Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։ «Այսինքն՝ նա ասում է, որ ինքնուրույն որոշումներ կկայացնի: Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի մասին՝ առանց երկու կողմերի, այսինքն՝ առանց մեզ։ Սա ասում է այն մասին, որ եթե նրա գաղափարը, որը ոչ ոք չի լսել, չի աշխատի մեր ու մեր ժողովրդի համար, ապա նա ամեն ինչ կանի, որ ամեն դեպքում հասնի իր գաղափարի փոխանցմանը: Եվ դա ինձ մի փոքր անհանգստացնում է», - Channel 4 News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։  Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա նաև հավաստիացրել է, որ կկարողանա համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։ Վլադիմիր Զելենսկին 2023 թվականի նոյեմբերին Թրամփին առաջարկել էր այցելել Ուկրաինա, որպեսզի տետատետ հանդիպման ժամանակ բացատրի Ռուսաստանի հետ հակամարտությունը մեկ օրում ավարտելու անհնարինությունը։ ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել էր։
17:46 - 20 հունվարի, 2024
Դավոսում Զելենսկին կոչ է արել հավելյալ ռազմական օգնություն զուցաբերել Կիևին

Դավոսում Զելենսկին կոչ է արել հավելյալ ռազմական օգնություն զուցաբերել Կիևին

Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին՝ երեքշաբթի Ուկրաինայի նախագահը հորդորել է հավելյալ ռազմական օգնություն ցուցաբերել իր երկրին: Կիևը մտավախություն ունի, որ ուկրաինական պատերազմի թեման դուրս է գալիս միջազգային օրակարգից։ Այս տարի ևս դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումում աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչների ու գործարար շրջանակների ներկայացուցչների պակաս չի զգացվում։ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի Դավոսում կոչ է արել աշխարհի առաջնորդներին չմոռանալ ռուսական վտանգի մասին․ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին է, ապա չարաչար սխալվում է։ Ուկրաինայից դուրս ռուսական նոր ագրեսիայի հնարավոր ուղղություններն ու նույնիսկ ժամանակացույցը աստիճանաբար ակնառու են դառնում…։ Եթե առաջիկա տարիներին պետք է միասին պայքարենք Պուտինի դեմ, ավելի լավ չէ՞ հիմա վերջ տալ նրան ու նրա [սկսած] պատերազմին, երբ մեր խիզախ տղամարդիկ և կանայք մարտնչում են»: Հայտնի է, որ Ռուսաստանն այսօր հսկայածավալ ներդրումներ է կատարում՝ իր բանակը վերազինելու համար։ Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Կիևն ավելի շատ է զգում սպառազինության պակասը։ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն շարունակում են արգելափակել արտահերթ ծախսերի մասին օրինագիծը, որը ներառում է շուրջ 60 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցություն Ուկրաինային: Երեքշաբթի Դավոսում Զելենսկու հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, թե Վաշինգտոնը հաստատակամ է Կիևին աջակցելու գործում․ «Վճռական ենք՝ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցության հարցում, և սերտորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ՝ այդ նպատակով»: Խնդիրներ կան նաև եվրոպական ուղղությամբ․ Հունգարիան տակավին արգելափակում է Եվրամիության 54 միլիարդ դոլարի հասնող աջակցության փաթեթը Կիևին։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, դաշինքը կարող է փորձել սահմանափակել Բուդապեշտի հնարավորությունները՝ գալիք ամիս նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում: Ուկրաինական հարցի առնչությամբ Արևմուտքում ստեղծված նման իրավիճակի պայմաններում Լատվիան՝ Ուկրաինայի մերձավոր դաշնակիցը, հայտարարել է, թե ժամանակն է փոխել հռետորաբանությունը: «Լսում ենք, թե պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կարծում եմ, պետք է փոխենք այդ հռետորաբանությունը և աջակցենք Ուկրաինային մինչև նրա վերջնական հաղթանակը»,- ասում է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը: Սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ փոխել նման մոտեցումը, և այս ամենի ֆոնին՝ Դավոսում Զելենսկին ընդգծեց՝ եվրոպական ու համաշխարհային խաղաղության համար Ռուսաստանն է շարունակում մնալ ամենից մեծ սպառնալիքը:
09:36 - 18 հունվարի, 2024
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ
 |armenpress.am|

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ոչնչացնելու մասին։ Հաղորդագրություններից մեկում ՌԴ ՊՆ-ն նշում է Բելգորոդի մարզում 7 հրթիռ և ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ Կիևը հարվածներն իրականացրել է հունվարի 17-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ի սահմաններում։ Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ի առավոտյան ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ հերթական հարձակման փորձն է իրականացրել։ «ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բելգորոդի շրջանի երկնքում խոցվել են 4 հրթիռ և ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», - գրված է հաղորդագրությունում։
13:16 - 17 հունվարի, 2024
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին

 |factor.am|

ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին |factor.am|

factor.am: Ռուսական զինուժը հունվարի 16-ի ուշ երեկոյան հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա նշել է, որ երկու հրթիռ է արձակվել, հավանաբար, С-300 համակարգից։ «Վնասվել են քաղաքացիական բնակելի ենթակառուցվածքներ․ բժիշկներն այս պահին օգնություն են ցույց տալիս չորս տուժածի, նրանց վիճակը թեթև է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են հարվածի վայրերի ուսումնասիրությունը»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։ Ավելի ուշ Սինեգուբովը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժել է 17 խաղաղ բնակիչ, որոնցից 16-ը՝ կանայք։ Ռուսական զինուժը ԱԹՍ-ներով հարձակվել է նաև Օդեսայի վրա։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է․ «Քաղաքացիական բնակարանային ենթակառուցվածքներին վնաս է հասցվել։  Հրդեհներ են գրանցվել։ Զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Տվյալները ճշտվում են»։ Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել, 130 մարդ տարհանվել է վնասված շենքից։
13:11 - 17 հունվարի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2024 թվականի փետրվարին մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ քննարկելու զենքի նոր մատակարարումները։ Նա չի հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի կոնկրետ ժամկետները։Նա ասել է, որ Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ, մի քանի հարյուր ռումբ և Ceaser ինքնագնաց հրետանային կայանքներ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, և մենք չպետք է դա անենք, քանի որ Եվրոպայի և Ռուսաստանի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահըմեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Էմանուել Մակրոնի խոսքով, Ֆրանսիայի և Ուկրաինայի իշխանություններն արդեն ավարտել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքը, որը կարող է ստորագրվել մոտ ապագայում։
10:13 - 17 հունվարի, 2024
Ադրբեջանում բացահայտվել է կեղծ ուկրաինական փաստաթղթեր պատրաստող խմբավորում
 |tert.am|

Ադրբեջանում բացահայտվել է կեղծ ուկրաինական փաստաթղթեր պատրաստող խմբավորում |tert.am|

tert.am: Բաքվում բացահայտվել է ուկրաինական կեղծ փաստաթղթեր պատրաստող միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորումը, որին անդամակցում են Ուկրաինայի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Այս մասին, ինչպես նշում է lenta.ru-ն, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ «Ըստ նախնական դավադրության՝ որպես անհատների խումբ՝ 2023 թվականի հունվարից կազմակերպված հանցախմբի անդամներն ապօրինի պատրաստել են ուկրաինական անձնագրեր, նույնականացման քարտեր և վարորդական վկայականներ, ինչպես նաև այլ փաստաթղթեր ֆիզիկական անձանց համար և վաճառել դրանք տարբեր արժեքներով՝ մինչև 30 հազար դոլար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կեղծ անձնագրերն օգտագործվել են Ուկրաինայի քաղաքացիների անվան տակ աշխարհի տարբեր երկրներում բնակվելու և փախստականի կարգավիճակ ստանալու իրավունքի համար։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են անձինք, որոնք կեղծ փաստաթղթերով արդեն մեկնել են արտերկիր:
12:58 - 15 հունվարի, 2024
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ |tert.am|

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան կոչ է արել մարդկանց պատրաստվել այն փաստին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի և կարող է չավարտվել նույնիսկ 2025 թվականին։ «Իմ կոչն է պատրաստվել երկար պատերազմի, այն կշարունակվի, ավարտ չի լինի 2024-ին, գուցե նույնիսկ 2025-ին։ Ոչ մի տեղ չենք տեսնում ռազմական կարողություն՝ այսպես թե այնպես վճռական հաղթանակի հասնելու համար։ Մենք ակնկալում ենք երկարատև պատերազմ՝ փոքր հարձակումներով, հակահարձակումներով, տարածքների գրավմամբ և կորստով»,- ասել է Ջոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է կանխել ռուս զինվորականների հնարավոր մոտեցումը ռումինական սահմանին։
10:32 - 13 հունվարի, 2024
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային. Քիրբի
 |1lurer.am|

ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային. Քիրբի |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ռազմական օգնության վերջին փաթեթը, որի համար նախատեսված էր ֆինանսավորում, գումարը կազմում է 250 մլն դոլար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային՝ նման ծրագրերի համար բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում դադարել է, քանի որ Վաշինգտոնում շարունակվում են բանակցություններն օգնության փաթեթի շուրջ, որը կարող է կապված լինել սահմանին անվտանգության միջոցառումների վերանայման հետ: Նա ընդգծել է, որ ձմռան ամիսներին Ուկրաինան սպառազինության մատակարարման հատկապես սուր անհրաժեշտություն է զգում: Վաշինգտոնի վարչակազմը գրեթե չորս ամիս առաջ Կոնգրես է ուղարկել 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների հարցում, որը սկսվել է ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին, առաջին հերթին Իսրայելին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին ու Ռուսաստանին հակազդելու համար: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար իշխանության գործադիր ճյուղը՝ ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորությամբ, ցանկանում էր ստանալ մոտ 106 մլրդ դոլար։
12:45 - 12 հունվարի, 2024
Ուկրաինայի ռեաբիլիտացիայի հանձնաժողովը պաշտոնապես արդարացրեց Փարաջանովին |azatutyun.am|

Ուկրաինայի ռեաբիլիտացիայի հանձնաժողովը պաշտոնապես արդարացրեց Փարաջանովին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որին 50 տարի առաջ ԽՍՀՄ դատարանը մեղավոր էր ճանաչել «միասեռականության» համար և դատապարտել հինգ տարվա ազատազրկման։ Հաղորդագրության մեջ նշվում է՝ ռեժիսորի քրեական գործի, արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծությունից հետո եզրահանգել են, որ Փարաջանովի հետապնդման և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել: 1974 թվականին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման՝ «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն կտրականապես հերքել էր բռնաբարության մեղադրանքները։ Փարաջանովի դեմ քրեական հետապնդումներ էին սկսվել մասնավորապես հակասովետական քարոզչության մեջ մեղադրվող ուկրաինացի գրողներին աջակցելու նրա փորձերից հետո։
09:59 - 11 հունվարի, 2024
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը: «Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով քննարկվել է «խաղաղության բանաձևի» վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ Թե կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը, չի նշվում։ «Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
12:13 - 06 հունվարի, 2024
Նորվեգիան թույլ է տվել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային |azatutyun.am|

Նորվեգիան թույլ է տվել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Նորվեգիայի կառավարությունը որոշել է թույլատրել նորվեգական պաշտպանական արդյունաբերությունից զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային։ Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ Կառավարությունը որոշել է թույլատրել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային՝ պայմանով, որ արտահանումը բավարարի կարիքների ստուգման և վերջնական օգտագործողների վերահսկողության պահանջներին։ Նշվում է, որ նորվեգական ընկերությունները կարող են դիմել արտաքին գործերի նախարարություն՝ Ուկրաինա զենքի ու պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիա ստանալու համար։ Միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիաները կտրամադրվեն միայն յուրաքանչյուր դեպքի համար։
12:09 - 02 հունվարի, 2024
Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Այս մասին նա ասել է այսօր հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին հայտարարվել էր, ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Տուժել է 131 մարդ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բելգորոդում, իհարկե ահաբեկչություն է: Ինչու, որովհետև երկու «Վիլխա» հրթիռների անվան տակ, իմ կարծիքով, նրանք կրակեցին բազմակի հրթիռային համակարգերից: Այդ զենքերով նրանք հարվածում են հրապարակներին, հենց քաղաքի կենտրոնին, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորի»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանը, իհարկե, կարող է հարվածել նաև Կիևի ու ցանկացած այլ քաղաքի հրապարակներին․ «Բայց ՌԴ-ն հարվածում է ռազմական թիրախներին, և կշարունակի դա անել»։
17:18 - 01 հունվարի, 2024
Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|

Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|

tert.am: Անցած գիշեր Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 13 մարդ: Արկերի մի մասն ընկել է քաղաքի կենտրոնում գտնվող Donbass Palace հյուրանոցում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Քաղաքային ծառայությունները հաստատել են, որ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության ժամանակ մեկ լրագրող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել, որ Ռուսաստանը լույս հունվարի 1-ի գիշերը ռեկորդային թվով «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքեր է գործարկել ամբողջ Ուկրաինայի տարածքով՝ 90 անօդաչու, որից 87-ը խոցվել է։ Այս մասին գրում է pravda.com.ua-ը: Ռուսները հարված են հասցրել նաև Խարկովի մարզին 4 С-300 կառավարվող զենիթահրթիռային հրթիռներով, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններին՝ երեք X-31X և մեկ X-59 հրթիռներով։
16:47 - 01 հունվարի, 2024