ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
 |panorama.am|

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին |panorama.am|

panorama.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Օրինագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»։
11:42 - 07 մարտի, 2024
ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա
 |armeniasputnik.am|

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵՄ-ն ԱՄՆ-ի ուղիղ պատվերն է կատարում և Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջան մտնելու կետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, հիասքանչ ապագա խոստանալով, այդ ցանցն է գցել նաև Կիևի ռեժիմն ու Ուկրաինան։ Սակայն հետո «գցել է» նրանց։ «Միայն թե նորից այդպես չլինի, ես հույս ունեմ, հաստատ նման բան չի լինի, ես չէի ցանկանա, որ Հայաստանի հետ նման բան լինի։ Որովհետև Հայաստանը ծանրագույն պատմական ճանապարհ է անցել, որում եղել է և Ցեղասպանություն, սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար սեփական մշակույթի համար, ծանրագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ»,-ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են խաղաղ կյանքի և ոչ մի դեպքում չպետք է մանրադրամ դառնան արևմտյան քաղաքական փնթի գործիչների ձեռքում։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին, նրա համար այդ երկիրը դաշնակից է, որի հետ Մոսկվան երկարատև պատմական կապեր ունի։ Նա շեշտել է, որ ի սրտե խաղաղություն, կայունություն և բարգավաճում է ցանկանում Հայաստանին՝ այդ երկրի և ժողովրդի հանդեպ սիրո և պրագմատիզմի տեսանկյունից: Զախարովան ընդգծել է, որ Երևանի բարեկեցությունից է կախված նաև ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Միաժամանակ նա մատնանշել է Արևմուտքին, որը, ձանձրանալով Ուկրաինայի հետ խաղալուց և կոտրելով այն, անձեռ-անոտ մնացած տիկնիկի պես նրան մի անկյուն շպրտելուց հետո սկսել է նոր զոհ փնտրել։ Զախարովան անհանգստանում է, որ այդ զոհը կարող է դառնալ Հայաստանը, որն, ի դեպ, արդեն պատմական փորձ ունի, և տեղյակ է, թե ով է միշտ օգնության հասել։ «Երևանում առանձին քաղաքական գործիչներ ԵՄ-ի կողմից հանրապետության նկատմամբ հանկարծակի մեծացած ուշադրությունը ընկալում են կամ որպես համադարման, կամ որպես խայծ»,-ասել Է Զախարովան: Նա նաև զուգահեռ է անցկացրել զավթողական քաղաքականություն վարող սպիտակ մարդու հետ։ Զախարովան կարծում է, որ Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում, որ Հայաստանը վերածում են արևմտյան աշխարհաքաղաքականության, զվարճանքի հերթական գործիքին, ծախսվող նյութ են դարձնում։ Իսկ այդ ընթացքում հավաքական Արևմուտքը պետությունն օգտագործում է իր պատեհապաշտական նպատակներով ու բախտի քմահաճույքին է թողնում։
16:30 - 06 մարտի, 2024
ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում»,- ասվում է ելույթում։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգծում է Արցախի հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը։ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը։
14:01 - 05 մարտի, 2024
Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ որում՝ բոլորի մոտ միեւնույն հարցը. ըստ էության ի՞նչ են անում այդ մարդիկ եւ ինչո՞ւ, ինչպե՞ս են իրենք իրենց հասկանում մեր երկրի տարածքում, եթե իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում»,- ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։ «Նրանք իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ դեսպանների արեւմտյան մասին, ՆԱՏՕ-ականներին, նվիրում են միայն մի բանի։ Չեմ ասում բոլորի մասին, բայց ասում եմ այդ «շարժիչի» մասին։ Նրանք զբաղվում են, առաջին՝ մեր երկրի ներքին գործերին միջամտելով։ Երկրորդ՝ տառացիորեն պերֆորմանսներով, որոնք նույնպես կապվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու հետ»,- ավելացրել է Զախարովան։ Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս հրավիրել է Եվրամիության դեսպաններին խոսակցության Ռուսաստանի նախագահի ընտրություններից առաջ, բայց նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։
11:51 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը նկատել է՝ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։ «Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ»,- ասել է Գրիգորյանը։ Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա, Գրիգորյանն ասել է, որ զարմացած է այդ կարծիքներից։ «Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ»,- ասել է Գրիգորյանը։ Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը, արդյո՞ք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրեր էլ կան կքնված, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում»։
10:57 - 02 մարտի, 2024
Ալիևն ու ԵՄ հանձնակատարն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերն են քննարկել
 |factor.am|

Ալիևն ու ԵՄ հանձնակատարն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերն են քննարկել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը Բաքվում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը:  Սիմսոնը Բաքվում մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի տասներորդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպման ընթացքում եվրահանձնակատարն ընդգծել է «այն կարևոր դերը, որն Ադրբեջանը խաղում է Եվրոպայի էներգամատակարարման գործում»։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև «եվրոպական ընկերությունների հնարավորությունները՝ որպես ներդրողներ ավելի ակտիվ դերակատարում ունենալու Ադրբեջանում իրականացվող նախագծերում»։ Ալիևն ու Սիմսոնը նաև քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը, «բարձր է գնահատվել Բաքվի միանալը մեթանի արտանետումների նվազեցման միջազգային նախաձեռնությանը»։
21:45 - 01 մարտի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի․ Կլաար
 |factor.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի․ Կլաար |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: Այս մասին Անթալիայի միջազգային դիվանագիտական ամենամյա հավաքի շրջանակում տեղի ունեցած «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: Ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիր, որը կողմերի կողմից կընկալվի որպես արդար»,- ասել է Կլաարը: Նրա խոսքով՝ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը։ «ԵՄ-ն ներգրավված է երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Սա պետք է ներառի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ապաշրջափակումը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ թվում՝ ապահովելով Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ»,- նշել է Կլաարը։ Եվրոպացի դիվանագետը նաև ասել է, որ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր։
16:00 - 01 մարտի, 2024
Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ
 |civilnet.am|

Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը պատրաստ է էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ։ Ազգային ժողովում մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։ «Ինչ օրակարգեր կլինեն, առաջիկայում դրանց մասին կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ լինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ մեր օրակարգում է բնականաբար ԵՄ անդամ երկների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահը»,- ասաց Հովհաննիսյանը։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանի չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու են։ «Սա, իհարկե, տեղափոխում է նաև այս անդամակցության աշխարհագրության սահմանները դեպի Հայաստանի Հանրապետություն և ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևէ մեկն էլ չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՄ օրինակը լավագույններից է, եթե ոչ ամենալավը»,- նշեց նա։  
12:02 - 01 մարտի, 2024
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ- ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր
 |armenpress.am|

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ- ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մեկնաբանություն է տարածել Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ։  Մեկնաբանության մեջ նշված է. «Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Ի սկզբանե հիշյալ զեկույցները եղել են հունվարի 16-ի լիագումար նիստի օրակարգում, սակայն քվեարկությունը հետաձգվել է փետրվարի 28: Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաև պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ և ակնհայտ խախտում։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաև ընդգծում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության։ Խորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգման հարցում այդ երկրի զգալի առաջընթացով, մասնավորապես՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Եվրախորհրդարանն այնուհետև Եվրոպական միությանը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ի թիվս այլնի, Եվրոպական խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կոչ է անում  ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին: Խորհրդարանը նաև Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով: ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ զեկույցը նաև պարունակում է դրույթներ, որոնք համընկնում են մյուս զեկույցի դրույթների հետ: Բացի դրանցից, այս զեկույցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով,  ինչպես նաև  ցանկացած դեպքում բացառել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը։ Մեկնաբանելով հիշյալ զեկույցների ընդունումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Եվրոպական խորհրդարանը հավատարիմ է մնում իր գործառույթին որպես ժողովրդավարության պալատ՝ հստակ և օբյեկտիվ դիրքորոշում ընդունելով Ադրբեջանի թշնամական քաղաքականության վերաբերյալ, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք երախտապարտ ենք մեր ընտրված խորհրդարանականների մեծամասնությանը՝ իրենց անաչառության համար: Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, ԵՄ գործադիր իշխանությունը վարել և վարում է այլ քաղաքականություն՝ ի թիվս այլնի գովաբանելով Ադրբեջանի նավթային դիկտատորին որպես «վստահելի գործընկեր»։ Ի վերջո, գործադիրն է ձևավորում իրականությունը: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը կշարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը ԵՄ ընտրված ներկայացուցիչների հետ և կշարունակեն ԵՄ գործադիրին իր քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու աշխատանքները։ Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր։  Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հիմք են հանդիսանում այդ քայլերի համար»:
22:33 - 29 փետրվարի, 2024
ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին

ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Խորհրդարանից տեղեկացնում են, որ փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները: Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաեւ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը: Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին:
20:06 - 29 փետրվարի, 2024
Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ
 |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ: Այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Սիմոնյանը դժգոհություն հայտնեց Հայաստանի դաշնակցից, խոսեց ՀԱՊԿ-ի ու չաշխատող անվտանգային համակարգի մասին: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ,  որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»: Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում: «Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:  
17:26 - 29 փետրվարի, 2024
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
 |armenpress.am|

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։  Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։ Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում և ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։ Զեկույցում կոչ է արվում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանն (ԵԱԳԾ) աջակցել երկու կողմերին պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կոչ է անում կողմերին եւ միջազգային հանրությանը, զգոն մնալ և մերժել դրսից եկող ցանկացած փորձ և սադրանք, որն ուղղված է երկու երկրներին թույլ չտալու հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։ Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են փխրուն, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է աջակցի և խրախուսի երկու կողմերին այս նպատակին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ առաջարկելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման հեռանկար, եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով։ Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում՝ նվազեցնելով բնակչության համար ռիսկերի մակարդակը։ Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Կոչ է արվում ԵԱԳԾ-ին պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքի (European Peace Facility-EPF) միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունը անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում: Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով խնդրում է ԵԱԳԾ-ին, որպեսզի վերջինը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեին գաղտնի ռեժիմով տրամադրի տեղում իրավիճակի մասին առաքելության զեկույցները։
16:39 - 29 փետրվարի, 2024
Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները», - գրել է նա։
10:03 - 29 փետրվարի, 2024
ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում: Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման  և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար: Հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ: 
19:13 - 28 փետրվարի, 2024