Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|
17:46 - 20 հունվարի, 2024

Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։

«Այսինքն՝ նա ասում է, որ ինքնուրույն որոշումներ կկայացնի: Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի մասին՝ առանց երկու կողմերի, այսինքն՝ առանց մեզ։ Սա ասում է այն մասին, որ եթե նրա գաղափարը, որը ոչ ոք չի լսել, չի աշխատի մեր ու մեր ժողովրդի համար, ապա նա ամեն ինչ կանի, որ ամեն դեպքում հասնի իր գաղափարի փոխանցմանը: Եվ դա ինձ մի փոքր անհանգստացնում է», - Channel 4 News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ 

Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա նաև հավաստիացրել է, որ կկարողանա համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։ Վլադիմիր Զելենսկին 2023 թվականի նոյեմբերին Թրամփին առաջարկել էր այցելել Ուկրաինա, որպեսզի տետատետ հանդիպման ժամանակ բացատրի Ռուսաստանի հետ հակամարտությունը մեկ օրում ավարտելու անհնարինությունը։ ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել