Շվեդիա

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները
 |news.am|

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները |news.am|

news.am: Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքների պատճառով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Նիդերլանդների գլխավոր հյուպատոսությունները փակվել են ժամանակավորապես։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա նշել է, թե ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 15 անձ է ձերբակալվել, որից 5-ն արդեն կալանավորվել են։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում: Ինչից հետո Թուրքիայում եվրոպական երկրների հյուպատոսություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակվել։
13:08 - 02 փետրվարի, 2023
Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները
 |news.am|

Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական կպատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտին, եթե Հելսինկին համարժեք դիրքորոշում զբաղեցնի։ Նա այս հայտարարությունն արել է TRT հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա, ինչպես արդեն ասել եմ, Հելսինկիի հետ գործընթացում մենք մեծ խնդիրներ չունենք։ Եթե Ֆինլանդիան շարունակի մնալ այդ դիրքորոշմանը, մեր պատասխանն էլ համարժեք կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի պահանջները բավարարված չեն։ Նրա խոսքով՝ այժմ թուրքերն ավելի շատ պատրաստ են հավանություն տալ ֆիննական, քան թե շվեդական հայտին։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է կատարեն եռակողմ հուշագրի դրույթները։ Մինչ այդ Էրդողանը հնարավոր էր համարել, որ Անկարան Շվեդիայից առանձին դիտարկի Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը։
09:52 - 02 փետրվարի, 2023
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին

ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին ահաբեկիչների կողմից Ստամբուլում կամ այլ վայրերում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական առաքելությունների դեմ ուղղված հնարավոր անմիջական պատասխան հարձակումների մասին, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։ Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները հետաքննում են այս հարցը։  Այս հաղորդագրությունը թարմացնում է 2023 թվականի հունվարի 27-ի նախազգուշացումը, որը կապված էր Եվրոպայում Ղուրանի այրման միջադեպերի հետ: Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ 
12:43 - 30 հունվարի, 2023
Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին
 |armenpress.am|

Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում... Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», - կիրակի օրը Yle հարթակին ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին: «Միտքդ է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», - նշել է նա։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ 
12:02 - 30 հունվարի, 2023
Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ Այս մասին հայտնում է anews.com-ը։ Նա նաև անդրադարձել է Իսլամի դեմ ներկայիս հարձակումներին ու, Շվեդիայում Ղուրանն այրելու մասին խոսելով, ասել է, որ մարդիկ, որոնք արել են այդ գործողությունը, ցույց են տվել իրենց անիրազեկությունը։ «Արդյո՞ք նրանք վերացրին իսլամը՝ Ղուրանը այրելով։ Նրանք պարզապես ցույց տվեցին, թե որքան անտեղյակ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:
22:22 - 29 հունվարի, 2023
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ
 |armenpress.am|

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանքը բացելու կոչերը՝ չնայած միջազգային զգալի ճնշմանը։ Նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։ Աբերգը խոր ափսոսանք հայտնեց, որ խորհրդաժողովում ստիպված են դարձյալ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Նա շեշտեց, որ բանավեճն օրակարգի ամենավերջին կետերից է, և անդամներից քչերն են ներկա։ «Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության էր արժանի։ Բայց նախևառաջ նրանք արժանի են, որ հարգվեն իրենց հիմնարար իրավունքները։ Սա տարածքային ամբողջականության հարց չէ, Հայաստանի կամ Ադրբեջանի հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է», - նշեց քաղաքական գործիչը։ Բորիանա Աբերգը ներկայացրեց, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ սննդի, դեղորայքի պակաս, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։ Բանախոսը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Բորիանա Աբերգը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով Բաքվին կոչ էր անում ազատել հայ ռազմագերիներին, հանել զորքերը Հայաստանի տարածքից և բացել Լաչինի միջանցքը։ «Ակնհայտորեն միջազգային զգալի ճնշում կա, որն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ այդ թեմայի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի դեմ։ Ցավոք, Ադրբեջանը որոշել է անտեսել այս կոչերը։ Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ», - եզրափակել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:27 - 27 հունվարի, 2023
Շվեդիան ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի միանալու հարցով

 |factor.am|

Շվեդիան ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի միանալու հարցով |factor.am|

factor.am: Ստոկհոլմը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին արագ միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Reuters գործակալությունը։ «Ազգային անվտանգության ոչ մի այլ հարց ավելի կարևոր չէ, քան այն, որ մենք Ֆինլանդիայի հետ միասին արագ դառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,- լրագրողներին ասել է Քրիստերսոնը։ Հիշեցնենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին:
15:53 - 25 հունվարի, 2023
Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հրատապ դուրս գալու անհրաժեշտության մասին  |armtimes.com|

Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հրատապ դուրս գալու անհրաժեշտության մասին |armtimes.com|

armtimes.com: Թուրքիան պարտավոր է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթեմ Սանջակը, նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։ «ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ գնալ այդ գործողությունների, վերջապես փորձում է մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից, կառույցից դուրս գալը դարձել է հրատապ և պարտադիր»,- ասել է նա: Սանջակի խոսքով՝ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրք բնակիչների 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Անկարայի դեմ թշնամական ու ապակառուցողական քաղաքականություն վարող երկիր։ «Վերջերս կրկին թուրք ժողովուրդը համակրում է Ռուսաստանին և Պուտինին, ժողովուրդը տեսավ մոտեցող սպառնալիքները և առաջ անցավ կառավարություններից»,- եզրափակել է քաղաքական գործիչը։ Անցյալ շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը այրել է Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Բացի այդ, երկու շաբաթ առաջ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները Ստոկհոլմում ցույց են անցկացրել, որտեղ նրանք վիրավորական խոսքեր են բղավել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Ինչպես երկուշաբթի օրը ինքը՝ Թուրքիայի ղեկավարն է ասել, Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին: Ռուսաստանը, ի թիվս այլ երկրների, դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրումը։
10:28 - 25 հունվարի, 2023
Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան
 |1lurer.am|

Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը: Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին ակցիաների անցկացումը:
12:00 - 24 հունվարի, 2023
Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով  |1lurer.am|

Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ որևէ քայլ չի ձեռնարկվել Թուրքիայի նկատմամբ այդ գործողությունների դեմ։ «Ուստի այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարելիք այցն իմաստ, կարևորություն ու նշանակություն չունի։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ընդգծել է թուրք նախարարը: Շվեդ նախարարի այցի նպատակը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները հարթելն էր: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:43 - 21 հունվարի, 2023
Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|

Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|

news.am: Մենք անհամբեր սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և մենք պատրաստվում ենք շարունակել գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդան Փաթելը։ «Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահի խրտվիլակը կախվել է Շվեդիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև։ Նույնիսկ Շվեդիայի վարչապետն ասաց, որ դա չափազանց լուրջ է և ՆԱՏՕ-ին իրենց դիմումի սաբոտաժ է: Երեկ նույն ամբիոնից մեր գործընկեր Նեդ Փրայսը հայտարարեց, որ Շվեդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բայց չե՞ք կարծում, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Շվեդիան դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու, երբ խոսքը վերաբերում է իր տարածքում ահաբեկչությունն արմատախիլ անելուն»,- ասել է Փաթելը։ Նա նշել է, որ Թուրքիան բախվում է «անվտանգության շատ բարդ միջավայրի»։ «Եվ ինչպես մենք արդեն ասել ենք ավելի վաղ, Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներից մեկն է, որը բախվում է ամենամեծ թվով ահաբեկչական հարձակումների։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ միջադեպին, ապա ես ծանոթ չեմ դրան, ուստի թույլ կտամ ինձ նկատել, որ այն խորը տագնապ է առաջացնում։ Բայց ես կցանկանայի կրկնել Փրայսի խոսքերն այն մասին, որ մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և պատրաստվում ենք շարունակել գործընթացը»,- հավելել է նա։  Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։ Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։
10:51 - 14 հունվարի, 2023
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու
 |tert.am|

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը «վճռական միջոցներ չի ձեռնարկել»՝ հակազդելու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Չավուշօղլուն ասել է TRT հեռուստաալիքի եթերում։ Թուրք նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության տակ»։ «Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չարձագանքի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան սպասում է, որ Ստոկհոլմը կատարի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին իր հետ ստորագրված հուշագիրը։ Դա Թուրքիայի կողմից պայման է դաշինքին միանալու հարցով Շվեդիայի դիմումի հաստատման համար։ Այս փաստաթուղթը ստորագրվել է անցած հունիսին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
10:45 - 13 հունվարի, 2023
Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Reuters-ը։ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է Քրիստերսոնը: Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։ Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։
18:39 - 08 հունվարի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն՝ ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:
16:34 - 16 դեկտեմբերի, 2022
Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին: «Շվեդիայի` որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Արման Եղոյանը:
13:24 - 26 նոյեմբերի, 2022