Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր: «Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև զուտ եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը: Գերմանիայի կանցլերն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում գերմանացի և օտարերկրացի քաղաքական գործիչների հետ: 16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելուց հետո Անգելա Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից և չի առաջադրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին:
16:15 - 10 սեպտեմբերի, 2021
Փարիզում մեկնարկում է 2015 թվականի ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը |azatutyun.am|

Փարիզում մեկնարկում է 2015 թվականի ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզի Արդարադատության պալատում այսօր մեկնարկում է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, այն երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսն է լինելու։ Լսումների ընթացքում դատարանը պետք է լսի տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող ավելի քան 300 փաստաբանների հայցերը։ Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղարյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։ Առանցքային մեղադրյալը՝ հարձակումների անմիջական հեղինակներից միակ ողջ մնացած ահաբեկիչը՝ ծագումով մարոկացի Սալահ Աբդեսալամը ևս ներկա կգտնվի դատարանի դահլիճում։ 130 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունները Փարիզում տեղի էին ունեցել 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ Դրանց ընթացքում իսլամիստ ահաբեկիչները միաժամանակյա հարձակումներ էին իրականացրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշատի մերձակայքում, «Բատակլան» համերգասրահում և փարիզյան մի շարք սրճարաններում։
13:57 - 08 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 140 000 մարդ |hetq.am|

Ֆրանսիայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 140 000 մարդ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայում ութ շաբաթ անընդմեջ ընթանում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին ֆրանսիական քաղաքների փողոցներ է դուրս եկել ավելի քան 140 հազար մարդ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։  Փարիզում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 18  հազար մարդ, Մոնպելիեում՝ 6000, Ավինյոնում՝ 4000։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ողջ տարածքում այդ օրը տեղի է ունեցել 215 բողոքի ակցիա։ Այս տարվա հուլիսին և օգոստոսին բողոքի ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է մինչև 200 000 մարդ։  Ֆրանսիայի քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը կապված է «առողջության անձնագրերի» հետ։ Ընդորում, սոցիալական հարցումների տվյալներով, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Le Figaro-ն, ֆրանսիացիների 67 %-ն աջակցում է այդպիսի միջոցների ներդրմանը։  Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:06 - 05 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին ԼՂ հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում. Լը Դրիան

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին ԼՂ հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում. Լը Դրիան

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում: «Հարգելի՛ պարոն նախարար,   Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:  Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում: Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձում:
15:56 - 04 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բանաձևի նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:
14:49 - 29 օգոստոսի, 2021
Միշել Բարնիեն մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին |hetq.am|

Միշել Բարնիեն մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին եվրոկոմիսար և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության 70-ամյա ներկայացուցիչ Միշել Բարնիեն իր թեկնածությունը կառաջադրի 2022 թվականի գարնանը նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։  «Այո’, ես որոշում են ընդունել լինել նախագահի թեկնածու առաջիկա տարվա ապրիլին նախատեսված ընտրությունների ժամանակ։ Ավելի քիչ, քան 8 ամիս անց ֆրանսիացիները կընտրեն իրենց նոր նախագահին»,- հայտարարել է Բարնիեն՝ ֆրանսիական TF1 հեռուստաընկերության ուղիղ եթերում։  Ինչպես նշել է քաղաքական գործիչը, եկել են «պահանջկոտ և լուրջ ժամանակներ»։ Նրա խոսքերով՝ մեզ շրջապատող աշխարհը վտանգավոր է։  Շարունակությունը՝ hetq.am-ում
14:37 - 27 օգոստոսի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Ֆրանսիան չի ընդունում «Թալիբան»-ի իշխանությունը․ ԱԳ նախարար |factor.am|

Ֆրանսիան չի ընդունում «Թալիբան»-ի իշխանությունը․ ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Ֆրանսիան չի պատրաստվում ընդունել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 22-ին, Journal du Dimanche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան իվ լե Դրիանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պատրաստվո՞ւմ ենք մենք ընդունել թալիբների իշխանությունը, որ գրավեցին երկիրը ուժով։ Այդ հարցին ես հստակ պատասխանում եմ՝ ոչ»,-ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ թալիբները գիտեն Փարիզի պահանջները, դրանք են՝ նախևառաջ, հնարավորություն տալ այն մարդկանց, ում կյանքը վտանգված է, լքել երկիրը և խզել բոլոր կապերն ահաբեկիչների հետ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետևելով՝ թույլ չտալ Աֆղանստանը վերածել ահաբեկչական հարթակի, պատրաստ լինել բնակչության հնարավոր դուրսբերմանն ու ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։
16:23 - 22 օգոստոսի, 2021
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին: Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:
21:26 - 19 օգոստոսի, 2021
Ֆրանսիայի հարավում մի քանի հազար մարդ են տարահանել անտառային հրդեհի պատճառով |armenpress.am|

Ֆրանսիայի հարավում մի քանի հազար մարդ են տարահանել անտառային հրդեհի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հարավ - արեւելքի Վարի դեպարտամենտում մի քանի հազար մարդ են տարահանել տներից եւ քեմպինգներից սաստիկ անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին ասված Է դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 17-ին զետեղվել Է Twitter-ում: Հրշեջների տվյալների համաձայն՝ այս պահին այրվել Է ավելի քան 4 հազար հեկտար բուսականություն Գոնֆարոն քաղաքի շրջանում: Բռնկման օջախը հայտնաբերվել Է օգոստոսի 16-ի երեկոյան A75 ավտոճանապարհի կանգառից ոչ հեռու: Ֆրանսիայի այդ տարածաշրջանում մի քանի օր շարունակ շոգ Է հաստատվել: Ջերմաչափի սյունը մոտեցել Է 40 աստիճանի նշագծին: «Կրակի արագ տարածման պատճառով հրշեջները քեմպինգներից եւ տներից տարահանել են մի քանի հազար մարդ, այդ թվում Սեն Տրոպեի շրջանում, որտեղ այս պահին մեծ թվով զբոսաշրջիկներ են հանգստանում»,- ընդգծել են հրշեջ-փրկարարական ծառայությունում: Բոլոր տարահանվածները հասցվել են տեղավորման ժամանակավոր կենտրոններ: Մարմանը ներգրավված են ինն ինքնաթիռ եւ երեք ուղղաթիռ: Տեղում գտնվում են ավելի քան 750 հրշեջներ: Ավելի վաղ երկրի ներքգործնախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում հայտնել Է, որ հսկողության տակ Է վերցրել Վարում հրշեջ-փրկարարական գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:09 - 17 օգոստոսի, 2021
Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին

 |armenpress.am|

Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված հերթական բողոքի ակցիային ամենաքիչը 1600 ոստիկան կհետևի կարգ ու կանոնին: Ըստ կանխատեսումների՝ այս անգամ Փարիզում բողոքի ակցիային կմասնակցի մինչև 20 հազար մարդ: Մայրաքաղաքում պլանավորված է 3 խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում նախատեսված է 200 ակցիա, որին կարող է մասնակցել մինչև 250 հազար մարդ:    Սանիտարական անցաթղթի, ինչպես նաև պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակիցների թիվն ավելանում է: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ: Օգոստոսի 9-ից  Ֆրանսիայում պարտադիր է դարձել սանիտարական անցաթուղթը: Դա ունենալու պարագայում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաև այցելել ռեստորան, խոշոր առևտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլ հանրային վայրեր:
14:38 - 14 օգոստոսի, 2021