Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն
 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն |armenpress.am|

armenpress.am: Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ Լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։ Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
11:22 - 28 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։  Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի վաղ Պրիստայկոն քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին երախտապարտ լինելու մասով։Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ուոլեսը հայտարարել էր, որ երբեմն Ուկրաինան պետք է ակտիվորեն իր երախտագիտությունը հայտնի Արևմուտքին օգնության համար։ Ուոլեսը պատմել էր, որ 2022 թվականին ծախսել էր 11 ժամ, որպեսզի հասնի Կիև, որտեղ իրեն հանձնել էին անհրաժեշտ սպառազինության ցանկը։ «Ես նրանց ասացի։ «Գիտեք մենք Amazon չենք»»,- հայտարարել էր բրիտանացի նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում իր ելույթի ժամանակ, նշել էր, որ Ուկրաինան մշտապես երախտապարտ է օգնության համար, այդ թվում Մեծ Բրիտանիային։ «Ես ուղղակի չգիտեմ, թե էլ ինչպես պետք է երախտագիտություն հայտնել։ Կարող ենք առավոտվանից արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին։ Թող նա ինձ գրի, թե ինչպես պետք է երախտագիտություն հայտնել, և ես այդպես էլ կանեմ»,- ասել էր նախագահ Զելենսկին։  Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Պրիստայկոն, Sky News-ի եթերում մեկնաբանելով տեղի ունեցածը, Զելենսկիի խոսքերն անվանել էր «անառողջ սարկազմ»։ Դիվանագետը հավելել էր, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին ցույց տա, որ իր ու արևմտյան գործընկերների միջև կարող են ինչ-որ թյուրիմացություններ լինենլ։   Ավելի ուշ, Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ոչ բավարար երախտագիտության վերաբերյալ իր խոսքերը «մասամբ աղավաղված են»։
13:52 - 22 հուլիսի, 2023
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը
 |1lurer.am|

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը։ «Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից»,- նշել է Հոլանդը։ Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն։ «Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- տեղեկացրել է դիվանագետը, որի խոսքերն է մեջբերում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Նա ոգևորություն է հայտնել հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, և հույս հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։
16:55 - 20 հուլիսի, 2023
Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

tert.am: «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ». այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կամրջի վրա տեղի ունեցածը, գրում է iz.ru-ն։«(Կիևի) ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր հատկանիշները։ Որոշումները կայացնում են ուկրաինացի պաշտոնյաները և զինվորականները՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ղեկավարում են ահաբեկչական պետական կառույցը», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։Հուլիսի 17-ին՝ ժամը 03:05-ին, Ղրիմի կամրջի վրա ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարքի միջոցով ահաբեկչություն է իրականացվել։ Երկու մեծահասակ մահացել է, մի աղջիկ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով։ Վնաս է ստացել Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածին:
12:36 - 17 հուլիսի, 2023
Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին: Հայտարարության մեջ ասված է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։ Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։
11:59 - 15 հուլիսի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությանից,ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ռազմավարության մշակման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների զարգացման, կամավոր աշխատանքի ինստիտուտի ներդրման, աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։ Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝  գործընկերները   պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
13:56 - 05 հուլիսի, 2023
Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ ռուսական պետությունը կանգնած է անվտանգային ամենալուրջ խնդրի առաջ։ Այս մասին գրում է DW-ն։ «Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես պետգվարդիայի հավատարմությունը առանցքային կլինի  ճգնաժամի զարգացման հարցում։ Սա ՌԴ պետության համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է»,- կարծում են բրիտանական գերատեսչությունում։ «Վագներ» ռազմականացված խմբավորման ստորաբաժանումները շարժվում են Վորոնեժի մարզից դեպի հյուսիս, ամենայն հավանականությամբ, ձգտելով հասնել Մոսկվա,- գրում են Մեծ Բրիտանիայի ՊՆ զեկույցի հեղինակները։ «Հաշվի առնելով սահմանափակ տեղեկությունները վագներականների ու ՌԴ անվտանգության ուժերի միջև ռազմական գործողությունների մասին, վերջիններս ամենայն հավանականության, մի շարք դեպքերում պասիվ են մնացել՝ չխոչընդոտելով «վագներականներին»»,-ասված է հայտարարության մեջ։
12:51 - 24 հունիսի, 2023
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ մեր երկրում հետեւում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին եւ բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը: «Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաեւ նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին: Կողմերը փաստել են, որ Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջխորհրդարանական միության շրջանակում միասնական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաջակցություն մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման:
11:29 - 09 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին եւ դրանց հետեւանքներին: Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետեւանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարեւորվել են միջազգային գործընկերների աջակցությունը եւ հասցեական հայտարարությունները: Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարեւորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, եւ այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարեւոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
13:46 - 08 հունիսի, 2023
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: ԱԺ-ից հայտնում են, որ նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան: Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ:
11:43 - 08 հունիսի, 2023