Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն բեկումնային է լինելու նոր Հայաստանի կերտման ճանապարհին. Արման Բաբաջանյան

Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն բեկումնային է լինելու նոր Հայաստանի կերտման ճանապարհին. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն նշանային, եթե կուզեք բեկումնային է լինելու Հայաստանի, նոր Հայաստանի կերտման ճանապարհին։ Սահմադարական դատարանի գործող կազմը, նրա նախագահը իրականում մեծագույն խոչընդոտ են երկրում արմատական բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման, նաև դատական իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ու լեգիտիմ դարձնելու ճանապարհին։ Հետևաբար սահմանադրական հանրաքվեն, որ առաջին հայացիքց թվում է, թե ՍԴ գործող կազմին է վերաբերում, իրականում շատ ավելի խորքային է, քան դատարանի մի քանի անդամների ու նախագահի փոփոխությունը։ Այս հանրաքվեն սահմանդրությունը, սահմանադրական կարգը ժողովրդին վերադարձնելու եզակի միջոց է։ Այդպիսին լինելով հանրաքվեն հետապնդում է շատ ավելի բարձր նպատակներ ու արժեքներ, քան առաջին հայացքց թվացող այն իրողությունը, որ դրանով վերջ է դրվելու նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Արթուր Վանեցյանի՝ անյալը պահպանելուն ու դրան վերադառնալուն ուղղված գործունեությունը։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսի հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում այս իրողությունը հասցվի քաղաքացուն, ընտրողին։ Հայաստանի քաղաքացին պետք է հասկանա, որ հանրաքվեում «Այո՛» ասելով ոչ թե «Ո՛չ» է ասելու նախկինին, ինչպես ներկայացվում է, այդ թվում իշխանության կողմից, այլ «Այո՛» է ասելու ապագային, վաղվա Հայաստանին։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի քարոչզարշավը ներկայի ու նախկինի հակադրությունից տեղափոխվի ապագայի հարթություն, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ հանրաքվեին մասնակցելով ու «Այո՛» ասելով ինքը ոչ թե հաշիվներ է մարքում անցյալի հետ, այլ կերտում է վաղվա օրը։ Ինքս՝ որպես ԱԺ պատագամավոր չափազանց կարևոր եմ համարում այս իրողությունը և նաև պատասխանատու եմ համարում ինձ դա հանրությանը հասցնելու հարում։ Այդ նպատակով ես իմ համախոհների, գաղափարակից ընկերների հետ առանձին մասնակցելու եմ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին և անելու եմ առավելագույնը այն ապագային, վաղվա օրակարգին ու վաղվա անելիքներին ծառայեցնելու համար։ Ես չեմ մասնակցելու, որևէ կերպ չեմ ներգրավվելու գործող իշխանության ու նախկինների բանավեճերին ու քարոզչական պատերազմներին, որոնք իրականում աղերս չունեն ապագայի հետ։ Ես դրանց զուգահեռ խոսելու եմ վաղվա մասին, ապագայի մասին, որի կառուցման գործում մեծ ներդրում ենք ունենալու ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին մասնակցությամբ։ Այս գործընթացին ներգրավվելու իմ նպատակներից մեկը, գուցե ամենագլխավորն այն է, որպեսզի այն ծառայեցվի իշխանության հետ յուրօրինակ պայմանագրի առ այն, որ հանրաքվեով գիծ ենք քաշում անցյալի հետ հակադրության վրա, որ դրանից հետո աչք չենք փակում վաղվա հաշվին այսօր կատարվելիք որևէ սխալի ու ձախողման վրա ու դա չենք փորձում արդարացնել նախկինների գոյությամբ կամ դիմադրությամբ։2018 թվականի թավշյա հեղափոխությունը եզակի պատմական հնարավարություն է ստեղծել բոլորիս համար կառուցելու մեր երազած հայրենիքը՝ ազատ, ժողովրդավարական Հայաստանը, որը կլինի ներքնապես ու արտաքնապես ուժեղ, որը ապահովի մարդու ու քաղաքացու բոլոր իրավունքների իրացումն ու արժանապատիվ կյանքը։ Ինչպես տարբեր առիթներով խոստովանել եմ, համոզված լինելով, որ այդ տեսլականին խոչնդոտել են նախկին իշխանությունները, 2018-ին հեղափոխության հաջողությանը չեմ հավատացել։ 2006 թվականին ԱՄՆ-ից տեղափոխվելով Հայաստան, հիմնադրելով ընդդիմադիր օրաթերթ, 2010-ին ստեղծելով նոր լրատվամիջոց կրելով ընդդիմադիր լինելու համար այն ժամանակ նախասահմանված բոլոր զրկանքները, պայքարելով սկզբում Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, այնուամենայնիվ չեմ հավատացել, որ առանց արյուն հեղելու, առանց մարդկային կորուստների կարողանալու ենք ազատվել նրանց ռեժիմներից, իսկ ես համոզում ունեմ, որ ոչ մի կաթիլ արյուն չի կարելի թափել որևէ իշխանության համար։ Այդ հրաշքը սակայն տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը։ Հեղափոխության հաջողությանը 2018-ին չհավատալու իրողությունը ինձ կրկնակի պարտավորեցնող է դարձնում այսօր անել առավելագույնը՝ դրա հաջողության համար։Այսու, ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեն ես համարում եմ այդ հաջողություններին հասնելու ճանապահի կարևորագույն հանգրվան։ Ես «Այո՛» եմ ասելու այդ հանգրվանին և անելու եմ ինձանից կախված առավելագույնը այդ գաղափարողվ հնրավարինս շատ մարդկանց վարակելու համար»։
10:01 - 11 փետրվարի, 2020
Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար հեշտացնել դատավոր դառնալու կարգը. Բաբաջանյան |armenpress.am|

Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար հեշտացնել դատավոր դառնալու կարգը. Բաբաջանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Պահանջը՝ առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու, սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել: Հանձնաժողովի անդամները օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեցին առաջարկներ, որոնք Արման Բաբաջանյանն ընդունեց և խնդրեց հետաձգել նախագծի քննարկումը՝ առաջարկներով լրամշակված նախագիծը հանձնաժողովին ներկայացնելու համար:
11:48 - 10 փետրվարի, 2020
ԱԺ-ն պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը․Արման Բաբաջանյան |lragir.am|

ԱԺ-ն պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը․Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Սահմանադրական ճգնաժամը համակարգային, բազմաշերտ ու բազմագործոն խնդիր է: Եվ այն հնարավոր է հաղթահարել միայն արմատական քայլերի միջոցով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Որպես Ազգային ժողով, որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին, մենք պարտավոր ենք գնաատական տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել մեր պետության հետ: Պարտավոր ենք բաց տեքստով բացահայտել, որ Հայաստանում իշխանության բռնազավթման թիվ մեկ մարմին է հանդիսացել ՍԴ-ն: Չափազանց կարևոր է բացահայտել պետության բռնազավթման գործում այդ դատարանի առանցքային դերակատարությունը: Ով, եթե ոչ Ազգային ժողովը, պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած ժողովրդագրական, ռազմական ու տնտեսական կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը: Դուք դեռ մտածում եք՝ այդպիսի գնահատական տալ, թե ոչ: Իսկ այդպիսի գնահատական տալը կբացառեր այդ բռնազավթման կրկնությունը: Բայց որ ամենակարևորն է՝ այդպիսի գնահատականը կարգելեր, որ նախկին հանցագործներն այսօր հագնեին քաղաքական ընդդիմության դիմակն ու եվրոպաներում քաղհալածյալ ներկայանային»,- ասաց Բաբաջանյանը: Նա նշեց, որ 2015 թվականին Սահմանադրությունը չի ընդունվել, այլ հարյուր հազարավոր կեղծիքներով փաթաթվել է պետության ու մեր ժողովրդի վզին, այն «սերժիզմի հավերժացումն էր»: «Սահմանադրության երկրորդ հոդվածը բոլորիս պարտավորեցնում է պաշտպանել քաղաքացիներին իր վրա ոտքերը կրկին սրբել պատրաստվող կենդանիների ոհմակից: Ես հասկանում եմ մասնագետների խորը, շատ դեպքերում անկեղծ մտահոգությունը»,- ասաց նա: Բաբաջանյանը հավելեց, որ այս հանրաքվեով սոսկ ՍԴ հարց չի լուծվում, սրանով բռնազավթված Սահմանադրությունը վերադարձվում է ժողովրդին:
14:01 - 06 փետրվարի, 2020