Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|
21:26 - 19 օգոստոսի, 2021

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել