Ժաննա Անդրեասյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին
18:54 - 20 մայիսի, 2024

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին և պատվիրակություններին ամբողջ աշխարհից՝ քննարկելու ոլորտային հիմնական խնդիրները, մարտահրավերները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները, փոխանակելու կրթության ոլորտում ձեռքբերված փորձն ու ուսուցման մոտեցումները։

Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել