azatutyun.am: Նորվեգիայի կառավարությունը որոշել է թույլատրել նորվեգական պաշտպանական արդյունաբերությունից զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային։
Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Կառավարությունը որոշել է թույլատրել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային՝ պայմանով, որ արտահանումը բավարարի կարիքների ստուգման և վերջնական օգտագործողների վերահսկողության պահանջներին։
Նշվում է, որ նորվեգական ընկերությունները կարող են դիմել արտաքին գործերի նախարարություն՝ Ուկրաինա զենքի ու պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիա ստանալու համար։
Միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիաները կտրամադրվեն միայն յուրաքանչյուր դեպքի համար։
comment.count (0)