Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Բռնի տեղահանվածների կարիքները գնահատվում և փոխանցվում են պատասխանատուներին․ Զառա Մանուչարյան
 |hetq.am|

Բռնի տեղահանվածների կարիքները գնահատվում և փոխանցվում են պատասխանատուներին․ Զառա Մանուչարյան |hetq.am|

hetq.am: Արցախից բռնի տեղահանված մոտ 5000 քաղաքացի արդեն տեղափոխվել է Հայաստան։ Նրանց կարիքների գնահատման և սոցիալական օգնության հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ։ -Տիկին Մանուչարյան, այս պահին ի՞նչ միջոցառումներ են իրականացվում նախարարության կողմից։ -Երեկ էլ հայտարարել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները Հայաստան մուտք գործելուց անցնում են Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանով։ Այնտեղ աշխատում է ԼՂ ճգնաժամի հաղթահարման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որում ներառված են նաև նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։ Նախարարության ուղիղ մասնակցությունն այս փուլում իրականացվում է հենց կայանում և Գորիսում գործող դրամատիկական թատրոնում, որտեղ իրականացվում է քաղաքացիների առաջնային կարիքների գնահատումն ու հաշվառումը։ Նախարարության կողմից գործարկվել է հարթակ՝ e-soc.am, որտեղ քաղաքացիներն ինքնուրույն կարող են լրացնել իրենց կարքիների մասին հայտ։ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների միջոցով ևս լրացնում են հայտը։ Առաջնային կարիքի պարագաների մասին է խոսքը՝ սնունդ, հագուստ, եթե կացարանի հարցը դեռ չի լուծվել կացարանի անհրաժեշտության մասին կարող են նշել, եթե կան երեխաներ, հաշմանդամությւոն ունեցող անձինք, եթե կան տարեցներ, ովքեր առանձին ծառայությունների անհրաժեշտութուն կունենան այդ մասին ևս կարողանում են հայտում լրացնել։ Այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինում և՛ մեր սոցաշխատողների համար, և՛ մարզապետարանի, և՛ համայնքապետարանների համար, ում կողմից պետք է բավարարվեն կարիքները։ -Տվյալները հավաքվելուց բացի, տեղում քաղաքացիներին ուղղորդողներ կա՞ն։ -Քաղաքացիները երբ մուտք են գործում ՀՀ, անցնում են այդ կայաններով (Կոռնիձորի, Գորիսի)։ Բացի դրանից, որ իրենք հենց տեղում կկարողանան սոցաշխատողների միջոցով հայտը լրացնել, իրենք կարող են առանձին էլ լրացնել, նախապես էլ լրացնել, պարտադիր չէ, որ սոցծառայության կողմից լրացվի։ Կարիքների մասին տեղեկատվությունն անմիջապես հայտը լրացվելուց հետո բոլորի համար հասանելի է լինում։ -Գիտենք, որ մարդկանց հոսքը շատանում է, Գորիսում կեցության հարցեր են առաջ գալիս։ Նախարարությու՞նն է մարդկանց կեցավայրերը գտնելու աշխատանքը կոորդինացնում, թե՞ մարզպետարանի և ՏԻՄ–ի ներկայացուցիչներն են դա անում։ -Մարզպետարանի, ՏԻՄ-երի միջոցով են աշխատանքներն իրականացվում, որոնք համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ -Այսինքն՝ Աշխատանքի և սոցիալական հարցների նախարարության անելիքն է տվյալները հավաքել, կարիքները գնահատել, իր ոլորտին առնչվող աշխատանքներն անել, իսկ մնացած մասը՝ մյուս գերատեսչությունները։ -Այո։ Սկզբում ես նշեցի, որ հումանիտար կայանում միջգերատեսչական համագործակցություն է։ Մենք մենակ չենք, այնտեղ մարզպետարանի աշխատակիցներն են, միգրացիոն ծառայության, համայնքի գործընկերներն են։ Յուրաքանչյուրն իր լիազորության շրջանակում անում է իր աշխատանքը։ -Տեսեք, հիմա մարդիկ կան, որ լրացնում են կարիքների հայտերը, ժամանակավոր կացարան է տրամադրվում, բայց կան մարդիկ, որոնք դուրս են գալիս Արցախից ու գալիս են այլ բնակավայրեր, նաև Երևան։ Նրանց ի՞նչ է սպասվում։ -Այդ քաղաքացիների հաշվառումը միգրացիոն ծառայության տիրույթում է։ Մենք ամեն ինչ փորձում ենք անել, որ մեր տիրույթից մարդ դուրս չմնա, որովհետև երբ որ կայանով անցնում են, քաղաքացիներ կան, որ չունենալով կեցության այլ հնարավորություններ, որոշում են տեղավորվել պետության առաջարկած կեցության վայրերում, իրենք ամբողջությամբ պետության տեսադաշտում են մնում։ Կան նաև քաղաքացիներ, որոնք անցնում են կայանով և դուրս են գալիս, այսինքն՝ գալիս են Երևան կամ ցանկացած այլ տեղ, որտեղ ունեն կեցության հնարավորություն, իրենց կարիքներն էլ ենք փորձում հաշվառել։ Որովհետև քաղաքացին կարող է ունենալ կեցության վայր, բայց ունենա սննդի, հագուստի և այլնի կարիք, հաշվառվում են, որպեսզի մեր բազաներում իրենց տվյալները լինի։ Տեղում ինֆորմացիոն թերթիկներ են տրվում, որպեսզի ցանկացած դեպքում, երբ կայանից դուրս են եկել և ունեն իրենց հետաքրքրող հարց սոցիալական կարիքների վերաբերյալ, մեր միասնական սոցիալական ծառայության թեժ գիծը՝ 114-ը, 24 ժամ աշխատում է ու եթե քաղաքացին ցանկանա իր կարիքների վերաբերյալ օնլայն հայտ լրացնել, որը չկարողանա, հեռախոսազանգով սոցաշխատողի միջոցով կապի կարող է դուրս գալ և լրացնել անհրաժեշտ հայտը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:49 - 25 սեպտեմբերի, 2023
Արցախի իրավիճակով պայմանավորված՝ Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Արցախի իրավիճակով պայմանավորված՝ Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։  «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
20:35 - 24 սեպտեմբերի, 2023
ՀՀ սոցապ նախարարությունը գործարկել է Արցախից տեղահանված քաղաքացիների կարիքի հաշվառման հարթակ

ՀՀ սոցապ նախարարությունը գործարկել է Արցախից տեղահանված քաղաքացիների կարիքի հաշվառման հարթակ

ՀՀ աշխատանքի և սեցիալական հարցերի նախարարությունն Արցախից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, նաև գործում է 114 թեժ գիծը։ «Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները,  որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։ Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
20:30 - 24 սեպտեմբերի, 2023
Կազմակերպում են սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ․ Սոցապ նախարարություն

Կազմակերպում են սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ․ Սոցապ նախարարություն

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։   Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։   Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
21:44 - 21 սեպտեմբերի, 2023
«Երեխայի իրավունքների մասին» օրենքը կփոփոխվի. նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում
 |1lurer.am|

«Երեխայի իրավունքների մասին» օրենքը կփոփոխվի. նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, համաձայն որի՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Ըստ նախարարի տեղակալի՝ օրենքի կարգավորման առարկան երեխայի բոլոր հնարավոր իրավունքներն են: «Սույն նախագծով մենք փաստացի լիազորող նորմ ենք ապահովում համալիր ծրագրերի իրականացման համար հատկապես այս շատ կարևոր փուլում, երբ երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է: Նախորդիվ գործող բոլոր ռազմավարությունները վերլուծվել են, և շուտով ԱԺ քննարկմանն ենք ներկայացնելու Ընտանեկան օրենսգիրքը և սույն օրենսգիրքը հիմնովին փոփոխված, և այն վերանվանվելու է որպես «Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգ»: Այս համատեքստում երկիրն ունենալու է շատ կարևոր հանձնառություն՝ համալիր ծրագրեր սահմանելու, որտեղ արտացոլված կլինեն բոլոր հնարավոր իրավունքներին վերաբերելի գործողություններ՝ սկսած երեխային բռնությունից զերծ պահելուց մինչև նրա, օրինակ՝ անվան իրավունքին կամ ամենակարևորը՝ ապրելու իրավունքին վերաբերելի հարցեր»,- ասաց նա: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախագծով ուժը կորցրած է ճանաչվում տարեկան ծրագրերին վերաբերելի հոդվածը: Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Ռուստամ Բաքոյանը պարզաբանեց՝ 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն  բյուջետային միջոցառումները, իսկ երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ և ոչ պակաս կարևոր միջոցառումները ընդգրկված են ոչ միայն Կառավարության, այլև մի շարք իրավական ակտերում: «Կարևոր եմ համարում և ողջունելի է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը համակարգող մեկ ընդհանրական և համալիր ծրագրի մշակումը: Այն միաժամանակ նախապայմաններ կստեղծի երեխայի լիարժեք և համակողմանի զարգացմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումների փոխարեն առավել ընդգրկուն, շարունակական և երկարաժամկետ միջոցառումների հնարավորություն ունենալու համար, որն էլ իր հերթին, բնականաբար, առավել բարենպաստ կդառնա իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման և ոլորտի արդյունավետ կազմակերպման վրա»,- ասաց Բաքոյանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
11:37 - 11 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ հարկի ներքո օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։ Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։
10:03 - 07 սեպտեմբերի, 2023
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով ևս 450 մլն դրամ հատկացվեց
 |1lurer.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով ևս 450 մլն դրամ հատկացվեց |1lurer.am|

