Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ
 |armenpress.am|
17:26 - 29 փետրվարի, 2024

Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ:

Այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Սիմոնյանը դժգոհություն հայտնեց Հայաստանի դաշնակցից, խոսեց ՀԱՊԿ-ի ու չաշխատող անվտանգային համակարգի մասին:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ,  որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:

Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:

«Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել