Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստը
 |tert.am|
16:13 - 02 հունիսի, 2023

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստը |tert.am|

tert.am: Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը, գրում է ria.ru-ն։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետների հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել