Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ասաց, որ կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամռանը, միաժամանակ նշեց, որ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։ Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ամառվա մասին մոռանան․ «Ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծել է Փաշինյանը Նրա խոսքով, Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ․ «Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը  բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել», - նշեց նա։ ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման  աշխատանքները։ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ  ամեն ինչ իր ուզածով ընթանա։ «Եկեք չթաքցնենք՝ սկզբից շատ կասկածեր կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց ամենակարևորն է, որ մենք լրջությամբ մոտենանք խնդրին, մեր բոլոր ընթացակարգերը, մշտական տեղակայման վայրերը պետք է լինեն հնարավոր բարձր ստանդարտի ու մեր  վերաբերմունքն էլ լինի հնարավորինս լուրջ, որովհետև, երբ քննարկում ենք, ես ասում եմ՝ նախկինում խոսում էինք բանակում երեխաների բացակայության մասին, որ բանակում չկա երեխա, բանակում կա զինվոր, իմ մոտեցումը նույնն է նաև այս դեպքում՝ բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - նշեց վարչապետը։
13:33 - 14 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով
 |tert.am|

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին:Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Յորղալլասը: «Sputnik Armenia»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
17:19 - 07 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:  
13:48 - 02 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանն այսօր կընդունի անհետ կորածների ծնողներին
 |24news.am|

Սուրեն Պապիկյանն այսօր կընդունի անհետ կորածների ծնողներին |24news.am|

24news.am: Այսօր՝ ժամը 17:00-ին, ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։ Նա նշեց, որ երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է՝ վաղը իրենց կընդունի նախարարը: Հիշեցնենք, որ երեկ ծնողներն ահազանգել էին, որ ժամը 11։00-ից գտնվում են Պաշտպանության նախարարությունում, հանդիպում են պահանջում ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինս մինչ այս պահը չի ընդունել: Երեկ նրանց ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը, և ըստ ծնողների հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, բանն անգամ հասել է քաշքշուկի, փոխադարձ հայհոյանքների, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ հերքեց ծնողների հայտնած տեղեկատվությունը:
10:53 - 31 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:  
14:42 - 30 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանին է ներկայացվել ԶՈՒ կարգապահության վիճակը, խնդիրները և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքները

Սուրեն Պապիկյանին է ներկայացվել ԶՈՒ կարգապահության վիճակը, խնդիրները և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի, զորամիավորումների հրամանատարների զեկույցները՝ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։ Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
19:59 - 29 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին. Հրաչյա Սարգսյան
 |tert.am|

Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին. Հրաչյա Սարգսյան |tert.am|

tert.am: Մենք ունենք Զինված ուժեր, ունենք ԶՈւ Շտաբի պետ և զինվորականներն զբաղվում են իրենց գործառույթներով, և համատեղ, ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշատանքը, համաձայն օրենսդրության՝ պաշտպանության նախարարը և նրա տեղակալները պարտադիր չէ, որ լինեն զինվորական»,- ասել է նա: Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է իրեն Պաշտանության նախարարություն ուղարկել, ասաց. «Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին»:
13:16 - 11 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում: Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
13:46 - 09 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար: Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:    
15:25 - 07 օգոստոսի, 2023