Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|
18:39 - 08 հունվարի, 2023

Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է Քրիստերսոնը:

Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։

Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել