armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:
Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ուղղակի որևէ հանրային հենարան երկրում չունի:
comment.count (0)