Հայաստանը և Չինաստանը հետաքրքրված են լոգիստիկ ուղիների զարգացմամբ․ ԱԳ նախարար |armenpress.am|
17:40 - 24 մարտի, 2023

Հայաստանը և Չինաստանը հետաքրքրված են լոգիստիկ ուղիների զարգացմամբ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների խորացումը մեզ համար չափազանց կարևոր է։
Գիտեք, որ Չինաստանը հետաքրքրված է նաև աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես մեր տարածաշրջանում լոգիստիկ ուղիների, ենթակառուցվածքների, այդ թվում «Միջին միջանցք»-ի զարգացմամբ: Մենք ևս հետաքրքրված ենք լոգիստիկ առումով այդպիսի ծրագրերի մաս կազմելուն»,- ասաց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել