«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ Գեղամ Մանուկյան |tert.am|
12:57 - 24 մարտի, 2021

«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: «Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել։ Այս մասին  ասաց շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարվել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, և հարցին՝ այդ դեպքում շարժման պահանջներում կա՞ն փոփոխություններ։

«Նիկոլ Փաշինյանի մի գրառմամբ, որն ամեն րոպե կարող է ջնջվել, խմբագրվել, ինչպես շատ հաճախ է եղել, չի կարող ՀՀ-ում նման կարևոր քաղաքական գործընթաց լինել, ինչպիսին համապետական ընտրություններն են։ «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է այն հստակ քայլերն ու գործողությունները, որոնք իրականացնելու է»,-ասաց Մանուկյանը։

Դիտարկմանը, որ շարժման անդամներից «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Մանուկյանն արձագանքեց, որ դա չի նշանակում, թե շարժման օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել։

««Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պայքարը, որևէ կուսակցություն չի հայտարարել «Հայրենիքի փրկության շարժումը» լքելու մասին։ ՀՅԴ-ն հայտարարել է, որ ընտրության օրակարգ ՀՀ-ում այսօր չկա։ ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարելը չի նշանակում հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից։ Շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական օրակարգային պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել