Ադրբեջանի զորախումբը ունեցել է պլան՝ անցնելու 10-15 կմ, բայց չի անցել․ Արծրուն Հովհաննիսյան
23:59 - 02 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի զորախումբը ունեցել է պլան՝ անցնելու 10-15 կմ, բայց չի անցել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմավարական խնդիրը ճեղքումն էր երկու ուղղությամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա մանրամասնեց, որ առհասարակ բանակային կորպուսն ունենում է առաջիկա խնդիր․ ֆիքսված ժամանակում պետք է կատարի առաջիկա խնդիր․

«Դա մեկ կամ երկու կիլոմետրը չէ կամ կես կիլոմետրը չէ, որ նրանք հազիվ կարողացել են անցնել։ Բանակային կորպուսը տասնյակ կիլոմետրերի համար կիրառվող միավորում է։ Զորախումբը, որ հավաքվել է Ադրբեջանում, ունեցել է հստակ պլան՝ անցնելու 10-15 կմ, բայց փաստն այն է, որ չեն անցել»,- ասաց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել