Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով
 |tert.am|
17:19 - 07 սեպտեմբերի, 2023

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:

«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին:Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Յորղալլասը:

«Sputnik Armenia»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել