Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|

Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է: Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը, սակայն խոստացավ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի: Մանուկյանն անդրադարձավ Կառավարության գործունեության ծրագրում բանակին առնչվող մի շարք մատնանշումներին՝ ասելով. «Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանում սահմանապահ զորքերն են լինելու: Սիրելի՛ հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ «ինչ լավ է, իմ տղան շուտով առաջնագծում դիրքի չի կանգնելու, ապագայում որ բանակ գնա, 2 տարի չի ծառայելու», ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ «աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Այս խոստումն այս տարվա, մյուս տարվա համար չէ»,-ասաց նա: Այնուհետ պատգամավորն ընդգծեց այն ձևակերպումը, թե հեռանկարում ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն, կիրականացնեն սահմանապահ զորքերը: Շարունակությունը՝ tert.am-ում
12:57 - 25 օգոստոսի, 2021
Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

tert.am: Ելնելով սահմանային լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքը առաջարկում է երկու ընթերցումների արանքում կազմակերպել փակ, գաղտնի կամ բաց քննարկում, ինչպես որոշեք՝ համապատասխան պատասխանատու անձանց կողմից։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նկատեց, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ «Քննարկում կազմակերպենք, իմամանանք իրավիճակը և հասարակության մտահոգությունները փարատենք»,–ասաց նա։ Նույն դաշինքից Անդրանիկ Թևանյանը իր հերթին անդրադարձավ Ալիևի ագրեսիվ վարքագծին։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը վարման կարգով ուշադրությունը հրավիրեց Աֆղանստանի դեպքերին և կարևորեց Հայաստանի արձագանքը։ Նա հետաքրքրվեց Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրից և հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ պաշտոնական պարզաբանում լինի նրանց վերաբերյալ։
11:49 - 17 օգոստոսի, 2021
Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգությունների լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ։ Նույն ԱԺ շենքում եղել են նման խայտառակ դեպքեր, որ միանգամից հանրային և նաև իշխանությունը ստիպված է եղել արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ՝ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շենքում կանոնակարգերը խախտելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումը կլատարել են։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ այսօր ՔՊ պատգամավորներից մեկը՝ Սարգիս Խանդանյանը, իր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի։ «Որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի հանել նրան, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել, և ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատվել։ Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3, 4 տարի առաջ էր, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ՝ սկսած լրատվամիջոցներից, վերձացրած հասարակական սեկտորով, հասարակական կազմակերպություններով։ Կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի վերջո՝ հետո նոր ձևավորված կառավարությունը բաց ռեժիմով էր։ Մանուկյանը նշեց, որ այսօր ԱԺ աշխատանքների լուսաբանումը ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է․ «Սահմանափակվում են լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտականությունները և հանրության ԱԺ գործունեությունը լիարժեք ներկայացնել։ Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ՝ ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից, տարողունակ նյութեր պատրաստել ԱԺ գործունեության, երբ զրկված են նույնիսկ տեսնել։ ԱԺ-ի՝ հանրային ծառայող համարվող պատգամավորները իրենց աշխատասենյակներում ինչով են զբաղված, միջանքներում ով, ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն և այլն»։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին․ «Այս մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային լրատվամիջոցներով ներկայացվել է ԱԺ աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում որքան ինստիտուցիոնալ, կարևոր օրենսդրական սահմանափակումների շուրջ է եղել այդ հայտարարությունները, կպատկերացնեն, թե մի բան է ասել աննախադեպ է մամուլի ազատությունը և այլ բան իրական կյանքը»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ եղել է վերջին շրջանում մամուլի նկատմամաբ ֆինանսական օրենսդրական սահմանափակումների խայտառակ մի շքահանդես, որտեղ երբ նախաձեռնությունների հեղինակները խոսում են հանրային շահի մասին, իբր թե շահումով խաղեր և այլն, բայց լրագրողները հո հասկանում են, որ ենթատեքստում ուղղակի ֆինանսական, լոբբիստական գործունեության տարրեր կան էդտեղ։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ համավարակի ընթացքում, պատերազմի ընթացքում լրագրողները, խմբագիրները զինվորի պես ենթարկվել են օրենքին։ Մանուկյանի ելույթից հետ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Նախ՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք, որ պատերազմի օրերին լրատվական դաշտը պետության հետ համագործակցել է, զարմանում եմ, որ դա ներկայացվում է՝ գիտեք ինչ մեզ շնորհակալություն հայտնեք, որ պատերազմի ժամանակ ինչ ասել եք, արել ենք, բա ի՞նչ պիտի արվեր։Մամուլի հետ կապված ելույթ եք ունենում, բայց գրում, գրում էի, մտածում էի էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ երբևիցե ՀՀ-ում էնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել։ Այնուհետև անդրադառնալով խորհրդարանում լրագրողների սահմանափակումներին՝ Սիմոնյանը հարց ուղղեց, թե Մանուկյանը կարո՞ղ է ասել՝ որ ամենաժողովրդավար երկրներիում, բաստիոն երկրներում՝ Անգլիայում, Հունաստանում, կամ Եվրախորհրդարանում լրագրողը կարող է մտնել, դուռը բացել կամ պատգամավորին միջանցքում հետապնդել և ինչ ուզել, անել։ Աժ նախագահի խոսքով՝ դա բացառված է , չկա ոչ մի երկրում նման բան։ «Այն, ինչ դուք նկարագրում եք, աշխարհում գրեթե որևիցե տեղ գոյություն չունի։ Մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին։ Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է այն աստիճանի, որ ոմանք՝ նորմալ քաղաքացիներ և վերլուծաբաններ դա համեմատում են լկտիության հետ։ Այսինքն՝ որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությանը լկտիության հետ»,- ընդգծեց նա։ Ամփոփելով ելույթը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է․ «Լրագրողները հնարավորություն են ունենալու Ձեր ասած պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալու են շենք, բայց չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի նկատմամբ»։
13:03 - 12 օգոստոսի, 2021
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ Թևանյան 17. Մխիթար Զաքարյան 18. Հռիփսիﬔ Ստամբուլյան 19. Աշոտ Սիմոնյան 20. Արﬔն Չարչյան 21. Ելենա Կիրակոսյան 22. Դավիթ Սեդրակյան 23. Ալեքսանդր Խաչատուրյան 24. Արմենուհի Կյուրեղյան 25. Արամ Վարդևանյան 26. Թադևոս Ավետիսյան 27. Մարիաննա Եփրեմյան 28. Արթուր Սարգսյան 29. Արթուր Խաչատրյան 30. Արեգնազ Մանուկյան 31. Գեղամ Նազարյան 32. Առուշ Առուշանյան 33. Ասպրամ Կրպեյան 34. Արգիշտի Գևորգյան 35. Գառնիկ Դանիելյան 36. Ռիմա Ղազարյան 37. Ռուբեն Մելքոնյան 38. Մհեր Սահակյան 39. Մարիա Պետրոսյան 40. Սայադ Շիրինյան 41. Ռոբերտ Հայրապետյան 42. Արփինե Վարդանյան 43. Արման Ղազարյան 44. Դավիթ Սահակյանց 45. Իրինա Գասպարյան 46. Մհեր Մելքոնյան 47. Միհրդատ Մադաթյան 48. Անժելա Նալբանդյան 49. Գերասիմ Վարդանյան 50. Լևոն Քոչարյան
11:21 - 29 մայիսի, 2021
Ոստիկանությունը պարզաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի և Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումները

Ոստիկանությունը պարզաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի և Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումները

2021 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին...» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր: Ա. Գևորգյանի Հրապարակման և Գ. Մանուկյանի կողմից նշված փաստերը ստուգելու համար 23.05.2021 թ. Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հանձնարարություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում նաև ասվում է. «Ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը, հրաժարվելով ներկայացնել որևէ փաստ գրառման վերաբերյալ՝ հայտնել է, որ «ֆեյսբուքյան «Гехам Манукян» օգտահաշիվը պատկանում է իրեն: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման, պարզաբանման տակ թողնված մեկնաբանությունն իրենն է, սակայն դրանով նկատի չի ունեցել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ձևակերպած կոնկրետ փաստը, այլ նկատի է ունեցել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից ամենօրյա ռեժիմով արձանագրված այս կամ այն իրավախախտումները: Այսինքն, իր մեկնաբանությունն ընդհանուր բնույթ է կրել»: Գ. Մանուկյանը հրաժարվել է ներկայացնել առերևույթ հանցագործության մասին հաղորդում և փաստեր՝ պատճառաբանելով, որ եթե նման դեպքեր լինում են, ապա դրանք ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և իրենք էլ իրենց հերթին անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմիններին: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ նշված մեկնաբանությունը նպատակ է ունեցել կա՛մ իրավապահ մարմինների ռեսուրսներն անտեղի վատնելուն, կա՛մ ստեղծել հանրային ընկալումներ նախկին փոխվարչապետ Ա. Գևորգյանի գրառման վերաբերյալ, որը հիմնազուրկ է: Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ նման անհիմն և չփաստարկված հրապարակումներ կատարելուց, իսկ փաստերի առկայության դեպքում ներկայացնել հաղորդում իրավապահ մարմիններին»:
21:25 - 25 մայիսի, 2021
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել, հայտարարում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նա ևս, ինչպես շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ շեշտել, շարժման օրակարգը չի փոխվել: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինել-չլինելուն կասկածում են, քանի որ Փաշինյանն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և չլինեն: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` փողոցային պայքարը չհաջողեց, իսկ իրեն մնացին միայն քրեական գործերը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի` միանգամից կիմանաք»։
16:37 - 28 մարտի, 2021
«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ Գեղամ Մանուկյան |tert.am|

«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: «Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել։ Այս մասին  ասաց շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարվել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, և հարցին՝ այդ դեպքում շարժման պահանջներում կա՞ն փոփոխություններ։ «Նիկոլ Փաշինյանի մի գրառմամբ, որն ամեն րոպե կարող է ջնջվել, խմբագրվել, ինչպես շատ հաճախ է եղել, չի կարող ՀՀ-ում նման կարևոր քաղաքական գործընթաց լինել, ինչպիսին համապետական ընտրություններն են։ «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է այն հստակ քայլերն ու գործողությունները, որոնք իրականացնելու է»,-ասաց Մանուկյանը։ Դիտարկմանը, որ շարժման անդամներից «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Մանուկյանն արձագանքեց, որ դա չի նշանակում, թե շարժման օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել։ ««Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պայքարը, որևէ կուսակցություն չի հայտարարել «Հայրենիքի փրկության շարժումը» լքելու մասին։ ՀՅԴ-ն հայտարարել է, որ ընտրության օրակարգ ՀՀ-ում այսօր չկա։ ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարելը չի նշանակում հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից։ Շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական օրակարգային պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական»։
12:57 - 24 մարտի, 2021
