Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|
17:18 - 01 հունվարի, 2024

Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Այս մասին նա ասել է այսօր հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին հայտարարվել էր, ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Տուժել է 131 մարդ։

«Այն, ինչ տեղի ունեցավ Բելգորոդում, իհարկե ահաբեկչություն է: Ինչու, որովհետև երկու «Վիլխա» հրթիռների անվան տակ, իմ կարծիքով, նրանք կրակեցին բազմակի հրթիռային համակարգերից: Այդ զենքերով նրանք հարվածում են հրապարակներին, հենց քաղաքի կենտրոնին, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորի»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը, իհարկե, կարող է հարվածել նաև Կիևի ու ցանկացած այլ քաղաքի հրապարակներին․ «Բայց ՌԴ-ն հարվածում է ռազմական թիրախներին, և կշարունակի դա անել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել