Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու
 |tert.am|
10:45 - 13 հունվարի, 2023

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը «վճռական միջոցներ չի ձեռնարկել»՝ հակազդելու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Չավուշօղլուն ասել է TRT հեռուստաալիքի եթերում։

Թուրք նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության տակ»։

«Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չարձագանքի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան սպասում է, որ Ստոկհոլմը կատարի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին իր հետ ստորագրված հուշագիրը։ Դա Թուրքիայի կողմից պայման է դաշինքին միանալու հարցով Շվեդիայի դիմումի հաստատման համար։ Այս փաստաթուղթը ստորագրվել է անցած հունիսին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել