Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին գրել է, որ բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները:
«Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»,- հավելել է նա։
comment.count (0)