ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ամբողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր, «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում:   «Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։   Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկելու Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները»։
15:47 - 06 հոկտեմբերի, 2022
Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան
 |armtimes.com|

Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 7-ը գտնվում են պաշտպանության նախարարության հոսպիտալներից մեկում և անհրաժեշտ բժշկական ընթացքը անցնելուց հետո դուրս կգրվեն։ Նշենք՝  հոկտեմբերի 4–ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել էին՝ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում է ԶՔԳՎ-ում (զինվորակ քննչական գլխավոր վարչություն): 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում է ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են ստացել։  Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, և ինքը գտնվի հիվանդանոցում ու ստացիոնար բուժում ստանա։ Այլ կան նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացնել այդ պայմաններում և անհրաժեշտ ծավալը, երբ որ նրանք  ստանան, ապա  դուրս կգրվեն»,– ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝  այս պահին որևէ անհրաժեշտություն չկա նաև դիմելու արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոններին։ Հայաստանի մասնագետները և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է։ Իսկ հարցին՝ քանի՞ դի կամ մասունք կա, որ դեռևս ինքնությունը պարզված չէ, Ավանեսյանը նշեց՝ այս պահին չի կարող պատասխանել։ «Առաջիկայում կունենաք բոլոր հետազոտությունների պատասխանները։ Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, կան որ առաջիկայում կվերջացնենք։ Բոլոր դեպքերը մենք արխիվացնում ենք ու ամբողջակաան պատկերը ունենալու համար ԴՆԹ հետազոտություն ենք իրականացնում»,– նշեց նա։
12:25 - 06 հոկտեմբերի, 2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 63 կողմ, 0 դեմ ձայներով։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագծի քննարկումների ընթացքում ասել էր, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: «Այս խնդիրն առաջացել  է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք տարիքը սահմանել 28  տարի, որով կլուծվի խնդիրը»,-ասել էր նա։ Նա տեղեկացրել էր նաև, որ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղությունների մասին է։
10:37 - 05 հոկտեմբերի, 2022
Հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ․ ՊՆ մամուլի խոսնակ

Հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ․ ՊՆ մամուլի խոսնակ

Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն` չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում` իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։    Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:   Հարգելի՛ գործընկերներ, հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ, ճշտել յուրաքանչյուր նմանօրինակ լուրի համապատասխանությունն իրականությանը՝ կապ հաստատելով պաշտպանության նախարարության հետ:
20:47 - 03 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ: «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
14:35 - 03 հոկտեմբերի, 2022
Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին |armenpress.am|

Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Տեսանյութի իսկությունը պարզելու համար զրուցել ենք ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշեց. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:
11:53 - 02 հոկտեմբերի, 2022