Ղրղզստան

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

Հունվարի 13-ին կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը։  «Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը։ Նիստից հետո ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
18:54 - 13 հունվարի, 2022
ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին

 |armenpress.am|

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը: «ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ 
20:22 - 12 հունվարի, 2022
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. վարչապետ Փաշինյան

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. վարչապետ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը: Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա և ՀԱՊԿ երկրների առաջնորդների աջակցությամբ այսօր անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօր Ղազախստանի Հանրապետությունում հայտարարված է համազգային սգո օր և առաջարկել մինչ աշխատանքը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո, նիստի բացման խոսքում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ օպերատիվ արձագանքման և Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստին մասնակցելու համար։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որը կարող է հետագայում ավելի սրանալ, Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին։ Այս դիմումի հիման վրա և Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գործելով ՀԱՊԿ գործող նախագահի գործառույթներին համապատասխան, ես գործարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների մեխանիզմ։ Հաշվի առնելով Ղազախստանի պաշտոնական դիմումը և իրավիճակի արագ զարգացման միտումը, ինչպես նաև ի նկատի ունենալով երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացումը՝ Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կոնսենսուսային որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի համաձայն»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՀԱՊԿ պետությունների ղեկավարները՝ իրենց դիտարկումներն ու տեսակետները ներկայացնելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացման վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի գլխավոր քարտուղար, Շնորհակալություն բովանդակալից ելույթների և մանրամասն տեղեկատվության համար։Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը։ Գործընկերներ, Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը։ Հարգելի գործընկերներ, Մենք ավարտեցինք այսօրվա օրակարգի շուրջ մտքերի փոխանակումը։ Եվ ամփոփելով մեր այսօրվա նիստի արդյունքները՝ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր երկրների միջև բարձր փոխըմբռնումը։ Ակնհայտ է մեր գործողությունների նպատակաուղղվածությունը՝ իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման և երկրի բնականոն կյանքին վերադարձնելու ուղղությամբ։ Սա ծայրահեղ կարևոր պահ է քաղաքացիների համար տարրական կենսապայմանների ապահովման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համար։ Շնորհակալություն ուշադրության համար»:
14:34 - 10 հունվարի, 2022
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։ ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ 
17:50 - 09 հունվարի, 2022
Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը: Այս մասին հայտնում է K-News-ը։  Կողմ է քվեարկել 69, դեմ՝ 7 պատգամավոր։ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտնել է, որ ՀԱՊԿ շրջանակներում միջպետական ​​պայմանագրային պարտավորությունները կատարելու համար նախատեսվում է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող, 8 զրահամեքենա և 11 մեքենա։ Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
12:37 - 07 հունվարի, 2022
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները: ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով: Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:
18:07 - 28 դեկտեմբերի, 2021
Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։ Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:08 - 16 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։ Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։ Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։ Հարգելի գործընկերներ, գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: Այս համատեքստում, կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։ Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար։ Այս առումով կցանկանայի նշել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։ Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։ Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։ Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։ Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը: Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։ Որպես ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաև Ուզբեկստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եվ հաշվի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին՝ 2021 թվականին ակտիվ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի համար»։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։ Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։
13:21 - 19 նոյեմբերի, 2021
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

hetq.am: Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։ Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։
11:22 - 19 նոյեմբերի, 2021