tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս արագ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ևս ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և որքան հնարավոր է արագ», - ասել է Պուտինը Վիշնևսկու զինվորական հոսպիտալում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Բայց միայն մեր պայմաններով»,- հավելել է նա։
«Մենք անվերջ պայքարելու ցանկություն չունենք, բայց չենք էլ պատրաստվում զիջել մեր դիրքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
comment.count (0)