Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կանխիկ շրջանառությունը տրանսպորտային համակարգի համար թմրամիջոցի նման է. Տիգրան Ավինյան |civilnet.am|

Կանխիկ շրջանառությունը տրանսպորտային համակարգի համար թմրամիջոցի նման է. Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին քաղաքապետարանի հերթական աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությանն ի վերջո հաջողվել է տրանսպորտային համակարգից վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը։ «Կանխիկ շրջանառությունը առհասարակ վերացնելու ժամանակ հազար ու մի խնդրի ենք բախվել։ Կանգնել ենք այնպիսի խնդիրների առաջ, որ այն հանելը բերել է բացասական հետևանքների՝ նկատի ունեմ, որ վարորդները պարզապես չեն վարել, որովհետև այդ կանխիկ շրջանառությունը, կներեք արտահայտությանս համար, թմրամիջոցի նման մի բան է այդ համակարգի համար», – նշեց Ավինյանը՝ քննադատելով ընդդիմադիրների մոտեցումը։ «Նրանք մարդկանց առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ։ Կոպեկի վրա այս համակարգը հիմնել և գնալ հետընթացի։ Այդ կոպեկը բայց տեղ չի հասնում, այն չի ծառայում տրանսպորտային համակարգին», – ընդգծեց քաղաքապետը։ Տրանսպորտի թանկացման դեմ բողոքում են ու ակցիաներ իրականացնում Երևանի ավագանու ընդդիմադիր՝ «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով։ Նրանք առաջարկում են նոր փաթեթները թողնել, սակայն պահպանել նաև հարյուր դրամով մեկ ուղղության սակագինը։
10:33 - 27 հունվարի, 2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Տիգրան Ավինյան

Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով մայրաքաղաքի բնակիչներին, նշել է․ «Շատերդ տեղյակ եք, որ նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասը արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։ Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք, և վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ 2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։ Այս քայլերը հնարավորություն կտան էլ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը»,- գրել է նա։
21:13 - 22 հունվարի, 2025
Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան

Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել են։ «Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը»,- գրել է քաղաքապետը։ Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ «Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։ Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝ 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։ 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝ 30 օր - 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օր - 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։ Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- գրել է Ավինյանը։
15:18 - 22 հունվարի, 2025
Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժեցին. Պիպոյան

Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժեցին. Պիպոյան

Երևանի քաղաքապետարանը ուղիղ խոստովանել է, որ որևէ նոր հաշվարկ չկա, առաջնորդվել են մի հաշվարկով, որը նախկին իշխանությունները իրենք իրենցով մերժեցին՝ հասկանալով, որ այդ հաշվարկները սխալ են: Այս մասին տրանսպորտի թանկացման թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ընթերցելով Երևանի քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանը այն հարցին, թե ինչ հիմքով է թանկացել տրանսպորտի սակագինը: «Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարիկի բաղադրիչների համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 24.09.2013թ․ N 4721-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024թթ. ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշ»,- պատասխանել են քաղաքապետարանից: Ապա Պիպոյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում ինքնարժեքը՝ նշելով, որ որքան օպտիմալ լինեն ծախսերը, և որքան շատ լինեն մուտքերը, այնքան ցածր է լինելու ինքնարժեքը: Այս առումով հարցադրումը եղել է՝ ինչ ծախսեր են արվել, և ինչ մուտքեր են դիտարկվել, որոնք ազդելու են տրանսպորտի ինքնարժեքի վրա: «Վերջին տարիներին մայրաքաղաք ներկրված նոր ավտոբուսների վրա գովազդ չի տեղադրվել, և որպես դրամական մուտքեր դիտարկվում են բացառապես ուղևորափոխադրումներից գոյացող գումարները»,- քաղաքապետարանի պատասխանը ընթերցեց Պիպոյանը և հավելեց. «Ծախսերը դիտարկում են ամեն ինչը, ներառել են նաև մետրոյի ծախսերը, բայց մուտքեր դիտարկել են բացառապես ուղևորափոխադրման մուտքերը՝ մոռանալով՝ նույն մետրոյում ինչքան գովազդ կա»: Պիպոյանի խոսքով սա ցույց է տալիս, որ նրանք «մենեջմենթին էլ չեն տիրապետում և թողնելու են ինքնահոսի»:
11:47 - 22 հունվարի, 2025
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
 |panorama.am|

