ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քաղաքացին կրակել է 2 այլ քաղաքացիների ուղղությամբ, որոնցից մեկը մահացել է․ ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպի նախաքննությունը

Քաղաքացին կրակել է 2 այլ քաղաքացիների ուղղությամբ, որոնցից մեկը մահացել է․ ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը: Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը, Արմեն Պառավյանի հետ, խմբի կազմում, համալիրի աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: Դրանից հետո Ա. Բաբայանը` սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, իր կողմից ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենի բռնակով հարվածել է Արմեն Խլղաթյանի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Որից հետո, Ա.Բաբայանը երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով՝  նույն հրազենից կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչ Արամ Կարապետյանի ուղղությամբ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է:Այնուհետև, կրկին շարունակելով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, Բաբայանը նույն հրազենից կրակել է Արմեն Խլղաթյանի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նա նույն հրազենն ուղղել է համալիրի հետնամուտքի դռնից դուրս եկած Սմբատ Խլղաթյանի կողմ և ձգանը մի քանի անգամ քաշելով փորձել կրակել, սակայն ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:   Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ա.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ քրեական գործով բոլոր անձանց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ՝ քրեադատավարական կարգին համապատասխան: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
14:15 - 13 հուլիսի, 2021
Գյումրու Երիտասարդական զբոսայգու տարածքի ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրու Երիտասարդական զբոսայգու տարածքի ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

2021 թվականի հունիսի 25-ին Aravot.am լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը:  ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3000 քմ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու Երիտասարդական այգու տարածքին, և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018 թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018 թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը: Դրանից հետո` 2019 թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:       Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 13 հուլիսի, 2021
Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016 թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնեական կեղծիք, խախտելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011 թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալությանը:Սակայն  վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ  անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և  աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020 թ. որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020 թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։2020 թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020 թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է՝ որպես սեփականություն՝ այդկերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված  հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:Նախաքննությունը շարունակվում է:
12:27 - 13 հուլիսի, 2021
Հարուցվել է քրգործ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ

Հարուցվել է քրգործ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021 թ. մարտի 23-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս: Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են, համապատասխանաբար, 35.2 և 26.1 տոկոս: Բացի դրանից՝ արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել: Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
16:36 - 12 հուլիսի, 2021
Երասխ-Երևան մայրուղում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են

Երասխ-Երևան մայրուղում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են

Հուլիսի 10-ին ժամը 2-ի սահմաններում Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետր հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
13:53 - 12 հուլիսի, 2021
Որոտան համայնքի ղեկավարը ձերբակալվել է. ՔԿ

Որոտան համայնքի ղեկավարը ձերբակալվել է. ՔԿ

«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021 թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարը, 2021 թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 09.06.2021 թ. որոշմամբ բավարարվել են: Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները: Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշմամբ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքերը, առերևույթ պարունակում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք տալու և ստանալու) հանցագործությունների հատկանիշներ, ուստի՝ 2021 թ. հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ: 2021 թ. հուլիսի 9-ին խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է: Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
16:49 - 09 հուլիսի, 2021
Փրկելով ընկերներին՝ 16-ամյա տղան խեղդվել է

Փրկելով ընկերներին՝ 16-ամյա տղան խեղդվել է

2021 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում: Այդ ընթացքում վերջինիս ընկերները հայտնվել են նշված գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարի մեջ: Նրանց այնտեղից դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել: Նրա դին հայտնաբերվել է գյուղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Արգինա գյուղի վարչական տարածքում:Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր:Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
15:32 - 07 հուլիսի, 2021
34-ամյա տղամարդը շփումներ է ծավալել 30-ից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից․ բացահայտվել են խարդախության և փողերի լվացման մի շարք դեպքեր․ ՔԿ

34-ամյա տղամարդը շփումներ է ծավալել 30-ից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից․ բացահայտվել են խարդախության և փողերի լվացման մի շարք դեպքեր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաև 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 8․222․200 ՀՀ դրամ գումարը: Հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին մուտքագրված քաղաքացիներից հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվներին և բուքմեքերական ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել է:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 07 հուլիսի, 2021
Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության փոխանցած 5.832.125 դրամ գումարին

Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության փոխանցած 5.832.125 դրամ գումարին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական Южныи Полюс ընկերությունից  բուսական յուղ ձեռք բերելու նպատակով [email protected] կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում, չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144  ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ՝ Южныи Полюс ընկերության անունով հադես եկող կայքի կողմից [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար:
16:13 - 06 հուլիսի, 2021
Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն:   Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:   Բացի այդ, Լ.Ա.-ն, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:   Կատարվում է նախաքննություն:
18:10 - 05 հուլիսի, 2021
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները

ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 17-ի ժամը 20.15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, որոնք վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Ըստ աղբյուրի՝ հունիսի 22-ի ժամը 06:20-ին 12-ամյա տղան մահացել է: Հունիսի 25-ի ժամը 05:00-ին 11-ամյա տղան նույնպես մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նշանակվել են դիակներիի դատաբժշկական փորձաքննություններ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
19:12 - 02 հուլիսի, 2021
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Գորիսի «Գուսան Աշոտ» մշակութային կենտրոնի տնօրենի կողմից կենտրոնի աշխատակիցներին «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցել ստիպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 7-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության աշխատակիցներին հրավիրել է ժողովի, որի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել նշված դաշինքի կողմից Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
13:03 - 02 հուլիսի, 2021
Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի․ ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելուց

Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի․ ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելուց

2021 թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։ «Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր: Տեղեկացնում ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,- հայտնում են Քննչական կոմիտեից: Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե Շահինյանին վնասվածքներ հասցնելու համար որպես կասկածյալ որոնվում է Կենտրոնի թաղապետարանի բաժիններից մեկի պետը։
19:11 - 01 հուլիսի, 2021