1lurer.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուի ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվեց 450 մլն դրամ: Այդ մասին որոշումը կայացվեց Կառավարության օգոստոսի 24-ի նիստին: Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն տրամադրել, ապա ընդգծեց, որ ժամանակին ծրագրով նախատեսվող միջոցները չէին ծախսվում, հիմա նախատեսվող միջոցները չեն բավականացնում: Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ ունեցել է սեփական աչքերով տեսնել 16 մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան: «Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում: Այդ մարդն ասաց, որ Կառավարության ծրագրով տուն են կառուցում, և դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ավելի ուշ իրեն զեկուցել են, որ երկրորդ գրավի պայմանն արդեն հանվել է: Ծրագրերի շրջանակում 2023 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ աջակցություն է ստացել երեխա ունեցող 1685 ընտանիք, որից 236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222 մլն դրամի շրջանակում), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (23 մլն դրամի շրջանակում) և 955 շահառու՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (983 մլն դրամի շրջանակում):   Այս պահի դրությամբ՝ 2023 թվականին վճարվել է 1 մլրդ 228 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 928 մլն դրամ։   Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։   Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։   Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում, ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։   Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
13:54 - 24 օգոստոսի, 2023
Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը. ԱՍՀՆ

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Ըստ այդմ՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը. գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն նախորդ կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվեր որոշակի ժամկետով. կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները․ միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, համաձայն որոնց՝ – իրավունք է տրվել ոչ թե մինչև մեկ, այլ նաև մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին նվազեցնել իր աշխատաժամանակը, – վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը, ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը. հստակեցվել է, որ կողմերի համաձայնությամբ՝ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը։ Առավել մանրամասն՝ urlshortener.at/HS245:
12:07 - 23 օգոստոսի, 2023
Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ

Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։ Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիոն ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ՄԻՊ-ի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները՝ ի հավելումն գործող իրավակարգավորումների։ Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ներկայացրել են տարվող աշխատանքների ընթացքը՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր գործողության հիմքում երեխայի լավագույն շահն է։ Ընդգծելով նոր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով, որը կգործի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի լիազորությունների համատեքստում։ Օպերատիվ շտաբում քննարկման առարկա կդառնա ոչ միայն այս դեպքը, այլև շտաբում ընդգրկվող անդամները, իրենց լիազորությունների շրջանակում, կաջակցեն երեխաների իրավունքների ոտնահարման գործընթացների բացահայտմանն ու արձագանքմանը։
15:35 - 19 օգոստոսի, 2023
Հայ փախստականների և բռնի տեղահանվածների ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱՍՀ նախարարին

Հայ փախստականների և բռնի տեղահանվածների ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱՍՀ նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն օգոստոսի 9-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։  Նախարարությունից տեղեկացնում են, որ «հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից հավաքագրված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ու դրան հարակից ոլորտային խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները։ Այս համատեքստում հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, իրականացված վերջին փոփոխություններին, աշխատանքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր»։  Նշվում է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով՝ գործող ծրագրերի լավարկման, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում առկա խնդիրները քննարկելու, իսկ այլ ոլորտներին առնչվող հարցերը՝ գործընկեր գերատեսչություններին փոխանցելու նպատակով։   Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար անցկացումը.  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել առանձին քննարկումներ՝ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 
20:05 - 09 օգոստոսի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ Այս մասին ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է, որ մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, ընդգծում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։ «Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է՝ պատճառաբանելով, որ «կխանգարեն մյուսների հանգիստը»։  Ավելի ուշ քաղաքացին ուղղեց գրառումը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Ակվատեկում»։  ՄԻՊ-ը հայտնեց, որ Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: Նշենք նաև, որ մինչ քաղաքացու՝ գրառումը ուղղելը, «Ջրաշխարհը» դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել։ 
13:18 - 07 օգոստոսի, 2023
Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման համար ԱՍՀ նախարարությունն ու «Մանթաշյանց» միությունը հուշագիր ստորագրեցին

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման համար ԱՍՀ նախարարությունն ու «Մանթաշյանց» միությունը հուշագիր ստորագրեցին

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև համագործակցության հուշագիր  ստորագրվեց։     «Սա մեր հերթական համագործակցությունն է մասնավոր ոլորտի հետ: «Մանթաշյանց» գործարարների միությունը բավականին ակտիվ է ոլորտում, և ուրախ ենք, որ համագործակցության շրջանակ ենք ստեղծում հենց նրանց հետ: Այն համագործակցությունները, որոնք ունենք մասնավոր ընկերությունների հետ, ըստ էության, միտված են աշխատաշուկայում առկա խնդիրների լուծմանն ու մեղմմանը: Համագործակցության շրջանակում կկարողանանք ապահովել կապը գործազուրկի և գործատուի միջև, ինչպես նաև նպաստել նրանց բարձր արտադրողականությանը, նոր հմտություններ ձեռք բերելու կարողությանը»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:  Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու նրանց աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարարն ընդգծեց միության հետ նախատեսվող աշխատանքների նշանակությունը։  «Հույս ունենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի կամ միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ այդ գործընթացներում ապահովելով միության գործատուների ակտիվ մասնակցությունը»,- նշել է նախարարը։ Նախարարի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ապահովելու է միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրելու զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։   «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ չնայած երկրում առկա բազմաթիվ թափուր հաստիքներին՝ կան մարդիկ, ովքեր չունեն աշխատանք: «Հուսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք արդյունավետ հարթակ լինել երկու կողմերի միջև։ Վստահ ենք նաև, որ աշխատանք փնտրող անձինք նախարարության միջոցով կգտնեն այն, իսկ մենք կգտնենք այն մարդկանց, ովքեր փնտրում են աշխատակիցներ։ Սա արդյունավետ կլինի և՛ բիզնեսի, և՛ տնտեսության, և՛ աշխատակիցների համար»,- նշեց Վահրամ Միրաքյանը։  
14:27 - 04 օգոստոսի, 2023
1-2 օրվա սպառման սնունդ է. ԱՍՀ փոխնախարարը մանրամասնում է՝ ինչ է ուղարկվում ԼՂ
 |1lurer.am|

1-2 օրվա սպառման սնունդ է. ԱՍՀ փոխնախարարը մանրամասնում է՝ ինչ է ուղարկվում ԼՂ |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղ գործընկերների հետ ճշգրտվել են պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, կազմակերպվել են դրանց գնումը, պահեստավորումն ու առաքումը դեպի Կոռնիձոր: Այդ մասին «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը: Նա նաև հրապարակեց պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որ ուղևորվեց դեպի Կոռնիձոր: Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք: «Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նախարարի տեղակալը: Նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ Կառավարությունը պատերազմից հետո 20-ից ավելի աջակցության միջոցառումներ է կազմակերպել՝ չհաշված տարեկան բյուջետային աջակցությունը, որ ամեն տարի տրամադրվում է Լեռնային Ղարաբաղին: Աննա Ժամկոչյանը նաև տեղեկացրեց, որ բեռներն ուղեկցում են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտգործնախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ անհրաժեշտության դեպքում ճանապարհին հանդիպած խնդիրները լուծելու նպատակով:
12:07 - 26 հուլիսի, 2023
ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ։   Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:   Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Ամբողջական ուսումնասիրությանը ծանոթանալ այս հղմամբ:
10:28 - 25 հուլիսի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությանից,ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ռազմավարության մշակման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների զարգացման, կամավոր աշխատանքի ինստիտուտի ներդրման, աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։ Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝  գործընկերները   պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
13:56 - 05 հուլիսի, 2023