Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քայլերի իրականացման հարցում

Փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քայլերի իրականացման հարցում

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
00:01 - 03 հունիսի, 2023
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։ «Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարևորությունը, անդրադարձել նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը: Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: 
20:09 - 31 մայիսի, 2023
Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ
 |armenpress.am|

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գրիգորյանն ընդգծեց, որ  երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար: «Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։ ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա  եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել:  Նիստում քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։
17:23 - 30 մայիսի, 2023
«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

 |aravot.am|

«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան |aravot.am|

aravot.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։ «Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաեւ շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Եվ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Հարցին, թե Ադրբեջանը շարունակո՞ւմ է պնդել «միջանցքի» մասին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ինքներդ գնահատեք, այդ թվում՝ վերջին խոսակցությունն ու հայտարարությունները դրա շուրջ»։ Նա հավելեց․ «Ես հույսով եմ, որ նման քննարկում չի լինի, որովհետեւ մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվի եռակողմ հանդիպում եւ նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետեւ առնվազն դա անիմաստ է, մենք չենք քննարկում այդ հարցը»։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը․ «Այդ սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանը եւ ի վերջո ապաշրջափակմանը, ինչն իմ կարծիքով կարեւոր նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար»։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի հայկական կողմը, երբ հայտարարում են, որ ՀՀ ճանապարհներին մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նման քննարկում այս պահին չկա։ «Օրակարգում նման հարց մենք չենք մշակել։ Նման գաղափարներ եղել են, շրջանառվել են, բայց մշակված ձեւաչափ այս պահին չկա»։
13:56 - 30 մայիսի, 2023
Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով

 |armenpress.am|

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։  «Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։
18:41 - 19 մայիսի, 2023
Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա |armeniasputnik.am|

Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։ «Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա»,- հայտնել են գրասենյակից։
11:13 - 13 մայիսի, 2023
Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:
15:34 - 12 մայիսի, 2023
Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:
12:16 - 28 ապրիլի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։ Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել իր գործունեությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և այդ համատեքստում Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության շուրջ:
12:27 - 19 ապրիլի, 2023