Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանը հերքում է Ռուսաստանին սպառազինության մատակարարումները

 |factor.am|

Չինաստանը հերքում է Ռուսաստանին սպառազինության մատակարարումները |factor.am|

factor.am: Պեկինը պնդում է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարում Ուկրաինայում պատերազմի վարման համար ու ապագայում էլ չի մատակարարելու։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանի քաղաքականությունն այս հարցում անփոփոխ է մնալու։ Այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների մատակարարման հարցին անդրադառնալով, որոնք կարող ենք օգտագործվել ռազմական նպատակներով, Գանը նշել է, որ ամեն ինչ դիտարկվում է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բերբոքը Պեկին կատարած այցի ժամանակ հորդորել է Չինաստանի իշխանություններին զենք չմատակարարել Մոսկվային։ Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու Չինաստանը դեռևս կոչ չի արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Գանը գերմանացի գործընկերոջ այս կոչին ուղիղ չի արձագանքել։ Նա հայտարարել է, որ Չինաստանը կրակի վրա յուղ չի լցնելու և ուզում է՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի։
12:29 - 14 ապրիլի, 2023
ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|

ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։ Ապրիլի 13-ին Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրյակին։ Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովից բացի, ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով նախարարական հանդիպմանը։
11:31 - 13 ապրիլի, 2023
Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժությունների շրջանակներում կղզու ափերի մոտ է ուղարկել «Շանդուն» ավիակիրը
 |armenpress.am|

Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժությունների շրջանակներում կղզու ափերի մոտ է ուղարկել «Շանդուն» ավիակիրը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի «Շանդուն» ավիակիրը մասնակցում է Թայվան կղզու շուրջ անցկացվող զորավարժություններին: Նման տեղեկություն է տարածել ՉԺԱԲ-ի Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հրամանատարական զորքերը զորավարժությունների շրջանակներում շարունակում են գտնվել Թայվան կղզու շուրջ: Այսօր զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է «Շանդուն» ավիակիրը։ Հրամանատարական զորքերը կատարելագործում են կղզին շրջապատելու և պահելու համատեղ զորաշարժերը: «Շանդուն»-ը Չինաստանի սպառազինության մեջ երկրորդ ավիակիրն է, իսկ սեփական արտադրության՝ առաջինը։ Ավիակիրն ունի 315 մետր երկարություն, 75 մետր լայնություն, քաշը 70 հազար տոննա է, նորմալ արագությունը՝ 31 ծովային հանգույց։ Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավիակրում կարող են տեղակայվել 36 «Ցզյան-15» (J-15) կործանիչներ։ Ավիակիրը կառուցվում է 2013 թ.-ից, այն ջրարկվել է 2017 թ. ապրիլին, առաջին թեստային նավարկությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 13-18-ը, իսկ 2019 թ. նոյեմբերի 17-ին այն հանձնվել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերին։ ՉԺԱԲ-ի Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին շաբաթ օրը հայտնել էր, որ Չինաստանի զինված ուժերն ապրիլի 8-10-ը վարժանքներ և պարեկություն են անցկացնում Թայվանի շուրջ ընկած ծովային և օդային տարածքում՝ մարտական ​​պատրաստության պլանին համապատասխան: Նրա խոսքով՝ զորավարժությունները նախազգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի գործողությունները մտահոգություններ են առաջացնում կղզու հնարավոր շրջափակման առումով: Սենատորը հանդես է եկել մի շարք զսպող միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են կանխել Չինաստանի կողմից Թայվանի հնարավոր ռազմական զավթումը:
14:00 - 10 ապրիլի, 2023
Չինաստանը եռօրյա զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում |tert.am|

Չինաստանը եռօրյա զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում |tert.am|

tert.am: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի և Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հանդիպումից հետո Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը հայտարարել է «Միացյալ սուր թուր» անունը կրող զորավարժությունների մասին, որը կիրականացվի Թայվանի նեղուցում: Այս մասին գրել է Al JAzeera-ն։ «Չինաստանը, որն իր անքատելի մասն է համարում Թայվանը, կանցկացնի «մարտական պատրաստության պարեկություն» մինչև ապրիլի 10-ը»,-ասված է ՉԺՀ Ժողովրդական ազատագրական բանակի հայտարարության մեջ։ Զորավարժություններն իրականացվելու են Թայվանի նեղուցում կղզուց հյուսիս և հարավ, ինչպես նաև ծովում և նրա արևելյան օդային տարածքում: «Սա լուրջ նախազգուշացում է Թայվանի անկախության անջատողական և արտաքին ուժերի համար։ Եվ դա անհրաժեշտ գործողություն է՝ պաշտպանելու պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասված է հայտարարության մեջ:
16:51 - 08 ապրիլի, 2023
«Վերաբացել դեսպանատներն ու հյուպատոսարանները»․ հանդիպել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները |armenpress.am|

«Վերաբացել դեսպանատներն ու հյուպատոսարանները»․ հանդիպել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները |armenpress.am|

armenpress.am: Պեկինում սկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի բանակցությունները: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ նախարարները կքննարկեն «երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքների վերսկսման գործնական քայլերը», ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված առանձին հարցեր։ Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպում կունենա նաև իր չինացի գործընկերոջ հետ: Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և դեսպանատների աշխատանքները վերսկսել երկամսյա ժամկետում։ Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ էին վարել, որոնց արդյունքում պատրաստվել էր եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թ. մարտին՝ Եմենի տարածքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ ռազմական գործողության մեկնարկով։ 2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ:
11:34 - 06 ապրիլի, 2023
Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը
 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եռօրյա այցով Չինաստանում է, հայտարարել է, որ Պեկինը կարող է մեծ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջերս, կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում»,- ասել է Մակրոնը Պեկինում Ֆրանսիայի դեսպանատանը։ Միաժամանակ, նա նշել է, որ շատ երկրներ պատասխանատվության հավասար բաժին ունեն Ուկրաինայի խաղաղության և կայունության որոնման գործում, և Ֆրանսիան իր հերթին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ։ Ֆրանսիայի նախագահի՝ Պեկին կատարած այցի գլխավոր նպատակներից է Չինաստանի իշխանություններին համոզել՝ Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերել Ուկրաինայում նրա ագրեսիայի հարցում։ Նա հույս ունի նաև ամրապնդել առևտրային կապերը Ֆրանսիայի և Չինաստանի միջև, որը Փարիզի հիմնական առևտրային գործընկերն է։ Ելույթ ունենալով դեսպանատանը՝ Մակրոնն ասել է, որ Եվրոպան չպետք է հեռանա Չինաստանից տնտեսական ոլորտում։
16:12 - 05 ապրիլի, 2023
Ճապոնիայի արտգործնախարարը 2019 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան
 |shantnews.am|

Ճապոնիայի արտգործնախարարը 2019 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կայցելի Չինաստան: Այն կլինի Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը Չինաստան վերջին 4 տարվա ընթացքում, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։ «Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ապրիլի 1-ից 2-ը կայցելի Պեկին: Նա բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ: Սա Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան 2019 թվականի դեկտեմբերից ի վեր»,- ասվում է ԱԳՆ-ում: 2019 թվականին Ճապոնիայի արտգործնախարարի երկու այց է տեղի ունեցել Չինաստան՝ փետրվարին Տարո Կոնոն է գնացել, իսկ դեկտեմբերին՝ ուղեկցել վարչապետ Սինձո Աբեին՝ այս պաշտոնում Կոնոյի իրավահաջորդ Տոշիմիցու Մոտեգիին։ Դրանից հետո շփումները սահմանափակվել են միայն հեռախոսազրույցներով։  
10:32 - 31 մարտի, 2023
«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա

«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա

Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած պետական այցի արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցն է Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Ռուսասատանի նախագահի համար սա առաջին հանդիպումն է այլ երկրի ղեկավարի հետ Հաագայի դատարանի՝ իրեն ձերբակալելու օրդերից հետո։ Այցի ընթացքում Ծինփինը Պուտինին հրավիրել է Չինաստանը «իր համար հարմար ժամանակ այս տարվա ընթացքում»։ Washington Post-ը այս հրավերը անվանել է Ռուսաստանին «աջակցության դրսևորում»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեկնաբանելով Սի Ծինփինի այցը Մոսկվա, մեղադրել էր Չինաստանի նախագահին Պուտինի համար «դիվանագիտական ծածկոց» ապահովելու համար, որ Ռուսաստանը այնպիսի հանցագործություններ իրականացնի, որոնց փաստով էլ Միջազգային քրեական դատարանը հրապարակել է ձերբակալման օրդերը։ Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հիշեցրել է Չինաստանի ներկայացրած խաղաղության պլանի մասին, որը իր խոսքով կարող է հիմք լինել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Ուկրաինան ու Արևմուտքը»։ Ինքը Սի Ծինփինը հերթական անգամ հայտնել է, որ Պեկինը առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ուկրաինական ճգնաժամում» անաչառ դիրքորոշում ունի ու հանդես է գալիս հանուն խաղաղության և երկխոսության։ Կրեմլում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք տևել են 3 ժամ, հայտնի է դարձել, որ ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ և երկու համատեղ հայտարարություն։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել բնական գազի և նավթի մատակարարումները Չինաստան։ Նրա խոսքով կողմերը նաև քննարկել են «Սիբիրյան գազ-2» գաղատարի նախագիծը։ Բացի այդ՝ Պուտինը ասել է Ռուսաստանից Չինաստան մսի ու հացահատիկի արտահանման զգալի աճի հնարավորությունների մասին։ Չինաստանի նախագահի այցը Մոսկվա ավարտվել է։ Նա այսօր վերադարձել է Պեկին։
11:23 - 22 մարտի, 2023