Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա, այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։
«Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, կասեցնում են հակառակորդի դժվար ու կրակային մեծ խտություն ունեցող հարձակումները։
comment.count (0)