններ, որպեսզի գոնե մի հողակտոր ստանան, իսկ համայնքի ադմինիստրացիան պահանջում է դրա համար մեկնարկային հինգ հարյուր հազար դրամ գումար։ Հիպոտեկով կամ պետծրագրով բնակարան առնելու հնարավորություն շատ քչերն ունեն․ նրանք, ովքեր կարողանում են երեք հարյուրից ավել աշխատավարձ ցույց տալ եւ այլն, եւ այլ։ Գրիգորյանը ընդգծում է, որ նշված խնդիրներից շատները անձամբ է վերապրել և կարծում է, որ պետությունը պարտավոր է ուշադիր լինել մարդկանց կարիքների նկատմամբ։ Նրա պնդմամբ՝ ինքն ինքնուրույն է որոշել դիմել այս քայլին և իրեն միանալու կոչեր չի անում։ Գրիգորյանը հացադուլը սկսել է հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ին՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին հարակից պուրակում, որտեղ նաև գիշերել է։
10:48 - 09 հուլիսի, 2019