ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում արագ տեմպերով կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կլուծի թե մարդու իրավունքների պաշտպանության , թե վարչարարության, թե բյուջեի խնայողության հարցերը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ԵՄ և Գերմանիայի գործընկերների հետ սկսել են նոր ՔԿՀ-ի մոդելավորման աշխատանքները: «Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն  ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է ուղղակի արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք և բուժհաստատությունը, և բոլոր պահման ռեժիմները: Մենք մեծ նախագիծ ենք սկսել և անցած մի քանի ամիսների ընթացքում մեր գերմանացի գործընկերների հետ, ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: «Բավական մեծ հողամաս ունի հենց Արդարադատության նախարարությունը: Ուղղակի այնտեղ հնարավոր է սողանքի խնդիր լինի: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Այսինքն` ունենք մոդելը, որը մի քանի շաբաթվա մեջ եռաչափ և բոլոր տարբերակներով կլինի: Եթե հավանության արժանացրեց Կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով` ԵՄ գործընկերներն են հետաքրքրված,նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որի դեպքում պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և վարչարարության հարցը, և նոր խնայողություն է լինելու մեր բյուջեում»,- եզրափակեց Անդրեասյանը:
15:30 - 14 մարտի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ  անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
15:02 - 14 մարտի, 2022
Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Իր հերթական ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ ընդդեմ ռուսական զորքերի ցույց են անցկացրել։ Ըստ Զելենսկու՝ քաղաքի հրապարակում ավելի քան 2000 մարդ է եղել։  Ուկրաինայի նախագահն ավելի վաղ՝ իր գիշերվա ելույթի ժամանակ հայտնել էր, որ ռուսական կողմը  գերեվարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Նոր ուղերձում Զելենսկին կրկնեց քաղաքապետին բաց թողնելու կոչը։ «Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսրայելին և այլոց, խոսել Մոսկվայի հետ։ Ես անձամբ եմ զանգել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք աշխարհի առաջնորդներից ակնկալում ենք ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն նրանք կարող են ունենալ այս իրավիճակի վրա, ինչպես կարող են նրանք անել մի պարզ բան՝ ազատել մի մարդու»,- ասաց նա։ Ուկրաինայի նախագահը նշեց, որ իրենք այսօր կրկին հումանիտար օգնություն են ուղարկել Մարիուպոլ։ «Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, երաշխավորում են կատարյալ «լռություն» երթուղու ողջ երկայնքով, որ Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր ու դեղորայք, և Մարիուպոլի քաղաքացիները կարողնանա գնալ ապահով վայրեր»,- ասաց նա։ Զելենսկին նշեց, որ Մակարիվից, Բորոդյանկայից, Տրոստյանեցից և մի շարք այլ վայրերից մարդասիրական միջանցնքներ են նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս պետք է այս երթուղիներից յուրաքանչյուրի դեպքում երաշխավորի, որ չի կրակի։ Զելենսկին նաև անդրադարձավ Եվրոպայի հետ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկու ուղղությամբ․ «Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է, շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին»։ 
18:58 - 12 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022
Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian

Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցն առավել քան արդիական է դարձել։ Սակայն ինչպիսին են այդ հեռանկարները։ Այս հարցին է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը, որի հոդվածը որոշ կրճատումներով ներկայանցում ենք ընթերցողին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դերասանական անցյալում մի հոլովակ կա, որում նա մարմնավորում է Ուկրաինայի նախագահին «Ժողովրդի ծառա» հանրահայտ հեռուստաշոուում։ Նրա հեռախոսին զանգ է գալիս, Զելենսկին ձեռքը տանում է գրպանը։ Գերմանիայի կանցլերն է զանգահարում՝ ասելու՝ «որոշել ենք ձեր երկիրն ընդունել Եվրամիություն»։ «Գրողը տանի», ասում է Զելենսկին և հնչում է Բեթհովենի «Ձոն ուրախության» ստեղծագործությունը՝ Եվրամիության հիմնը։ Այս հոլովակը նկարահանվել է Ռուսաստանի հուժկու գրոհից, այն բանից առաջ, երբ, Ուկրաինայի պաշտոնյաների պնդմամբ, արկերն ընկել են պաշարված Մարիուպոլի ծննդատան վրա, այն բանից առաջ, երբ վեցամյա աղջնակը ջրազրկումից մահացել է իր ավերված տան փլատակների տակ։ Անցյալ շաբաթ այս հոլովակն ակնթարթորեն տարածվեց, որովհետև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության թեման արդեն հեռուստաշոուի կատակ չէ, այլ կենսական հարց։ Իրական նախագահ Զելենսկին Ուկրաինայի անդամակցության հարցով ԵՄ-ին է դիմել Ռուսաստանի ներխուժումից հինգ օր անց՝ կոչ անելով «անհապաղ ընդունել երկիրը նոր հատուկ ընթացակարգով»։ «Ուկրաինան քաջ և խելացի ազգ է, որը հսկայան ավանդ կունենա ԵՄ քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական կյանքում այս պատերազմի ավարտից հետո, - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին։ - Եվրամիության համար հեղինակության և ուժի հարց է մեզ պես անդամ ունենալը»։ Թեև Եվրամիությունն այս օրերին զարմացնում է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելուն միտված իր միասնականությամբ և հին դոկտրինները մի կողմ թողնելու պատրաստակամությամբ, Ուկրաինայի համար անդամակցությունը ԵՄ-ին շատ հեռավոր ապագա է թվում։ Դրա պատճառն աջակցության բացակայությունը չէ։ Եվրամիությունը հիշում է 2014 թ-ի Եվրամայդանը, որի ժամանակ ցուցարարներ էին զոհվում՝ պաշտպանելով եվրոպական ապագա ունենալու ընտրության Ուկրաինայի իրավունքը։ Ութ անդամ պետություններ այն ժամանակ Եվրամիությանը կոչ արեցին «անհապաղ» Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և բանակցային գործընթաց սկսել։ Սակայն այս հարցի ջատագովները գիտեն, որ դա հեշտ պայքար չէ։ «Նրանք նույնիսկ ավելի շատ արժեքների տեր են, քան մեզնից շատերը, սակայն գործնական առումով դա շատ դժվար կլինի», - ասել է բարձրաստիճան մի պաշտոնյա։ Միության հին անդամները, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Դանիան, չեն ուզում, որ Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ կարճ լինի։ Պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինան պետք է ի վիճակի լինի յուրացնել ԵՄ 80-հազարանոց կանոնակարգը՝ acquis communautaire-ը (իրավական հայեցակարգ ԵՄ իրավական նորմերի համակարգում – խմբ․), որը ներառում է ամեն ինչ՝ օդի աղտոտումից մինչև կենդանիներից փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների մշտադիտարկում։ Տեխնիկական կանոնների այս հսկա հավաքածուն միտված է արդյունավետ պետական կառավարմանն, անկախ դատական համակարգին և շուկայական տնտեսությանը։ «Անկեղծ լինենք․ Ուկրաինան դեռ մոտ չէ այս ամենին հատկապես այն պատճառով, ինչ արեց Պուտինը», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝հավելելով, որ անգամ պատերազմից առաջ Ուկրաինան «ճիշտ ուղով չէր ընթանում»՝ ըստ Կոպենհագենի չափանիշների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և տնտեսության ոլորտում ԵՄ ստանդարտների։ «Մենք ուզում ենք «այո» ասել Ուկրաինային այնքան, որքան հնարավոր է՝ բարոյապես աջակցելով, համակրելով ուկրաինացի ժողովրդին, հասկացնելով, որ նա մեր արժեհամակարգի մի մասն է», - ասել է դիվանագետը։ «Կարծում եմ՝ ուկրաինացիներն (անդամակցությունը) դարձնում են չափազանց մեծ հարց և լսում ուրիշներին, որոնք սա վերածում են թեթև քաղաքական որոշման», - ասել է նա։ Դիվանագետը չի համաձայնել, որ ԵՄ դժկամությունը կապված է Կրեմլին հակադրվելու վերաբերյալ մտահոգության հետ, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակիցները կարծում են, որ իսկական պատճառը հենց սա է։ Ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ ԵՄ-ում կա փոխօգնության մասին կետ, որի համաձայն՝ հարձակումն անդամներից մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա։ «[Հին անդամ երկրներում] կան կառավարություններ, որոնք կարծում են, որ մենք կարող ենք Պուտինի հետ համաձայնության գալ և Ուկրաինայի եվրոպական մղումները փոխանակել խաղաղության հետ, - Guardian-ին ասել է մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ։ - Իսկ ես կարծում եմ, որ դա պատրանք է»։ «Ընդլայնումը որոշակի առումով փոխում է Եվրամիության էությունը, այդ պատճառով էլ այս հարցը հիմնարար էքզիստենցիալ կարևորություն ունի առաջնորդներից, երկրներից յուրաքանչյուրի համար», - ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Իսկ Ուկրաինայի արագացված մասնակցությունը կարող է առաջացնել բալկանյան վեց երկրների դժգոհությունը, որոնք ԵՄ անդամակցության հերթի տարբեր փուլերում են այն պահից սկսած, երբ գրեթե 20 տարի առաջ առաջնորդները հայտարարեցին, որ նրանք «եվրոպական հեռանկար» ունեն։ Այս տարաձայնությունը դեռևս հանգեցրել են դասական բրյուսելյան փոխզիջման․ ԵՄ առաջնորդները կհայտարարեն, որ «Ուկրաինան պատկանում  է մեր եվրոպական ընտանիքին»՝ Guardian-ի տնօրինության տակ հայտնված տեքստի նախագծի համաձայն։ ԵՄ առաջնորդները Եվրախորհրդարանին կոչ կանեն եզրակացություն տալ Ուկրաինայի դիմումի առնչությամբ՝ հավելելով, որ «մինչև դրա ստանալը շարունակելու ենք ամրապնդել մեր կապերն ու խորացնել մեր գործընկերությունը»։ Եվրահանձնաժողովի նախկին աշխատակից Հիզեր Գրաբեն, որն աշխատել է ԵՄ ընդլայնման հարցերի վրա, կարծում է, որ ԵՄ-ն ավելին կարող էր անել։ «Այն, ինչ իրականում պետք է Ուկրաինային, հավաստումն է, որ Եվրոպան նրան մենակ չի թողնի ռուսական ագրեսիայի դեմ, որ Եվրոպան նրան չի ստիպի ընտրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, որ նրանք եվրոպացի են, ինչ էլ Ռուսաստանն անի», - ասել է նա՝ հավելելով, որ Պուտինի ռազմական հաղթանակներից մեկը կլինի այն, եթե ԵՄ-ն իր սահմանները որոշի՝ հաշվի նստելով Կրեմլի կարծիքի հետ։ Սակայն, նրա կարծիքով՝ ԵՄ անդամակցության խիստ չափանիշները չպետք է մեղմացվեն Ուկրաինայի համար։ Հորինված հոլովակում Ուկրաինայի անդամակցության մասին երազն ավարտվում է նրանով, որ Գերմանիայի կանցլերը գլխի է ընկնում, որ սխալվել է․ նա ուզում էր Չեռնոգորիային տեսնել ԵՄ-ում։ «Ուրախության ձոնն» ընդհատվում է, նախագահի դեմքը՝ խոժոռվում․ «Պարզ է, եղավ, շնորհավորանքներս, այո, Չեռնոգորիային»։ Մինչ ուկրաինացիները մահանում են այն բանի համար, ինչն իրական Զելենսկին անվանել է «Եվրոպայի լիիրավ անդամ» դառնալու համար պայքար, Ուկրաինայի կառավարությունը պակաս հանդուրժող կգտնվի, եթե զգա, որ Եվրամիության դռները դեռ փակ են մնալու։ Նորա Վանյան
20:54 - 11 մարտի, 2022
ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել. Էմանուել Մակրոն

ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել. Էմանուել Մակրոն

ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել եւ մտադիր են Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք պատրաստ ենք նոր պատժամիջոցների որոշում ընդունել։ Բոլոր տարբերակները  [սահմանափակումների] սեղանին են»,- ասել է Մակրոնը։ Նա նաեւ նշել է, որ ԵՄ երկրների հանդիպման ընթացքում «առաջարկել են 500 մլն եվրո օգնություն տրամադրել»։ Նա հավելել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւ «երկխոսություն պահանջելու» ուղին․ Նրա խոսքով՝ Ռուսաստանի մասով ԵՄ-ի գործողությունները կառուցված են երեք ուղղություններով․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, աջակցություն Ուկրաինային, ապա նաեւ «Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացում»․  «Մենք Պուտինին կհամոզենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նա նշել է, որ Եվրոպայի նպատակն Ուկրաինայում խաղաղությանը վերադառնալն է, ինչը պետք է սկսի կրակի դադարեցումից եւ ՌԴ զինված ուժերի դուրս գալուց։
20:15 - 11 մարտի, 2022
Ըստ Սլովենիայի վարչապետի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ ԵՄ առաջնորդների միջև տարաձայնություն կա

Ըստ Սլովենիայի վարչապետի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ ԵՄ առաջնորդների միջև տարաձայնություն կա

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտնել է, որ Եվրամիության առաջնորդների միջև միասնականություն չկա  ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ։ «Մենք քննարկել ենք որոշ հարցեր (ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված. - խմբ.) եւ ունենք որոշ տարաձայնություններ»,-  «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Յանշան մատնանշել է, որ մեծամասնություն են կազմել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող երկրները․ «Կա մեծամասնություն, և Սլովենիան դրա մի մասն է, պետք է ազդանշան ուղարկել, որ անդամակցությունը կտրվի ոչ թե «վաղը»,  «վաղը» հնարավոր է դառնալ թեկնածու, այլ հետո մենք կօգնենք նրանց որքան հնարավոր է շուտ այդ գործն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։ Իր հերթին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ Ֆրանսիայում եվրոպական ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները դեռ չեն կարողացել համաձայնության գալ այս հարցում։ «Մենք պատրաստ ենք հեռանկար տալ և սկսել ընթացակարգը... Ես կուզենայի, որ Ուկրաինան հենց հիմա ստանա թեկնածուի կարգավիճակ, դա առավելագույն խնդիր էր, որ դրված էր մեր առաջ, բայց հիմա հնարավոր չէ ստանալ»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ կվերադառնան այս հարցին։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է։ Ուկրաինայից հետո նմանատիպ հայտեր են ներկայացրել նաեւ Վրաստանն ու Մոլդովան։  
15:04 - 11 մարտի, 2022
ԵՄ-ն կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ հասցնելով այն 1 մլրդ եվրոյի

ԵՄ-ն կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ հասցնելով այն 1 մլրդ եվրոյի

Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի Եվրոպական միության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ևս 500 միլիոն եվրո։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ Վերսալում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «ԵՄ երկրները 500 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային մեր ռազմական աջակցության համար: Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի այդ աջակցությունը՝ ավելացնելով ևս 500 միլիոն եվրո»,- ասել է Բորելը: Այսպիսով, ԵՄ-ի՝ Ուկրաինային տրամադրվող դրամական աջակցությունը կկազմի 1 միլիարդ եվրո։ Նա վստահեցրել է, որ դժվար չի եղել ստանալ ԵՄ բոլոր երկրների աջակցությունը՝ Ուկրաինային ռազմական օգնության նպատակով գումար հատկացնելու համար։ ԵՄ ներկայացուցիչը նաեւ խոստացել է նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի եւ «ռուս օլիգարխների» դեմ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ մարտի 1-ին, Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր։ Ուկրաինայից հետո նմանատիպ դիմումներ են ներկայացրել նաեւ Վրաստանն ու Մոլդովան։   Լուսանկարում՝ Ժոզեֆ Բորելը
14:13 - 11 մարտի, 2022