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան |panorama.am|

panorama.am:Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: «Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընդհանրապես գումարի հետ կապ չունի, ենթադրվում էր  գումարի աճ պետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ նման բան չի կարող լինել.«Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, հակառակն է տեղի ունենում»։ Մ. Մանուկյանն ասաց, որ  մասնավոր այլևս չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերը  նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել։ «Վերջին երկու գործակարգավարական նիստի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել։ Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև իրենց մոտ 30 տոկոս թերացում հավաքագրում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա, վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, գումարը հավաքագրվում է  քաղաքապետարանի ու «Թել-Սել»-ի մոտ։ Գործում է եռյակ՝ «Թել-Սել», Սուրեն Գրիգորյան և Սարգիս Մանուկյան՝ կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ։ «Թել-Սել»-ը հավաքագրում է, այդ ամեն ինչը համակարգում, ղեկավարում է  Սարգիս Մանուկյանը, իսկ այդ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։ Նա այս ամենը տեսնում է, կոչ եմ անում համաձարկություն ունենա, գա այստեղ, երկուսով կանգնենք ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար։ Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում  ոնց որ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է  գումարը։ Նման խայտառակություն։ Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մ.Մանուկյանը։ Նա նշեց, որ ազգային անվտանգության խնդիր կա։ «Օրենքով սահմանված է զինծառայողի ընտանիքները պետք է անվճար օգտվեն։ Հարց եմ տալիս՝ եթե մեր ՊՆ աշխատակիցները, ԱԱԾ շարքային աշխատակիցները պետք է անձնական տվյալները տան «Թել-Սել»-ին, որն օֆշորում է գրանցված, իմանա ԱԱԾ աշխատողն ով է, նրա կինը, երեխան ով է, ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում։  Մեր ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների ամբողջ բազան պետք է ունենեա «Թել-Սել»-ը։ Ոչ միայն  ունենում է, նաև հսկում է։ Շարքային քաղաքացուն էլ դա վերաբերում»։  Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման դեմ օրակարգով, որին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները չմասնակցեցին։ 
10:46 - 21 հունվարի, 2025
«Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով». ՔՊ-ն չի մասնակցում Երևանի ավագանու՝ տրանսպորտի սակագնի դեմ նախաձեռնված արտահերթ նիստին

«Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով». ՔՊ-ն չի մասնակցում Երևանի ավագանու՝ տրանսպորտի սակագնի դեմ նախաձեռնված արտահերթ նիստին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը։  «Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։ Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք։ Մինչդեռ ընդդիմությունն իր հերթին զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար։ Մեզ համար պարզ է, որ ցանկացած փոփոխություն դիմադրության է հանդիպում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համակարգային բարեփոխումներին։ Սակայն, որքան էլ դժվար ընկալվի, այս ճանապարհն է միակ ճիշտը՝ երկարաժամկետ և կայուն տրանսպորտային համակարգ ապահովելու համար։ Երևանի խնդիրները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ունենալ բալանսավորված ֆինանսական համակարգ, այլ ոչ թե տրանսպորտ, որը կֆինանսավորվի մանկապարտեզների, վերելակների կամ ավերակների և ավտոտնակների վերածված բակերի բարեկարգման և մի շարք այլ խնդիրների լուծման հաշվին։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ թե առաջարկում է այլընտրանքային լուծումներ, այլ պարզապես օգտագործում է մարդկանց զգացմունքները՝ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։  Միասնական տոմսային համակարգը շարունակաբար զարգացող և կատարելագործվող համակարգ է, ինչը ենթադրում է, որ առաջիկայում ավագանու նիստերում հնարավոր է հաճախ լինեն փոփոխություններ և լրացումներ։ Փետրվարի 11-ի նիստի օրակարգում նույնպես նախատեսվում է ներկայացնել փոփոխություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիների բողոքների և առաջարկների հիման վրա։ Մանրամասների մասին կհայտարարվի առաջիկայում։ Մենք չենք շեղվելու մեր նպատակից և չենք դադարի աշխատել հանուն քաղաքի զարգացման։ Ժամանակը ցույց կտա, որ այս որոշումն եղել է ճիշտ»,- նշված է հայտարարության մեջ։ 
10:43 - 21 հունվարի, 2025
Քաղաքապետարանը վերանայում է այգիների վարձակալության պայմանագրերը
 |civilnet.am|

Քաղաքապետարանը վերանայում է այգիների վարձակալության պայմանագրերը |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանի հունվարի 20-ի գործակարգավարական նիստին քննարկվեց երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անբարեկարգ այգիների պայմանագրերը։ Քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների պայմանագրերը, ինչպես նաև խնդրահարույց գործերը։ Ըստ քաղաքային իշխանության՝ 45 գործ է ուսումնասիրվել։ Ուսումնասիրության արդյունքում պայմանագրերից մի մասի դեպքում տրվել են լուծումներ՝ նոր սակագներով և նոր պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու տեսքով, իսկ մնացած մասի դեպքում՝ գործող պայմանագրերի լուծման միջոցով։ Նիստին չհաստակեցվեց, թե որ այգիների մասին է խոսքը։ 1,6 մլրդ դրամ չհավաքագրվող պարտք ՍիվիլՆեթը 2024-ի օգոստոսին քաղաքապետարանից ստացել էր Երևանի այգիների վարձակալության պայմանագրերն ու պարտքի չափի մասին տեղեկություն։ Ըստ այդմ՝ միայն Կենտրոն վարչական շրջանում վարձակալները համայնքին պարտք են ավելի քան 1,6 մլրդ դրամ։ Այս գումարի հավաքագրման ուղղությամբ հարցումներ են ուղարկվել քաղաքապետարան։ Երևանի այգիների վարձակալության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեև Երևանում 2021-ից փուլային կերպով բարձրանում է գույքահարկը, սակայն վարձակալության պայմանագրերի վերանայման աշխատանքներ համակարգված ձևով չեն իրականացվել։ Քաղաքային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն՝ ապագայում այգիների վերաբերյալ, բացակայում են ինչպես բարեկարգման, այնպես էլ ներդրումների հաստատման չափորոշիչները։ Հրապարակային չէ նոր պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու քաղաքականությունը։ Քաղաքային իշխանությունները շատ դեպքերում կաշկանդված են լուծել ժամկետանց պայմանագրերն ու ազատել հողակտորները շինություններից, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։ Մյուս կողմից, եթե վարձակալը առարկում է տարածքի ապամոնտաժմանը, քաղաքապետարանը ստիպված է երկար ձգվող դատական գործընթացների միջով անցնել՝ ազատելու համայնքային տարածքը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:48 - 20 հունվարի, 2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ «Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։Մենք հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։ Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով,  վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է: Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն: Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։ «Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում թիվ մեկ խնդիրն է կասեցնել տրանսպորտի թանկացումը, որն այս քաղաքային՝ ինը տոկոսանոց իշխանություններն ուզում են հրամցնել ժողովրդին՝ մի նոր բեռ ավելացնելով նրանց ուսերին»,- նշել է խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
09:41 - 19 հունվարի, 2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար: Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Ալեն դը Մյուզյեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար։  
10:10 - 16 հունվարի, 2025
Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել. «Իրականում, ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ: Երբ լրագրողը պնդել է այն հարցադրումը, թե արդյո՞ք ես բացառում եմ Մարությանի հետ համագործակցությունը, ես բառացիորեն պատասխանել եմ. «Ինչու՞ պիտի բացառեմ»»: Նշենք, որ պատասխանելով լրագրողի հարցին, թե «հնարավո՞ր է 2026-ին միանաք և միասին պայքարեք իշխանության համար», Զուրաբյանը պատասխանել է․ «Դուք միանգամից շատ հեռուն գնացող եզրակացություններ եք անում․․․ ընդհանրապես կոնսոլիդացվելը լավ գաղափար է, այսօր միայն դա կարող եմ ասել»,- ասել է Զուրաբյանը։  Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառում, Զուրաբյանը նշել է․ «Ինչո՞ւ պիտի բացառեմ որևէ բան»։
18:09 - 15 հունվարի, 2025