«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: «Իմ քայլի» ներկայացուցիչներից շատերը գիտակցում են, որ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իրենցից շատերն անգործ են մնալու, նույնիսկ փողոց չեն կարողանալու հանգիստ դուրս գալ, ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխող ուժի պատգամավորներին հետ որևէ հարցի քննարկում և հարաբերութուն անհնարին է։«Իրենք դարձել են միայն կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք կարող են արդարացնել նախարարի կողմից լրագրողին հարվածելը կարող են ամեն ինչ արդարացնել, արդարացնում են պարտությունը, բայց հոգու խորքում մի բան կա, երեկ որ լսել են, որ կարող է արտահերթ ընտրություն լինի, մեծ մասը շան պես վախեցել է, նրանք հասկանում են, որ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե հանկարծ եղավ ընտրություն, որը կասկածելի է, հունիսի 20-ից հետո գիտեն, որ որևէ տեղ չեն լինելու, փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ»,–ասաց նա: Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, քրեորեն պատժելի հանցանք են կատարում: ՄԻՊ-ին հայհոյել է Նիկոլի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկը: Նոր տարուն մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, չէր դադարում մարդկանց հոսքը Եռաբլուր, անկախ այն բանից այնտեղ զավակ ունեին, թե ոչ, այդ օրը սգի օր էր, և իշխող ուժի այդ ներկայացուցիչը տոնածառի շուրջ լուսանկարներն էր հրապարկում, սա է դրանց բարոյականությունը»:
16:41 - 19 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

tert.am: Ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, շատերը գիշերը մնացել են այստեղ նույնիսկ ընտանիքներով էին եկել, իսկ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք,Հայաստանում սահմանադրականության պաշտպանության, բանակի բարձրագույն հրամանատարական կազմին աջակցելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Բաղրամյան փողոցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:Անդրադառնալով այսօրվա Կառավարության հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Գեղամ Մանուկյանը նշեց, որ հայտնի չէ այդ հայտարարությունը պաշտոնապես գրավոր տեսքով փոխանցվե՞լ է Օնիկ Գասպարյանին, թե՞ ֆեյսբուքյան կառավարումը Հայաստանում շարունակվում է: «Կա շատ կարևոր դետալ՝ 2020 թվականին նախագահ Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, որոշման մեջ նշված է, որ նախագահն նշանակում և ազատում է, ԳՇ պետի դեպքում ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահը նշանակում է, ԳՇ պետ ազատման մասին խոսքը չկա, որովհետև Սահմանադրական դատարանի նույն տրամաբանությամբ ԳՇ պետը նշանակվում է 5 տարով, կարող է պաշտոնազրկվել, եթե կորցրել է Հայաստանի քաղաքացիություն, մահացել է, քրեական հանցանք է կատարել կամ սեփական դիմումի համաձայն, այս չափորոշիչների մեջ Օնիկ Գասպարյանը չի տեղավորվում, նա շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ»,- ասաց նա: Հարցին, թե իշխանությունները կգնա՞ն ուժի կիրառման միջոցների, Մանուկյանն ասաց. «Հույս ունեմ, որ Ոստիկանությունում կլինեն խոհեմ սպաներ, որոնք չեն ենթարկվի մոլագարության հասնող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր կամակորություններին՝ տուրք չեն տա նրա արյունոտ ցանկություններին և ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»:Անդրադառնալով հարցին, թե Կառավարության այսօրվա հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանն ի՞նչ քայլեր պետք է անի, Մանուկյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, և ոչ թե Կառավարության աշխատակազմում եղած մեկ-երկու կիսագրագետ իրավաբանները, Օնիկ Գասպարյանն իրավունք  ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում»:
12:45 - 10 մարտի, 2021
Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին և չդառնա Նիկոլի թատրոնի մի մասը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակցիայի ժամանակ: «Այստեղի հավաքված հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմում ենք նաև Ոստիկանությանը, այսօր այդ դավաճանը, երբ սկսեց քայլել փողոցներով, տասնյակից ավելի ոստիկաններ շղթա կազմած նրան ուղեկցում էին, որ ապահովեին այդ բազմամարդ երթը: Պարոնա՛յք ոստիկաններ, վճռական պահն է՝ ձեր խոսքն ասելու, դուք Նիկոլի թատրոնի մասը դառնալու իրավունք չունեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Նա հավելեց, որ իշխանությունը ժողովրդինն է, և հիմա ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, քանի որ հետագայում նրանց չեն ներելու:  
16:56 - 25 փետրվարի, 2021