ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|
11:31 - 13 ապրիլի, 2023

ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։

Ապրիլի 13-ին Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրյակին։

Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովից բացի, ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով նախարարական հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել