Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Ցերեկվա ժամերին թեժացել են մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  «Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ»,- հայտնեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում նրանց կրած կորուստները․ Այսուհետ տվյալները կներկայացվեն առավոտից մինչեւ հաջորդ առավոտ։ Անդրադառնալով Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարություններին՝ ա նշեց․ «Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը միայն պաշտպանական մարտեր չեն վարում։ «Մենք իրականացնում ենք նաեւ այլ տիպի զորաշարժեր, որոնց արդյունքները հաճախ հենց այդ պահին չենք արձանագրում, այլ ավարտից հետո»,- նշեց նա։ Պատասխանելով լրագրողներից  մեկի՝ ադրբեջանական օբյեկտներ շարքից հանելու մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Էդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որեւէ օբյեկտ շարքից չհանեն, ուղղակի միշտ չէ, որ այդ օբյեկտները ռազմավարական են եւ կամ գործողությունը ենթակա է լուսաբանման։ Պատերազմը լայնածավալ է, սաստիկ է, ծանր մարտեր են լինում, հաջողություններ կամ անհաջողություններ են լինում, եթե նպատակահարմար համարենք լուսաբանել, կներկայացնենք։ Հետեւք մեր հրամանատարներին, զորքին, որոնք օր ու գիշեր հերոսություններ են անում, որ նույնիսկ չենք հասցնում ներկայացնել»։  Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ իրենց շարունակում են անդադար զանգել, օգնության առաջարկներ ներկայացնել՝ ե՛ւ դրամական միջոցներով, ե՛ւ պարենով, ու կոչ արեց այդ միջողները ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
21:24 - 06 հոկտեմբերի, 2020
Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղույթամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»,- նշեց նա։ Արծրուն Հովհաննսիյանը նշեց, որ մեր զորքերը մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։ «Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետեւ մարտերը շարունակվում են»,- տեղեկացրեց նա։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնեց, որ այս օրերին իրենց աշխատանքը եղել է հստակ, թիրախային, նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների եւ թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետեւ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների, առողջության իրավունքի եւ կատարվող ավերածությունների հետ։ «Չափազանց կարեւոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետեւ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը եւ ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»- նշեց ՄԻՊ-ը։ Արման Թաթոյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»,- նշեց նա։ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ միջազգայնորեն արգերլված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին, և շեշտեց՝ հանցավոր բնույթը դրսեւորվում է նրանով, որ արգելված զինատեսակներով հարձակումներ են գործում խիտ բնակեցված բնակավայրերի վրա։ «Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել»,- ասաց ՄԻՊ-ը։ Այնուհետեւ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ լիարժեք զորահավաք է հայտարարվել, որն այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների ժամանակ բնականոն պրոցես է։ Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնը հայտնելը տեղին է։ «Միշտ չէ, որ հօդս ցնդեցրած թիրախների եւ նշանակետերի անունները նշում ենք, բայց այնպես չէ, որ դրանք չեն իրականացվում։ Իրավիճակները դինամիկ զարգացման մեջ են։ Այնպես որ՝ սպասեք լավ լուրերի։ Միեւնույն է՝ հաղթելու ենք»,- ասաց նա։  
21:38 - 05 հոկտեմբերի, 2020
Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը»,- ընդգծեց նա։ Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խոսնակի հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց՝ նրա հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։ «Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող։ Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա»,- հավելեց նա։ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։ «Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- հավելեց նա։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ 
11:22 - 05 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին

Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Մեր զինվորների մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ ժամկետային զինծառայողներինը, մանավանդ երիտասարդ սպաներինը, լեյտենանտներինը, կապիտանները․․․։ Նրանց աչքերն ուղղակի փայլում են իրենց քաջությունից ու հերոսությունից։  Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես մեր հրետանավորներից մեկը, վիրավոր լինելով, կրակ է վարել հակառակորդի ինտենսիվ կրակի տակ և մինչեւ վերջին մարտկոցների ոչնչացմանը չի հասել, մարտի դաշտից դուրս չի եկել։ Անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց․ «ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ Մեր ԶՈՒ-երը հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին եւ լիովին տիրապետում են իրավիճակին։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին։ «Նրանց փոխայցելությունները մեզ համար նորություն չեն։ Հայկական բանակը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զինված ուժերի եւ միասնության դեմ։ Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք»,- հայտնեց նա։  
21:37 - 04 հոկտեմբերի, 2020
Այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը եւ ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ»,- հայտնեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեռ երեկ ադրբեջանցիներն իրար շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակվեց մեր տեսանյութը, որը հստակ ապացուցում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական ԶՈՒ-երի հրետանային հուժկու կրակի տակ։  «Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք՝ ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում է։ Փաստացի, երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ նրան սխալ են զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, եւ նրանց զեկուցում են կեղծ ինֆորմացիա, եւ որը փորձում է օգտագորել եւ սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք հեշտ հերքվում են՝ նույնիսկ տեսանյութերով»,- ասաց նա։ Արծրուն Հովհանվիսյանի խոսքով՝ այսօր Գյանջայի՝ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո պարզ դարձավ, որ Արդեջանի նախագահ Իլյամ Ալիեւը թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ «Մեկ շաբաթ է՝ պատերազմ է գնում, բայց նա որեւէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը, հստակ տիրապետելով, որ մեկ շաբաթից ավելի տեւող իրենց հարվածներից հետո, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, Արցախի ԶՈՒ-երը կարող են հարված հացնել իրենց ռազմական նշանակետերին, որեւէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնեց նա։  Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երը որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել, թեկուզ միայն այն պատճառով, որ թուրքական ԶՈՒ-երի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքցվել էր՝ շնորհիվ մեր ՀՕՊ եւ այլ ստորաբաժանումների գործողությունների։ «Նրանց կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը, թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար այսօր կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումը՝ ավելի չնչին, փախուստը՝ ավելի շատ, դրա համար էլ քաղաքների գրավման հորինված թվիթներ ենք տեսնում»,- նշեց նա։
21:25 - 04 հոկտեմբերի, 2020
Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետեւում ենք, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե ինչ դիրք է վերցրել հակառակորդը, Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել։ «Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, եւ այլն»,- ընդգծեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, ասաց, որ քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները։ «Բայց պետք է շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների»,- նշեց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու։
21:24 - 03 հոկտեմբերի, 2020
Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր»,- հավելեց նա։ Նրա խոսքով՝ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա, այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։ «Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, կասեցնում են հակառակորդի դժվար ու կրակային մեծ խտություն ունեցող հարձակումները։
21:14 - 03 հոկտեմբերի, 2020
Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․ «Եթե Ադրբեջանը ունենար գրավված բնակավայր, իր քարոզչական մեքենայով որպես ձեռքբերումը ցույց չէր տա երկու ուրալ մեքենա։ Ուրիշ ի՞նչ են ցույց տվել 7 օրվա ընթացքում»։ Հովհաննիսյանն նշեց, որ մեր բանակը մարտական խնդիրը կատարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ունի, պլանավորված ռեսուրսներ ունի։ Իհարկե կորուստներ կրում ենք, արկեր, վառելիք, փամփուշտ օգտագործում ենք։ Բայց բանակը հենց այն կառույցն է, որն այդ ամեն ինչը ժամանակին պլանավորել է, կուտակել է։  «Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը»-ավելացրեց նա։ Արծրուն Հովյաննիսյանը հայտնեց, որ Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։  «Ունենք սպա, որը բացառիկ հերոսություն է ցուցաբերել իր անձնակազմի հետ․ մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի և իրեն վերցնի շրջափակման մեջ ու մեր խոշոր ստորաբաժանումներից մեկին վնաս տա։ Մի քանի ժամ հետո ուրիշ ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել և ապաշրջափակել նրան»։- հայտնեց Հովհաննիսյանը։ Իսկ կենդանի գերիների մասին ինֆորմացիա նա չուներ։    
23:04 - 02 հոկտեմբերի, 2020
Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ «Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմանը, որում նա նշել էր, որ լավ լուր է սպասվում, ասաց, որ այն, ամենայն հավանականությամբ, քիչ առաջ խոցված ուղղաթիռի մասին էր։ «Ուղղաթիռն, ինչպես հայտնել ենք, ընկել էր Իրանի տարածքում, ինչի համար արդեն ներողություն ենք խնդրել, որ ուղղակի սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները անխուսափելի են դարձնում նման դեպքերը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ Վարդենիսում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան։ 
12:11 - 01 հոկտեմբերի, 2020
Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտական գործողությունները շարունակվում են։ Ռազմական գործողությունների օդային ղեկավարումը հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյաննիսյանը՝ շեշտելով, որ այսօր ժամը 10:00-ից սկսած կոմբինացված, համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի ԶՈՒ-երին, խաղաղ բնակավայրերին, խաղաղ բնակչությանը։ Հակառակորդի օդային հարվածների ընթացքում տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ՝ Հադրութում, Մարտունիում, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գրոհները տարբեր հատվածներում։ Հովհաննիսյանը հայտնեց, որ մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ՝ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով։ 
19:17 - 30 սեպտեմբերի, 2020
Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտվանից հյուսիսային ուղղությամբ շարունակվում են մարտերը։ Հակառակորդը կիրառվում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են, մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հավհաննիսյանը։ «Դեռեւս օգոստոսին, երբ Ադրբեջանն ավարտեց զորավարժությունները, եւ F-16 կործանիչները չհանվեցին այնտեղից, ՀՀ-ն այս հարցը բարձրացրել է։ Մենք լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել, ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են։ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական-հետախուզական միջոցների, եւ բոլոր նրանց, որոնք հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ապացույցներով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելեով, որ F-16-երը գտնվել են եւ գործել են Գանձակի օդանավակայի հատվածից, ասել է թե՝ հիմնականում ՀՀ-ի եւ Արցախի հյուսիսային ուղղություններից։  Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի օդուժից բերվել են նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար եւ այլ ԱԹՍ-ներ։ «Մենք գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ-ի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել։ Նախիջեւանի եւ Տավուշի հատվածում համեմատաբար հանգիստ է։ 
12:52 - 30 սեպտեմբերի, 2020