Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|

Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով հասան Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած: ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Իրականում մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց այս պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն; Նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ  մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքեւ, խոսի, թաքնվում է: Ինչի՞ց է վախենում, իրավունք ունի՞ նա ռեկտոր կոչվի: Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումը Արցախի հարցում, ոչ թե թաքնվի»: Ոստիկանները փոխանցեցին, որ համաձայնություն կա, որ պատգամավորները ներս մտնեն: Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այստեղ ենք հասկանալու համար, թե պետհամալսարանը եւ գիտխորհուրդը ինչ դիրքորոշում ունի մեր հայտարարության վերաբերյալ: Մենք պահանջում ենք, որ  ԵՊՀ գիտխորհուրդը հրավիրի նիստ եւ հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պտգամավորները կհանդիպեն ու կհասկանան՝ ինքը որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի»:
14:02 - 31 մայիսի, 2022
Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ |armenpress.am|

Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված կառավարության մասնաշենքի մոտ: Շենքի մոտ ոստիկանությունը վահաններով պատ էին կազմել: ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ՝ առաջին հերթին կոչ անելով ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել: «Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենք չենք շրջափակում: Այս պահին մենք այլ նպատակ ունենք: Հիմա կոչ եմ անում, որ մեր պատգամավորները լինեն առաջին շարքում, իսկ ոստիկաններն ապահովեն պատգամավորների մուտքը շենք, որպեսզի նրանք հանդիպեն նախարարների հետ»,- մանրամասնեց Սաղաթելյանը: ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության նախարարությունները: Ոստիկանները ժամանակ խնդրեցին, որպեսզի պարզեն՝ կարո՞ղ են թույլատրել պատգամավորների մուտքը շենք: Որոշ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, հայտնեց, որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպելուց: Նա հավելեց, որ առաջիկա երեք օրերին շարունակելու են այն ընթացքը, որ սկսել են: «Իսկ այս պահին մենք այստեղ այլևս անելիք չունենք: Առաջարկում ենք երթով շարժվել այլ ուղղությամբ»,- ասաց Սաղաթելյանը: Ընդդիմադիրներն այս պահին երթ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներով:
12:58 - 31 մայիսի, 2022
«Դիմադրություն» շարժումն ամփոփեց օրը․ առավոտյան 11-ից կվերսկսեն անհնազանդության ակցիաները |tert.am|

«Դիմադրություն» շարժումն ամփոփեց օրը․ առավոտյան 11-ից կվերսկսեն անհնազանդության ակցիաները |tert.am|

tert.am:  «Դիմադրություն» շարժումը մայիսի 30-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա երթերը, ցույցերի, հանդիպումների արդյունքները: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ձևակերպել են այն հիմնական քաղաքական օրակարգը, որն անհրաժեշտ է Հայաստանին, Արցախին: Այդ առնչությամբ էլ հրավիրել են անցկացնել խորհրդարանի նիստ: «Մենք մեկ ամիս է փողոցում ենք մեր հստակ պահանջներով: Մեր քաղաքական օրակարգի հիմնական առանցքը հետևյալն է՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, բախումներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շենք ներխուժելու ցանկություն չեն ունեցել: Իրենց նպատակն է եղել անցկացնել պատգամավորների ու նախարարությունների ղեկավարների հանդիպում՝ ճշգրտելու նրանց դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված: Սաղաթելյանը հայտնեց, որ վաղը՝ առավոտյան ժամը 11։00-ից, կշարունակվեն ակցիաները․ կշրջեն տարբեր պետական հաստատություններ և կհարցնեն, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի վերաբերյալ, իսկ 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 
20:59 - 30 մայիսի, 2022
Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Գեղամ Մանուկյանին, Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին. Սաղաթելյան |news.am|

Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Գեղամ Մանուկյանին, Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին. Սաղաթելյան |news.am|

news.am: Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ ունեցել են հստակ հանձնարարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այդ կարմիր բերետները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից: Մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, որոնք կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում պատգամավորների վրա: Դրանց եւ տերերի անունը գիտենք, եւ իրենց հատ-հատ: Եթե իրենց թվում է, որ մարսելու են, սխալվում են: Որեւէ իշխանություն հավերժ չի: Իսկ այս իշխանությունը խիստ ժամանակավոր է»,-ասաց նա: Սաղաթելյանը հավելեց, որ այսօրվա դեպքերով իրենց փաստաբանները եւ պատգամավորները զբաղվում են արդեն: Նա նշեց, որ շարունակելու են իրենց ակցիաները և լինելու են տարբեր գերատեսչություններում՝ նույն օրակարգով։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր մյուս հայրենակիցները, որոնք բարձր դիրքեր են զբաղեցնում, պարտավոր են դիրքորոշում հայտնել: Հունիսի 3-ը իրենց գերեզմանն է, որովհետեւ դրանից հետո իրենց բոլոր փաստարկները դառնում են անիմաստ»,-ասաց նա: Խոսելով այսօրվա գործողություններից՝ Սաղաթելյանը նշեց, որ 19․00-ին լինելու է հանրահավաք, որը իր ֆորմատով տարբերվելու է նախորդներից: Վաղը առավոտվանից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան կլինի հանրահավաք ու երթ։
17:03 - 30 մայիսի, 2022
Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան |news.am|

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Սադրանքների, ստեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց  վզին, որոնք այդ սադրանքը  կազմակերպում են: Մենք հետ չենք գնալու, եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա: Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:
13:43 - 30 մայիսի, 2022
Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց կողմից հրապարակված հայտարարությանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, սահմանազատման աշխատանքների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Այս պահին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ հրմշտոց է ոստիկանների ու քաղաքացիների միջև:
12:15 - 30 մայիսի, 2022
Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝  ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։  «Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սրանք նվազագույն պահանջներն են հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է․ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ բոլորը՝ սկսած իշխող խմբակցության պատգամավորներից ու կառավարության անդամներից, պետք է պատասխանեն այդ հարցին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին։ 
23:13 - 28 մայիսի, 2022
«Դիմադրություն» շարժման  մասնակիցները Կառավարության շենքի մոտ են, որտեղ տեղի է ունենում Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Կառավարության շենքի մոտ են, որտեղ տեղի է ունենում Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

Ընդդիմության երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Հանրապետության հրապարակ։ Նրանք շարժվում էին դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է ժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։  Ոստիկանությունը, սակայն, թույլ չտվեց առաջ շարժվել։ Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահին Կառավարության շենք են ուղեկցել հետևի՝ ավտոտնակների մուտքով», և որ Կառավարության շենքում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումը։  Նրա խոսքով՝ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են՝ թույլ չտալով կենտրոնական մուտքով, սահմանված արարողակարգով տեղի ունենա ընդունելությունը, և ուղերձն էլ հստակ փոխանցվել է։ Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19։00-ին նախատեսված էր ընդդիմության հանրահավաքը, սակայն մասնակիցները հրաժարվեցին հեռանալ Կառավարության շենքի մոտից։ 
19:11 - 26 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել: Որոշման մեջ նշվում է, որ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նշենք, որ օրակարգը նախ պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, որից հետո նոր միայն կարող է գումարվել արտահերթ նիստ: Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական մեծամասնությունը: Այսօր հրավիրված ճեպազրույցներին ՔՊ խմբակցության պատգամավորները չհստակեցրին՝ մասնակցելու են նիստին, թե ոչ: Սակայն սրանով ընդդիմության բոյկոտը փաստացի դադարում է, և նրանք, ինչպես ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է ասել, կվերադառնան խորհրդարան իրենց օրակարգով:
17:20 - 26 մայիսի, 2022
Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ եւս 2-3 ամիս բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց. «Այս պահին ժամկետներ ասել չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու պայքարը: Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որեւէ կասկած չունեմ, որովհետեւ րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բազմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետեւ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»: Ըստ Սաղաթելյանի՝ իշխանության վախերը բնական են, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, իսկ բոլոր նրանք, որոնք իրենց չափը անցնում են, շատ հաճախ լեզուները  երկարացնում են, ես անձամբ իմ անունից ասում եմ՝ դուք հավերժ իշխանություն չեք լինելու եւ ամեն մեկդ ձեր ասածի համար պատասխան եք տալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով բանակցային գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ եթե այս շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին եւ որոշ փաստաթղթեր ստորագրված: Առնվազն այս շարժումը կարողացել է ձախողել երկիրը հանձնելու ժամանակացույցը, բայց դա բավարար չէ»:
16:38 - 26 մայիսի, 2022
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։  Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։  Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։
13:33 - 26 մայիսի, 2022
Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով
 |civilnet.am|

Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։ ՍիվիլՆեթը Ազգային ժողովից պարզեց, թե ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում գնալ խորհրդարան։ Ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Ըստ հայտարարության՝ «Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։ Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնում այլ օրակարգով: Ավելի վաղ, ընդդիմադիրներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, թե ինքը գործ չունի այն խորհրդարանում, որտեղ խոսվում է «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին», ինչպես նաև նշել էր, որ «եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա», իսկ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան վերադառնալու են «բացառապես իրենց օրակարգով»։ «Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել էր Սաղաթելյանը։   Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
19:06 - 25 մայիսի, 2022
Պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել, այսօր հանրահավաքում կխոսեմ նիստի օրակարգի մանրամասների մասին, մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա իշխանություններին խորհրդարան հրավիրեց «ժողովրդի օրակարգով, այլ ոչ թե նրանց կեղծ օրակարգով»։ Ըստ նրա՝ ընդդիմության մանդատը պահանջում է, որ նա հիմա լինի փողոցում, ժողովրդի կողքին։ «Խորհրդարան մենք կվերադառնանք մեր օրակարգով։ Այդ օրակարգը մենք կձեւակերպենք։ Չենք ուզում ապուշ օրակարգի մաս դառնալ, շոուի մասնակից դառնալ։ Ի՞նչ ենք հարցնելու կապիտուլյանտին։ Այդ մասին արդեն խոսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Հենց իշխանությունները չեն հարգում ժողովրդին, քանի որ կտրված են ժողովրդից։ Ի՞նչ համարձակության մասին են նրանք խոսում։ Իրենց շրջապատել են բազմահազարանոց զորքերով։ Հեռացրեք այդ զորքերը, այդ ժամանակ կտեսնենք, թե ով կարող է համարձակության մասին խոսել»,- հավելեց Սաղաթելյանը։
14:04 - 25 մայիսի, 2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս  գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։ Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Նիկոլ Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
11:53 - 25 մայիսի, 2022
Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը |armenpress.am|

Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրություն» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը: ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում  նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը: Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը:
11:37 - 25 մայիսի, 2022